Գործի մարդը – CIVILNET Թռչունների լուսանկարիչը․ Գործի մարդը Բեռտա Մարտիրոսյանը լուսանկարիչ է։ Նա Հայաստանում այն քիչ լուսանկարիչներից է, որոնք նկարում են թռչուններին։ ՍիվիլՆեթի… «Գործի մարդը» «Գործի մարդը» հաղորդման շրջանակում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ խոսում ու ցույց են տալիս իրենց գործի նրբությունները, պատմում իրենց մասնագիտության նրբությունների ու կարևորության մասին։ Գործի մարդը. տնակներ պատրաստող խեցեգործը Հունվար 03, 2020 Terracotta խեցեգործական արվեստանոցների հիմնադիր և տնօրեն Նանա Մանուչարյանը,… Գործի մարդը․ Ժայռերն իրար կապողները Մայիս 12, 2018 Սլեքլայնինգը (slacklining) մարզաձեւ է, որն առաջացել է 1970-ականների վերջին… Գործի մարդը․ Քամու և ալիքների վարպետը Օգոստոս 02, 2017 Սամվել Ռոստոմյանը Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի… Գործի մարդը. Քարի լճի արարիչը Հունիս 18, 2017 Ժիրայր Մելիքսեթյանը 11 տարվա ընթացքում ստեղծել է Քարի լիճը, որ գտնվում… Մեծ աստղերը՝ Երևանում․ «Հայա» փառատոնը ձգտում է Հայաստանը դնել քարտեզի վրա Հուլիսի մեկին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա ամերիկացի հանրահայտ ռեփ երգիչ 50 Cent-ի համերգը, իսկ հուլիսի 9-ին… ԼՐԱՀՈՍ Միկա Բադալյանը դիմակ է վաճառել պետությանը և չի վճարել հարկերը Գործի մարդը – CIVILNET Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ընդդիմադիր բլոգեր, «Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել (Միկա) Բադալյանը, որն այժմ կալանավորված է, կորոնավիրուսի համավարակի շրջանում ԱՁ է ստեղծել, դիմակներ է վաճառել պետական մարմիններին, այնուհետև չի կատարել հարկային պարտավորությունները, և ՊԵԿ-ը դիմել է Սնանկության դատարան՝ Բադալյանի ԱՁ-ն սնանկ ճանաչելու պահանջով։ Կորոնավիրուսի համավարակի տարածումը մեծ վնաս պատճառեց տնտեսության շատ ճյուղերի, բիզնեսների, սակայն բժշկական սարքավորումներ, պարագաներ և ախտահանիչ նյութեր արտադրողների ու վաճառողների համար սա մեծ հնարավորություն էր։ Այդ շրջանում որոշ մարդիկ փորձել են օգտվել ընձեռված հնարավորություններից, բիզնես են հիմնել, բժշկական պարագաներ վաճառել պետական մարմիններին։ Միկա Բադալյանն էլ է որոշել օգտվել ստեղծված իրավիճակից։ Բադալյանը 2020-ի հունիսի 19-ին […] Շարունակելու եմ գործունեությունս՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ․ Թագուհի Թովմասյան Գործի մարդը – CIVILNET Չնայած ընդդիմադիր մի շարք պատգամավորների՝ ԱԺ վարչական պաշտոններից հրաժարվելուն, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարում է, որ շարունակելու իր գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Պատգամավորի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու: Ի համերաշխություն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ մյուս մեր գործընկերները ևս հրաժարվեցին իրենց վարչական պաշտոններից: Ես երկար ծանրութեթև արեցի որոշումս կայացնելուց առաջ: Եւ պետք […] Վարչապետի ասուլիսի անհիմն պնդումները․ «Շաբաթվա ֆեյքերը» Գործի մարդը – CIVILNET ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում պատմում է, թե ինչ սխալ պնդումներ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ։ Գագիկ Ջհանգիրյանը հեռանում է ԲԴԽ-ից Գործի մարդը – CIVILNET Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից, հայտնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից»,- գրել է նա։ *** Հունիսի 20-ին այդ ժամանակ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Ձայնագրությունում խոսվում է «հեռանալու դիմաց քրեական գործեր չհարուցելու» մասին։ Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է 2021-ի փետրվարի 20-ին, երբ իրեն վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ։ Ռուբեն Վարդազարյանը մինչև մարտի […] Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը` Վիեննայում Գործի մարդը – CIVILNET Հուլիսի 1-ին Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ այս երեք հանդիպումներ են անցկացրել, որոնցից առաջինը կայացել է Մոսկվայում, մյուս երկուսը՝ կրկին Վիեննայում։ Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ հրաժարական են տվել պաշտոններից Գործի մարդը – CIVILNET «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Խաչատրյանը հրաժարական է տվել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքի Ֆեյսբուքի էջը։ Այսօր՝ հուլիսի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկեց խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։ Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության համար հիմք է հանդիսացել մեկ նստաշրջանից ընթացքում նրանց կողմից բացակայությունների մեծ թիվը։ Սաղաթելյանը 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա, իսկ Հակոբյանը՝ 192: Իշխան Սաղաթելյանին և Վահե […] Էլեկտրոնային սկուտեր․ հարմար, բայց ոչ այնքան անվտանգ Գործի մարդը – CIVILNET Էլեկտրոնային սկուտերը՝ ինքնագլորը, էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, որը թույլ է տալիս շրջանցել խցանումները։ Սկուտերով երթևեկելը որքան հարմար, նույնքան վտանգավոր է։ Հայաստանում այն հաճախ վարում են մայթերին, երկու-երեք հոգով, մեծ արագությամբ և առանց սաղավարտի։ Ոլորտը որևէ կերպ չի կարգավորվում։ ՍիվիլՆեթն գնացել է թեմայի հետքերով։ Հայկ Մամիջանյանը ևս հրաժարական է ներկայացրել պաշտոնից Գործի մարդը – CIVILNET Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ «Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։ Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»,- Ֆեյսբուքի […] Կարդալ ավելին