Տնտեսություն – CIVILNET 05 Դեկտեմբեր Ածխածինը, միջուկային պատերազմի ռիսկն ու Հայաստանը 04 Դեկտեմբեր Մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշը՝ Շիրակում 04 Դեկտեմբեր Լարսը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական բեռներ տեղափոխող մեքենաների համար 04 Դեկտեմբեր 2023-ի հունվար-նոյեմբերին հավաքվել է 242 մլրդ դրամ ավելի հարկեր Լարսով հարյուր հազարավոր հայերի բարեկեցությունն է անցնում Նոյեմբեր 28, 2023 Արշալույս Մղդեսյան Հայաստանի իշխանություններն արդեն ընդունում… Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա․ Գնել Սանոսյան Նոյեմբեր 28, 2023 Լարսի անցակետում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա,… Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Նոյեմբեր 27, 2023 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային… 23 Նոյեմբեր Մեր հետևի գրպանում ունենք 100 մլրդ պահած փող. ֆինանսների նախարար 23 Նոյեմբեր Արցախցիների համար պետք է զարգացման ծրագրեր սկսել. Արտակ Կիրակոսյան 21 Նոյեմբեր Լարսը փակ է, դժվարանցանելի ճանապարհներ կան նաև Հայաստանում 20 Նոյեմբեր Հայաստանի տնտեսական աճի տեմպն ընկել է, միջազգային պահուստները` նվազել. Համաշխարհային բանկ «Խաղաղության պայմանագիրը դեռ խաղաղություն չէ», կարծում է Ալիևը Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել դիվանագիտական ակադեմիայում անցկացված ամենամյա… ԼՐԱՀՈՍ Ապարանում վթարային շենքերի բնակիչները Դեկտեմբեր 07, 2023 Տնտեսություն – CIVILNET Արագածոտնի մարզի Ապարան համայնքում կառավարությունը բազմաբնակարան շենք է կառուցել և շենքի բնակարանները նվիրելու է Ապարանի վթարային երկու շենքերում բնակվող մարդկանց․ համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում։ Նոր բնակելի համալիրը կառուցվել է Ապարանի Գարեգին Նժդեհ 36 հասցեում։ Նոր շենքն ունենալու է 43 բնակարան։ Դրանցից 38-ը վթարային շենքի բնակչներին է տրվելու, 5-ը՝ բնակարանային ապահովման կարիք ունեցողներին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ նոր շենքի մակերեսն ավելի մեծ է, քան վթարային շենքերինն էր և բնակարանների նոր սեփականատերերը ստանալու են շատ ավելի մեծ բնակարանային մակերես։ Ալեն Սիմոնյանը չի բացառում, Դեկտեմբեր 07, 2023 Տնտեսություն – CIVILNET Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրի սևագրում ներառել ԼՂ-ի հայերի իրավունքների հարցերը, ապա դա փոխադարձ պետք է վերաբերվի Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի և ապրելու իրավունքներին։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը: Այն, ինչ-որ մենք փոխանցել ենք, և այն, ինչ-որ մենք բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ լավ գիտեն ու […] «Հայասաթը» հայկական գիտությունը վերադարձրեց Դեկտեմբեր 07, 2023 Տնտեսություն – CIVILNET Թերևս կրակի և լույսի կառավարման հետ համեմատվող իրադարձության հետ գործ ունենք: Մալուխից դուրս տեղեկատվության փոխադրումը, իսկ հիմա էլ մարդուց զատ բանական բազային պրոցեսների մեկնարկը մարդկությանը ևս մեկ անգամ առերեսեց իրադարձությունների հորիզոնի հետ: Մեծ լեզվական մոդելների վրա հիմնված արհեստական բանականությունը այս պահին մարդու բանականությանը ներհատուկ անուղղակի զուգորդումներից ազատ մոդելավորված արդյունքներ է գեներացնում, որոնք անհամեմատելի գործակցով գերազանցում են մարդու նույնատիպ կարողությունը: Իհարկե այն դեռևս կամ միգուցե ընդմիշտ անկարող է անել քայլեր, որոնք իրեն կառերեսեն իրադարձությունների հորիզոնի հետ: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինքնաուսուցանման արդյունքում թվային ինչ հորիզոնների հետ կարող է առերեսվել այդ բանականությունը: Մնալով քաղաքական վերլուծությունների տիրույթում՝ հարկ է […] Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը Դեկտեմբեր 07, 2023 Տնտեսություն – CIVILNET Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու: Այդ մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու, դա ակնհայտ է: Կարծես թե, փոխադարձ ընկալում կա, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Երկրորդը՝ մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են: Օրինակ՝ 1975 թվականի քարտեզը, դա մանրակրկիտ պետք է հետազոտվի: Չկա դելիմիտացիայի որևէ դիսկրետ լուծում: Չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք և հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն […] LIVE. Կառավարության նիստը, դեկտեմբերի Դեկտեմբեր 07, 2023 Տնտեսություն – CIVILNET Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։ Վայոց ձորի մարզպետը կազատվի Դեկտեմբեր 07, 2023 Տնտեսություն – CIVILNET Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ Գրիգորյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019-ի հոկտեմբերին։ Վայոց ձորի նոր մարզպետ է նշանակվելու Կոլյա Միքայելյանը։ Վերջինս եղել է ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը։ ՀՀ քաղաքացիները Ինդոնեզիա կկարողանան Դեկտեմբեր 07, 2023 Տնտեսություն – CIVILNET Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ստանալու Ինդոնեզիա մուտքի համար համապատասխան վիզան ստանալ այդ երկիր այցելելիս՝ սահմանային անցակետում։ Նույնը վերաբերելու է Ինդոնեզիայի քաղաքացիներին, որոնք ժամանելու են Հայաստան։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ «Սահմանին վիզա ստանալու վճարը կազմում է 500,000 ինդոնեզական ռուփիա (շուրջ 30 ԱՄՆ դոլար), որով քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր 30 օրով՝ մեկ անգամ ևս 30 օրով երկարաձգելու հնարավորությամբ։ Ժամանելուն պես վիզայի դիմելու համար անհրաժեշտ է տրամադրել հետադարձի կամ այլ երկիր ճամփորդելու տոմս, ինչպես նաև անձնագրի վավերականությունը պետք է լինի առնվազն 6 ամիս՝ մինչև Ինդոնեզիայում գտնվելու նախատեսված ժամկետի ավարտը»,- նշված է որոշման հիմնավորումներում։ […] Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել, Դեկտեմբեր 07, 2023 Տնտեսություն – CIVILNET Ադրբեջանում 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Տավուշի մարզի քաղաքներում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ «Դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 08:15-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ»,- ասված է հաղորդագրությունում։ Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։ Կարդալ ավելին