Երեք տարի անց․ ի՞նչ դասեր ենք քաղել հեղափոխությունից Ապրիլ 23, 2021 Բարի գալուստ։ Այսօր հետադարձ հայացք կնետենք անցած երեք տարվա վրա։ 2018-ի ապրիլի 23-ին այն ժամանակ վարչապետ… 6 hours ago Մեր պարտության պատճառներից է մեր գերագույն անկազմակերպվածությունը. Դավիթ Իշխանյան 7 hours ago Կրակոցներ՝ Արցախի բնակավայրերի ուղղությամբ․ ինչ է եղել 8 hours ago Այլընտրանք. Նոր Մտածողութեամբ Օժտուած Երիտասարդութեան Մը Հրամայականը 8 hours ago Համահայկական անկախ հարթակ «DiasporArm». զրոյց Յովէլ Շնորհօքեանի հետ «Ուսումնասիրություն չի եղել, թե ինչ կտա մեզ առանց նախապայմանների կարգավորումը Թուրքիայի հետ» Ապրիլ 22, 2021 Հայոց ցեղասպանության հիշողությունը տարիների ընթացքում ենթարկվում… Հայաստանցիների կեսից ավելին անձամբ չի դիմի պատվաստման համար. հարցում Ապրիլ 22, 2021 Ըստ Հայաստանում 2021-ի մարտին իրականացրած հարցման՝ մարդկանց կեսից ավելին՝… Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը հարուցվել են, բայց դատարան չեն հասել Ապրիլ 22, 2021 2020-ին դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով… 2 days ago Պատվաստանյութի ճանապարհը․ սառնարանից՝ պատվաստվողին 2 days ago «Բազմազանություն, բայց դեռևս ոչ անկախություն»․ «Լրագրողներ առանց սահմանների»-ն՝ Հայաստանում մամուլի մասին 2 days ago AstraZeneca-ն վտանգավո՞ր է, և ինչպե՞ս հաջողվեց այդքան արագ պատվաստանյութ ստեղծել․ զրույց բրիտանացի վարակաբանի հետ 2 days ago Երևանի «մահաբեր» փողոցները. ինչպե՞ս կրճատել վրաերթերը Ցաւ եւ ուրախութիւն Իրաւունք ունի՞նք ուրախ ճաշկերոյթներ եւ պարահանդէսներ կազմակերպելու: Այս պարահանդէսները կը զանազանուի՞ն թագաւորական… ԼՐԱՀՈՍ Արցախի վերահսկողությունից դուրս տարածքներից ևս Ապրիլ 23, 2021 Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ևս 5 աճյուն է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին»,- ասվում է հաղորդագրությունում։ Ծառայությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551: Հայոց ցեղասպանությունը դատապարտող մտավորականները պատերազմի Ապրիլ 23, 2021 Չնայած հավանականությանը, որ Վաշինգտոնը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ հարցը Թուրքիայում լիովին անտեսվում է. ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է «Արաս» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը: Նա ընդգծում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Թուրքիայում մեծացել են հայ բնակչության հանդեպ ճնշումները և անգամ այն մտավորականները, որոնք դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը, պատերազմի ժամանակ լուռ էին: Ռոբեր Քոփթաշի դիտարկմամբ՝ Պոլսի Հայոց պատրիարքությունը, կորցնելով ազգային գիծը, գործում է Թուրքիայի պետական քաղաքականության շրջանակներում: Ռուսաստանը հետ է քաշում զորքերը Ապրիլ 23, 2021 Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է մշտական տեղակայման վայրեր վերադարձնել ռուսական զորքերը, որոնք մասնակցում էին Հարավային ռազմական շրջանում անցկացվող զորավարժություններին: Կիևն ու արևմտյան երկրները Ռուսաստանին կոչ էին անում հետ քաշել զորքերը՝ հայտարարելով սրացման վտանգի մասին։ Շոյգուն որոշել է ավարտել ստուգիչ միջոցառումները Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում․ «Կարծում եմ, որ չհայտարարված ստուգման նպատակներն ամբողջությամբ կատարված են»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիրր Զելենսկին, արձագանքելով զորքերի հետքաշմանը, ասել է, որ զորքերի թվաքանակի կրճատումը նվազեցնում է լարվածությունը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել էր, որ ուկրաինական սահմանների երկայնքով կուտակված է 110 հազար ռուս զինծառայող։ Լիա Ավագյան Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը Ապրիլ 23, 2021 Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքի էջում հրապարակվել է աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման տեսանյութը, որտեղ Հայաստանի երկրորդ նախագահը խոսել է սպասվող առաջիկա նախընտրական պայքարի մասին։ «Հիմա ես գիտեմ, շատերի մոտ այպիսի կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել և մենք հետ ենք մնում։ Հանգիստ ենք։ Հանգիստ, պլանավորված քայլերով առաջ ենք գնալու։ Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները։ Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ՝ ասելով, որ իրենք սկսել են, միգուցե, ես հետ կմնամ։ Այդպես չի լինելու»,- ասել է նա։ Քոչարյանի կանխատեսմամբ՝ սպասվող արտահերթ […] Ռուսաստանն ունի ամենաուժեղ բանակներից մեկը, Ապրիլ 23, 2021 Հայկական կողմը հույս ունի, որ Ռուսաստանի օգնությամբ կկարողանա հզոր բանակ կառուցել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վերջին տասներկու տարիների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի բարեփոխումներն ամենահաջողվածներից են։ Բանակի արդիականացումն ու օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունները օգնել են Ռուսաստանին շարունակել ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհը և կկառուցենք հզոր հայկական բանակ»,- ասել է Գրիգորյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Հայաստանը ժամանակակից սպառազինություն կգնի և ումից․ «Սպառազինությունների հետ կապված նշեմ, որ մենք ավելի լավ զենք ենք գնելու, և […] Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ապրիլ 23, 2021 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դադարեցնում է պաշտոնավարումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ինքը՝ Մեսրոպ Առաքելյանը։ «Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։ Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։ Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների […] Զախարովան մեկնաբանել է Բաքվում «ռազմավարի Ապրիլ 23, 2021 Ռուսաստանը հուսով է, որ գործնական հարթությունում Բաքուն և Երևանը ձգտելու են այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը․այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 22–ին կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով Բաքվում «ռազմավարի պուրակի» բացման վերաբերյալ հարցին: «Ինչ վերաբերում է պուրակին, ապա մենք հույս ունենք, որ գործնական հարթությունում Բաքուն և Երևանը ձգտելու են այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե բաժանարար նոր գծերի ստեղծմանը։ Այդ գինն արդեն վճարվել է, հսկայական գին՝ մարդկային կյանքեր: Պահը թե ողբերգական է և թե ապագայի համար հույս տվող է: Այդ պահից պետք է օգտվել […] Հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր Ապրիլ 23, 2021 Հայաստանում ապրիլի 22-ին կատարվել է 4 015 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 17,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 1 127 մարդ։ Գրանցվել է մահվան 15 դեպք։ Ապրիլի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212 114 դեպք, որոնցից 192 281-ն` առողջացած, 3 984-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 854 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 955 515 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 212 114 դեպքով։ Վրաստանը գտնվում է 53-րդ տեղում՝ 300 264 […] Կարդալ ավելին