Մտորումներ Էրիկ Հակոբյանի հետ – CIVILNET Հայաստանի քայլերը՝ Արևմուտքի ու Ռուսաստանի արանքում Իր հեղինակային հերթական հաղորդմանը Սիվիլնեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն անդրադառնում է Ադրբեջանի կողմից… Մտորումներ Էրիկ Հակոբյանի հետ Քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը վերլուծում է Հայաստանում և տարածաշրջանում շաբաթվա գլխավոր իրադարձությունները։ Ալիևը պետք է փոխի խոսակցության թեման․ Էրիկ Հակոբյան Սեպտեմբեր 08, 2023 ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն սկսում է իր հաղորդումների… Բրյուսելի աղետալի հայտարարություններն ու Ալիևի ամենաթողությունը Հուլիս 21, 2023 Իր հեղինակային հաղորդաշարի այս եթերաշրջանի վերջին դրվագում Սիվիլնեթի… Ստեփանակերտը, չնայած ռիսկերին, պետք է մասնակցի Բաքվի հետ բանակցություններին Հուլիս 14, 2023 Իր հեղինակային հերթական հաղորդմանը Սիվիլնեթի քաղաքական մեկնաբան… Նախապատրաստվել բանակցությունների ձախողմանը Հուլիս 07, 2023 Այս շաբաթ ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր հեղինակային… ՆԱՏՕ-ի հորինված պաշտոնյան և Մակրոնի չկայացած այցը Հայաստան. «Շաբաթվա ֆեյքերը» ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պատմում է նախորդ շաբաթ տարածված կեղծիքների՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան… ԼՐԱՀՈՍ Խաղաղապահների հետ աշխատանքներ են տարվում Սեպտեմբեր 22, 2023 Մտորումներ Էրիկ Հակոբյանի հետ – CIVILNET Խաղաղապահների հետ աշխատանքներ են տարվում հավաքելու մարտադաշտում մնացած մարմինները․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ղեկավարության և միջազգային այլ գործընկերների հետ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, Հաջիևն ասել է, որ Ադրբեջանն աջակցում է ԿԽՄԿ Ժնևի գրասենյակից Ղարաբաղում առաքելության անձնակազմի մեծացմանը: «Մենք նաև աջակցում ենք Բաքվի գրասենյակից Խանքենդիի [Ստեփանակերտ – խմբ․] մասնաճյուղ լրացուցիչ անձնակազմ ուղարկելուն»,- ասել է նա։ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել վիրավոր հայ զինվորներին և աջակցել նրանց տարհանմանը։ ԿԽՄԿ-ի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ստեղծված են […] ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ Սեպտեմբեր 22, 2023 Մտորումներ Էրիկ Հակոբյանի հետ – CIVILNET «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց է կիրառել Ադրբեջանի դեմ»․ այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի և չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով ՀՀ կառավարության ներկայացրած պահանջը, Ադրբեջանի նկատմամբ կիրառել ե միջանկյալ միջոց: Մասնավորապես,ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) […] «Բացեք կյանքի ճանապարհը»․ բողոքի ցույցեր Սեպտեմբեր 22, 2023 Մտորումներ Էրիկ Հակոբյանի հետ – CIVILNET Բանակցություններ՝ արցախցի տարհանված քաղաքացիներին իրենց Սեպտեմբեր 22, 2023 Մտորումներ Էրիկ Հակոբյանի հետ – CIVILNET Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Հաղորդագրությունում ասվում է, որ միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը: Մարդիկ պատրաստ են տարհանման, նրանց Սեպտեմբեր 22, 2023 Մտորումներ Էրիկ Հակոբյանի հետ – CIVILNET Ստեփանակերտում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, անորոշ վիճակ է․ մի կողմից իշխանությունը մատնվել է անգործության ու մարդկանց չի տեղեկացնում հետագա անելիքների մասին, մյուս կողմից էլ, մարդիկ ցանկանում են տարհանվել, սակայն հնարավորություն չկա։ ՍիվիլՆեթի Արցախի թղթակից Հայկ Ղազարյանի խոսքով՝ այս անորոշությունն է՛լ ավելի է խորանում տեղեկատվական վակուումի պատճառով։ Credits: Ruptly Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել Սեպտեմբեր 22, 2023 Մտորումներ Էրիկ Հակոբյանի հետ – CIVILNET Սեպտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակի հարակից փողոցներից մեկում ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։ Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը պնդում է, թե Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետավորների կողմից: «Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է: Հ.գ. Խիստ նախնական վարկածով կարմիր բերետների մեջ շակալներ են եղել. դիտում եմ կադրերը, այլ տարբերակ մտքիս չի գալիս»,- գրել է փաստաբանը։ Այսօր՝ ավելի վաղ, բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել։ Եվրահանձնաժողովը կտրամադրի 500 000 եվրո՝ Սեպտեմբեր 22, 2023 Մտորումներ Էրիկ Հակոբյանի հետ – CIVILNET Եվրոպական հանձնաժողովը կտրամադրի 500 հազար եվրո մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար։ «Հազարավոր մարդիկ, բռնությունից փախչելով, այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական աջակցությունը դրամական օգնության միջոցով կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները՝ միաժամանակ տրամադրելով ապաստան և հոգեբանական ու սոցիալական աջակցություն: Այս արտահերթ ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությանը, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Ընդգծելով մարդասիրական օգնության հասանելիության կարևորությունը՝ Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության […] Ինչպե՞ս է Իրանն ընկալում ադրբեջանական Սեպտեմբեր 22, 2023 Մտորումներ Էրիկ Հակոբյանի հետ – CIVILNET Արցախահայության իրավունքների պաշտպանության գործում չնայած Իրանի քայլերը որոշ չափով ուշացած են, սակայն իրանական կողմը մտահոգություններից բացի, կարող է գործնական քայլերի անցնել, ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ Թեհրանը ընկալում է որպես իրեն ավելի մեծ պատերազմի մեջ ներքաշելու փորձ։ Պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» սպառնալիքին՝ նա վերահաստատում է այդ խնդրում Իրանի կոշտ դիրքորոշումը, սակայն չի բացառում, որ ապագայում այն կարող է որոշ նրբերանգային փոփոխությունների ենթարկվել: Կարդալ ավելին