Ինչ է կատարվում Արցախում․ զրույց Թևան Պողոսյանի հետ Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական գործողություններն էական փոփոխություններ… «Խաչմերուկ» «Խաչմերուկը» Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների շուրջ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի վերլուծություններն են և զրույցները տեղի և դրսի մասնագետների հետ։ Հայկական աշխարհազոր․ ի՞նչ խնդիրներ են դրվել և ինչպե՞ս են լուծվելու Սեպտեմբեր 23, 2020 Աշխարհազորի ստեղծումը Հայաստանում տարածաշրջանային զարգացումների… External Factors in Post-election Developments in Belarus|Արտաքին գործոնը Բելառուսի հետընտրական զարգացումներում Սեպտեմբեր 09, 2020 The August 9 Presidential elections and post – election developments in Belarus are in the center of focus of both Mass… Թուրքիան ընդդեմ Սաուդյան Արաբիայի. հակամարտության կրոնական և աշխարհաքաղաքական ելևէջները Օգոստոս 24, 2020 Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիան զգալիորեն ակտիվացրել է իր ներգրավվածությունն… The Southern Gas Corridor and Its Impact on European Energy Geopolitics Օգոստոս 07, 2020 Starting from 2021, 16 billion cubic meters of Azerbaijani gas will be delivered annually to Turkey, Italy, Greece and… Նորակոչիկները երդվում են. Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր [vc_row][vc_column][vc_column_text]Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում տեղի է ունեցել Պաշտպանության բանակի նորակոչիկների… ԼՐԱՀՈՍ Փոփոխություններ 68 000 դրամի աջակցության Ապրիլ 23, 2021 ՍիվիլՆեթն ամփոփում է շաբաթն Արցախում․ Հակառակորդը կրակել է հայկական մարտական դիրքերի և բնակավայրերի վրա, Փոփոխություններ են կատարվել 68 հազար դրամի չափով տրամադրվող աջակցության ծրագրում, Հայաստանի կառավարությունը 4 մլրդի չափ դրամաշնորհ է տրամադրում Արցախին, Առաջիկա 10 տարիներին տարեկան 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի Արցախին, Ըստ Շոյգուի, ՄԱԿ-ը չի արձագանքել Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին, Պատարայի տումեցիները, ՍիվիլՆեթի ռեպորտաժ ՁայնաZOOM.Քոչարյանը քարոզարշավը կսկսի Փաշինյանի հրաժարականից Ապրիլ 23, 2021 ՍիվիլՆեթն ամփոփում է ապրիլի 23-ի հիմնական իրադարձությունները. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հրաժարական է տվել Քոչարյանը հայտարարել է, որ Փաշինյանի հրաժարականից հետո սկսելու են աշխատանքները Հույս ունենք հզոր բանակ կառուցել Ռուսաստանի օգնությամբ․ Արմեն Գրիգորյան Զախարովան մեկնաբանել է Բաքվում «ռազմավարի պուրակի» բացումը Երեք տարի անց․ ի՞նչ դասեր Ապրիլ 23, 2021 Բարի գալուստ։ Այսօր հետադարձ հայացք կնետենք անցած երեք տարվա վրա։ 2018-ի ապրիլի 23-ին այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և դա դիտվեց որպես նոր դարաշրջանի, հետհեղափոխական ժամանակաշրջանի սկիզբ։ Վերջին երեք տարիները մեր ազգի պատմության ամենաբարդ, ողբերգական ու հերոսական տարիներից էին։ Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը համաժողովրդական շարժման արդյունքում առանց արյունահեղության որոշում կայացրեց հեռանալ, և դա պետք է արժանվույն գնահատել։ Հետհեղափոխական շրջանի ձեռքբերումները Վերջին տարիներին պետք է սառնասրտորեն և անաչառ նայել՝ տեսնելու դրականը, բացասականը ու աղետալին։ Ըստ իս՝ հեղափոխության ամենամեծ արդյունքը օլիգարխների գերակայության վերջն էր։ Թուլացել են մենաշնորհները, բիզնեսով զբաղվելու ավելի մեծ հնարավորություններ կան, գործարար միջավայրը շատ ավելի բաց է, […] Արցախի վերահսկողությունից դուրս տարածքներից ևս Ապրիլ 23, 2021 Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ևս 5 աճյուն է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին»,- ասվում է հաղորդագրությունում։ Ծառայությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551: Հայոց ցեղասպանությունը դատապարտող մտավորականները պատերազմի Ապրիլ 23, 2021 Չնայած հավանականությանը, որ Վաշինգտոնը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ հարցը Թուրքիայում լիովին անտեսվում է. ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է «Արաս» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը: Նա ընդգծում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Թուրքիայում մեծացել են հայ բնակչության հանդեպ ճնշումները և անգամ այն մտավորականները, որոնք դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը, պատերազմի ժամանակ լուռ էին: Ռոբեր Քոփթաշի դիտարկմամբ՝ Պոլսի Հայոց պատրիարքությունը, կորցնելով ազգային գիծը, գործում է Թուրքիայի պետական քաղաքականության շրջանակներում: Ռուսաստանը հետ է քաշում զորքերը Ապրիլ 23, 2021 Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է մշտական տեղակայման վայրեր վերադարձնել ռուսական զորքերը, որոնք մասնակցում էին Հարավային ռազմական շրջանում անցկացվող զորավարժություններին: Կիևն ու արևմտյան երկրները Ռուսաստանին կոչ էին անում հետ քաշել զորքերը՝ հայտարարելով սրացման վտանգի մասին։ Շոյգուն որոշել է ավարտել ստուգիչ միջոցառումները Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում․ «Կարծում եմ, որ չհայտարարված ստուգման նպատակներն ամբողջությամբ կատարված են»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիրր Զելենսկին, արձագանքելով զորքերի հետքաշմանը, ասել է, որ զորքերի թվաքանակի կրճատումը նվազեցնում է լարվածությունը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել էր, որ ուկրաինական սահմանների երկայնքով կուտակված է 110 հազար ռուս զինծառայող։ Լիա Ավագյան Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը Ապրիլ 23, 2021 Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքի էջում հրապարակվել է աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման տեսանյութը, որտեղ Հայաստանի երկրորդ նախագահը խոսել է սպասվող առաջիկա նախընտրական պայքարի մասին։ «Հիմա ես գիտեմ, շատերի մոտ այպիսի կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել և մենք հետ ենք մնում։ Հանգիստ ենք։ Հանգիստ, պլանավորված քայլերով առաջ ենք գնալու։ Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները։ Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ՝ ասելով, որ իրենք սկսել են, միգուցե, ես հետ կմնամ։ Այդպես չի լինելու»,- ասել է նա։ Քոչարյանի կանխատեսմամբ՝ սպասվող արտահերթ […] Ռուսաստանն ունի ամենաուժեղ բանակներից մեկը, Ապրիլ 23, 2021 Հայկական կողմը հույս ունի, որ Ռուսաստանի օգնությամբ կկարողանա հզոր բանակ կառուցել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վերջին տասներկու տարիների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի բարեփոխումներն ամենահաջողվածներից են։ Բանակի արդիականացումն ու օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունները օգնել են Ռուսաստանին շարունակել ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհը և կկառուցենք հզոր հայկական բանակ»,- ասել է Գրիգորյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Հայաստանը ժամանակակից սպառազինություն կգնի և ումից․ «Սպառազինությունների հետ կապված նշեմ, որ մենք ավելի լավ զենք ենք գնելու, և […] Կարդալ ավելին