Կրթության տապան – CIVILNET Հարվարդի ուսանողն օգտագործել է ChatGPT-ն և ապշեցրել ամբողջ համալսարանին․ «Կրթության տապան» «Կրթության տապան» հաղորդաշարը սկսում է կրթական նորությունների բաժին, որում ներկայացնելու է աշխարհի կրթական… Կրթության տապան ՍիվիլՆեթը նոր հաղորդաշար է սկսում՝ «Կրթության տապան»։ Հաղորդաշարի հեղինակը՝ «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, ամեն շաբաթ կխոսի կրթության ոլորտի խնդիրների մասին։ Մեծագույն ձեռքբերումներ՝ ինքնակրթության հաշվին․ երեք հայտնի մարդկանց պատմություններ Հուլիս 27, 2023 Այս եթերաշրջանի վերջին հաղորդումը նվիրված է ինքնակրթության պտուղներին։… Տգիտության պատճառները․ ինչպես փոխել իրավիճակը Հուլիս 20, 2023 Մենք շուրջբոլորը տեսնում ենք տգետ, անկիրթ մարդկանց։ Որոշ դեպքերում,… Առանց համալսարանի՞ էլ կարելի է կրթվել․ «Կրթության տապան» Հուլիս 12, 2023 Այսօր գոյություն ունեն կրթություն ստանալու բազմաթիվ միջոցներ։ Հայաստանի… Ճկուն ուղեղը մեր. «Կրթության տապան» Հուլիս 05, 2023 Ուղեղը ունի զարմանալի ճկունություն։ Դա ապացուցվում է բազմաթիվ օրինակներով,… Օրական երեք բնակարանային գողություն․ հանցագործության թվերը Հայաստանում Հայաստանում գրանցվել է 30 245 հանցագործություն միայն մեկ տարվա` 2021-ի ընթացքում: Նախորդ տարվա` 2020-ի համեմատ երկրում… ԼՐԱՀՈՍ Ի՞նչ է բերում Հայաստան Ֆրանսիայի ԱԳ նախարարը Կրթության տապան – CIVILNET Հոկտեմբերի 3-ին Հայաստան է այցելում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ Ըստ հաղորդագրությունների՝ Ֆրանսիան Գորիսում բացելու է հյուպատոսություն։ Վերջին շաբաթներին Հայաստանին աջակցելու վերաբերյալ հայտարարություններ են արել Ֆրանսիայի ներկա և նախկին նախագահները, պաշտպանության նախարարը։ Ինչո՞վ է պայմանավորված Փարիզի դիվանագիտական-քաղաքական այս ակտիվացումը։ Թեմայի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Փարիզի Շիլլերի միջազգային համալսարանի դասախոս, վերլուծաբան Տիգրան Եկավյանի հետ։ Փորձեցինք համախմբել Սփյուռքի լոբբիստական ուժը, հիասթափության մեծ պատճառներ ունեմ. Զարեհ Կրթության տապան – CIVILNET Վերջին ամիսներին փորձեցինք մոբիլիզացնել սփյուռքի լոբբիստական ուժը, մեղմ ասած՝ հիասթափության մեծ պատճառներ ունեմ, ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանը ստիպված է և պարտավոր է ապավինել իր ռեսուրսին, որը շոշափելի է և հաշվարկելի: Սա է իրականությունը, ասում է նա՝ ավելացնելով, որ մնացածը «կենացային իրականություն» է: Տեղահանվող արցախցիները Ստեփանակերտից Երևան ճանապարհն օրերով են անցել Կրթության տապան – CIVILNET Տեղահանվող արցախցիները Ստեփանակերտից Երևան ճանապարհն օրերով են անցել: Մեկը 54 ժամում է հասել, մյուսը` 48: Մեքենաների շարասյունը մեկ-երկու րոպե առաջ էր գնում, հետո կանգնում ու ժամերով սպասում: Լինում էր՝ մի քանի վայրկյան էր առաջ գնում ու էլի ժամերով սպասում: Մարդկանց մեծ մասը սոված-ծարավ էին, մի մասն էլ փորձում էր դրսում կրակ անել ու ինչ-որ բան պատրաստել: Մարդիկ այսպես մի կերպ հասան Հայաստան` Արցախում թողնելով ամեն ինչ: Դիտեք ՍիվիլՆեթի Հասմիկ Խաչատրյանի ֆոտոշարքը։ Ճի՞շդ էր Արցախը ամբողջութեամբ պարպելը Կրթության տապան – CIVILNET Ոչ ոք իրաւունք ունի ուրիշներու կեանքը վտանգելու հաշւոյն քաղաքականութիւն խաղալ, ուրեմն ոչ ոքի կրնանք մեղադրել, երբ այսօր արցախցիք Ատրպյէճանի պետական գործիքներով բռնի տեղահանութեան ենթարկուեցան եւ մեր հայրենիքի այս հատուածն ալ մնաց առանց հայու, արժանանալով Նախիջեւանի ճակատագրին։ Կրնանք մեղադրել միայն մեր իշխանութիւնները, անոնց դիւանագիտական աշխատանքի ձախողութիւնները մատնանշելով։ Դեռ ժամանա՞կ կայ ինչ որ բան փոխելու։ ՄԱԿի անհեթեթ դիտորդական առաքելութիւնը ատրպէյճանական քարոզչութեան չնպաստե՞ց, մենք կրնա՞նք վերադարձի հարց բարձրացնել, վստահելով ՄԱԿի «խաղապահական» առաքելութեան մը, մեր ժողովուրդի մէջ հաւատք մնացա՞ծ է որեւէ միջազգային շօշափելի երաշխիքի հանդէպ։ Այս հարցերու մասին զրուցեցինք Հայաստանի Ամերիկեան համալսարանի միջազգային յարաբերութեանց եւ դիւանագիտութեան բաջնի վարիչ դոկտ. Ասպետ […] Արցախցիների բնակարանային հարցը, կրթությունն ու աշխատանքը՝ կառավարական խորհրդակցությունում Կրթության տապան – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ հոկտեմբերի 2-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ընթացքը, կատարված աշխատանքը և հետագա անելիքները: Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հումանիտար կենտրոն»-ին, որը գործել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, կառավարության բոլոր անդամներին, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններին, կամավորներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Իհարկե հասկանալի […] Ադրբեջանի կողմից ապօրինի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան Կրթության տապան – CIVILNET Ադրբեջանի կողմից ապօրինի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով նախաքննությունն ավարտվել և ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազին: Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից առևանգել էր ԿԽՄԿ-ի հովանավորության տակ գտնվող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին: Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր ԼՂ առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Կրթության տապան – CIVILNET Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան, այցի մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։ Նշվում է, որ նրան կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ «Այս առիթով Կատրին Կոլոննան ևս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը: Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ հարցում՝ ծայրահեղ հետևողականությունը։ Կատրին Կոլոննան կուսումնասիրի Հայաստանի իշխանությունների հետ Ֆրանսիայի համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները՝ բոլոր ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև […] Արցախից բռնի տեղահանված 100 հազար 490 անձ Հայաստանում է Կրթության տապան – CIVILNET Հոկտեմբերի 1-ի ժամը 16:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 490 անձ ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 490 անձ է ժամանել Հայաստան: Տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 103: Ունենք հաշվառված 84 հազար 956 անձ, որից արական սեռի ներկայացուցիչները 41 հազար 56 են, իգականը՝ 43 հազար 900-ը»,- տեղեկացրեց Բաղդասարյանը: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ […] Կարդալ ավելին