Քո գրպանից – CIVILNET Քո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները… Քո գրպանից «Քո գրպանից» հաղորդաշարը լուսաբանում է թեմաներ, որոնք առնչվում են պետական գնումների ոլորտին, հանրային միջոցների ոչ արդյունավետ կառավարմանը և/կամ կոռուպցիային։ Քո գրպանից՝ վարչապետի աշխատակազմի պաշտոնյայի անմրցույթ շահումներին Մայիս 23, 2022 Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի ընկերությունը… Քո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի Բալի այցին և պաշտոնյաների անհասկանալի գործուղումներին Ապրիլ 26, 2022 Երեսուն օր հաշվելուց հետո Ազգային ժողովից վերջապես պատասխանեցին… Քո գրպանից՝ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին Մարտ 14, 2022 Հայաստանում պետական գույքի կառավարման որակը շարունակում է լուրջ… Մեկ անձից․ կառավարությունը գնալով ավելի է նախընտրում ոչ մրցակցային գնումները Փետրվար 07, 2022 2018-ի հեղափոխությունից հետո շեշտակի աճել են առանց մրցույթի՝ մեկ անձից… Բիզնես սկսելու կանանց և տղամարդկանց շարժառիթները Բիզնես անելու ամենամեծ շարժառիթը «փող վաստակելն» է՝ ասել է տղամարդկանց 61%-ը և կանանց 64%-ը: «Աշխատանք գտնել չկարողանալը»… ԼՐԱՀՈՍ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը Քո գրպանից – CIVILNET Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ նախարարության՝ հարաբերականորեն կայուն է։ Վրաստանում ԼԳԲՏ փառատոնը խոչընդոտել փորձողներին ձերբակալել են Քո գրպանից – CIVILNET Մարիամ Նիկուրաձե, OC Media «Ալտ Ինֆո»-ի աջակիցները հեռարձակել են Զուրաբ Մախարաձեի ձերբակալության պահը։ Վրաստանում ոստիկանությունը բազմաթիվ ձերբակալություններ է իրականացրել, այդ թվում՝ ծայրահեղ աջակողմյան «Ալտ Ինֆո» հոմոֆոբ խմբավորման մի քանի առաջնորդների, երբ նրանք փորձել են խոչընդոտել շաբաթ անցկացված ԼԳԲՏ համայնքի փառատոնը: Ձերբակալությունները տեղի են ունեցել մոտ 15 ժամ առաջ փառատոնի մեկնարկից, որը կազմակերպել էր ԼԳԲՏ համայնքի և դաշնակիցների միությունը՝ Tbilisi Pride-ը: Շաբաթ վաղ առավոտյան «Ալտ Ինֆո» խմբավորման անդամները, ինչպես նաև մի քանի վրացի ուղղափառ քահանաներ փորձել են զբաղեցնել Թբիլիսիում Մթածմինդա լեռան տարածքը, որտեղ պետք է անցկացվեր փառատոնը: «Ալտ Ինֆո»-ն պնդում է, որ ձերբակալվածների թվում են և՛ Զուրաբ […] Կհանձնվի՞ արդյոք խաղաղության Աղավնոն․ Արցախն այս շաբաթ Քո գրպանից – CIVILNET Բերձորի և Աղավնոյի շուրջ խոսակցություններն ու մտահոգություններն Արցախում։ Բացահայտվել է լրտեսական ցանց։ Արցախում գազ չի լինի մեկ շաբաթ։ Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշում չեմ կայացրել․ Հայկ Մարության Քո գրպանից – CIVILNET Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն որպես քաղաքապետ իր պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ։ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Radar Armenia կայքում հրապարակված մի լուր՝ վերնագրված «40 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021 թվականներին Երևանի քաղաքապետարանում», և գրել․ «Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն իհարկե հնչեղ վերնագիրն է։ Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ ֆալստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»»: […] Միկա Բադալյանը դիմակ է վաճառել պետությանը և չի վճարել հարկերը Քո գրպանից – CIVILNET Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ընդդիմադիր բլոգեր, «Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել (Միկա) Բադալյանը, որն այժմ կալանավորված է, կորոնավիրուսի համավարակի շրջանում ԱՁ է ստեղծել, դիմակներ է վաճառել պետական մարմիններին, այնուհետև չի կատարել հարկային պարտավորությունները, և ՊԵԿ-ը դիմել է Սնանկության դատարան՝ Բադալյանի ԱՁ-ն սնանկ ճանաչելու պահանջով։ Կորոնավիրուսի համավարակի տարածումը մեծ վնաս պատճառեց տնտեսության շատ ճյուղերի, բիզնեսների, սակայն բժշկական սարքավորումներ, պարագաներ և ախտահանիչ նյութեր արտադրողների ու վաճառողների համար սա մեծ հնարավորություն էր։ Այդ շրջանում որոշ մարդիկ փորձել են օգտվել ընձեռված հնարավորություններից, բիզնես են հիմնել, բժշկական պարագաներ վաճառել պետական մարմիններին։ Միկա Բադալյանն էլ է որոշել օգտվել ստեղծված իրավիճակից։ Բադալյանը 2020-ի հունիսի 19-ին […] Շարունակելու եմ գործունեությունս՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ․ Թագուհի Թովմասյան Քո գրպանից – CIVILNET Չնայած ընդդիմադիր մի շարք պատգամավորների՝ ԱԺ վարչական պաշտոններից հրաժարվելուն, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարում է, որ շարունակելու իր գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Պատգամավորի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու: Ի համերաշխություն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ մյուս մեր գործընկերները ևս հրաժարվեցին իրենց վարչական պաշտոններից: Ես երկար ծանրութեթև արեցի որոշումս կայացնելուց առաջ: Եւ պետք […] Վարչապետի ասուլիսի անհիմն պնդումները․ «Շաբաթվա ֆեյքերը» Քո գրպանից – CIVILNET ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում պատմում է, թե ինչ սխալ պնդումներ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ։ Գագիկ Ջհանգիրյանը հեռանում է ԲԴԽ-ից Քո գրպանից – CIVILNET Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից, հայտնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից»,- գրել է նա։ *** Հունիսի 20-ին այդ ժամանակ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Ձայնագրությունում խոսվում է «հեռանալու դիմաց քրեական գործեր չհարուցելու» մասին։ Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է 2021-ի փետրվարի 20-ին, երբ իրեն վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ։ Ռուբեն Վարդազարյանը մինչև մարտի […] Կարդալ ավելին