Սարն ի վեր – CIVILNET Ինչո՞ւ Նեթանյահուն չգնաց Բաքու Մայիսի 7-11-ը նախատեսված էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պաշտոնական այցը Բաքու, որը, սակայն, վերջին պահին… «Սարն ի վեր» «Սարն ի վեր» հաղորդումը Թուրքիայում իրադարձությունների շաբաթական ամփոփում է, որում հատուկ տեղ է հատկացվում Հայաստանին և հայերին առնչվող թեմաներին։ Թուրքիան հասկացրել է Ադրբեջանին՝ պետք է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը Ապրիլ 17, 2025 Հարավային Կովկասում խաղաղության պայմանագրի կնքումը կբխի բոլորի շահերից․… Միրզոյանն ու Բայրամովը Անթալիայում «տարբեր լեզուներով» էին խոսում Ապրիլ 14, 2025 Հայաստանի պատվիրակության անդամները, մասնակցելով Անթալիայի դիվանագիտական… Ստամբուլում բազմահազարանոց ցույցեր՝ ի աջակցություն Էրդողանի հակառակորդի Մարտ 20, 2025 Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ, Էրդողանի քաղաքական հակառակորդ Էքրեմ… Ինչպես է Անկարան լուծում Սիրիայի քրդերի հարցը Մարտ 11, 2025 Տևական բանակցային գործընթացի արդյունքում Սիրիայի կենտրոնական իշխանություններն… Ինչո՞ւ Նեթանյահուն չգնաց Բաքու Մայիսի 7-11-ը նախատեսված էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պաշտոնական այցը Բաքու, որը, սակայն, վերջին պահին… ԼՐԱՀՈՍ Յաղդան. Ձորագետի կիրճի նայող գյուղը Սարն ի վեր – CIVILNET Լոռու մարզի հունական Յաղդան գյուղն է։ Ըստ Լոռու մարզպետարանի կայքի՝ այն ներկայում մոտ 100 բնակիչ ունի, հիմնականում՝ հայեր։ Գյուղը խոշորացումից հետո միացել է Լոռի Բերդ համայնքին։ 1989-ի մարդահամարով Յաղդանն ունեցել է 800 բնակիչ։ Գյուղի հույն բնակչությունը հեռացել է սկզբում 1988-ի երկրաշարժից հետո, ապա 1990-ականների սկզբին։ 1989-ին Հունաստանը Լոռու հունական գյուղերի՝ երկրաշարժից տուժած 300 երեխայի հյուրընկալեց վեց ամսով, որոնք վերադառնալուց հետո արդեն իրենց ընտանիքների հետ մշտական բնակության տեղափոխվեցին Հունաստան։ Հունական գյուղերի դատարկման հաջորդ փուլը եղավ 1990-ականների սկզբի տնտեսական և էներգետիկ ճգանաժամի ժամանակ, երբ հույների մեծ մասը գաղթեց Հունաստան՝ այդ երկրի կառավարության աջակցությամբ։ Յաղդանում հիմա քիչ հույներ […] Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք Սարն ի վեր – CIVILNET Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազգային ժողովում ներկայացրել է դատախազության պահանջը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, ավելի քան 20 մլրդ դրամ և այլն: «Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք […] 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են Սարն ի վեր – CIVILNET Մայիսի 12-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր փրկարար ծառայությունից և ոստիկանությունից: Որոնողական աշխատանքներին են միացել բազմաթիվ կամավորներ։ Տարբեր վարկածներ են շրջանառվում։ Երեխայի ծնողները կասկածում են, որ երեխան հնարավոր է գետն ընկած լինի։ Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) լուծարվել է Սարն ի վեր – CIVILNET Թուրքիայում արգելված և ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է իր լուծարման մասին։ Այս որոշումը կայացվել է կուսակցության 12-րդ համագումարի ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 5-7-ը, հաղորդում է քրդական Rudaw հեռուստաալիքը։ Համագումարի եզրափակիչ հռչակագրում նշվում է, որ «համագումարը որոշել է լուծարել PKK-ի կազմակերպչական կառուցվածքը և դադարեցնել զինված պայքարը, դրանով իսկ վերջ դնելով PKK կոչվող կազմակերպության գործունեությանը»։ Քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Սարն ի վեր – CIVILNET Երևանում և մարզերում մայիսի 11-ին քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել։ Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 44 դեպք, Արմավիրի մարզում՝ 1 դեպք, Արագածոտնի մարզում՝ 2, Լոռու մարզում՝ 4, Տավուշի մարզում՝ 2, Կոտայքի մարզում՝ 3, Արարատի մարզում՝ 1։ Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։ Իրանն ու ԱՄՆ-ն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց․ Արաղչի Սարն ի վեր – CIVILNET Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն ավելի լուրջ է եղել, քան նախորդները, և երկու կողմերն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները, հայտնում է IRNA գործակալությունը։ Արաղչիի խոսքով՝ այս անգամ բանակցությունները դուրս են եկել ընդհանուր քննարկումներից և կենտրոնացել են կոնկրետ հարցերի վրա։ «Նախորդ երեք փուլերի համեմատ՝ այս նստաշրջանը շատ ավելի ուղիղ և լուրջ էր։ Մենք անցանք ընդհանրական խոսակցություններից ու կենտրոնացանք մանրամասների վրա, ինչը, բնականաբար, բարդացրեց բանակցությունները», – ասել է Արաղչին։ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլն անցկացվել է մայիսի 11-ին Մուսկատում։ Չնայած […] Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա Սարն ի վեր – CIVILNET Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 12-ին, աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Ադրբեջանը կրակել է Խնածախի ուղղությամբ Սարն ի վեր – CIVILNET Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նախարարությունից նշում են, որ տուժածներ չկան: ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։