Մեր թիմը – CIVILNET
Աբրահամ ՊողիկեանՏնօրեն
Մեր թիմը – CIVILNET
Երկու տարի յաճախած եմ Պէյրութի Ամերիկեան համալսարան (AUB)՝ Biochemistry բաժին։ Ուսումս շարունակած եմ UCLA։ Կենսաբանութեան BA, Մերձաւոր Արեւելեան Լեզուներ եւ Մշակոյթներ բաժանմունքէն MA եւ նոյն բաժնէն C. Phil վկայականներ ստացած եմ նոյն համալսարանէն (UCLA): 1985-1990 եւ 2008-2019 վարած եմ Լոս Անճելոսի մէջ լոյս տեսնող «Ասպարէզ» օրաթերթի գլխաւոր խմբագիրի պաշտօնը։ ՍիվիլՆեթի անձնակազմին միացած եմ 2019ի Սեպտեմբերին։
Կարեն ՀարությունյանԳլխավոր խմբագիր եվ փոխտնօրեն
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Պատմական գիտությունների թեկնածու եմ: «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավվել եմ սկզբում որպես «Օրակարգ» թերթի գլխավոր խմբագիր, ապա ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր: Լրագրության ոլորտում եմ 2007-ից: Եղել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթի և Tert.am լրատվական կայքերի գլխավոր խմբագիրը: Ավելի վաղ աշխատել եմ World Vision կազմակերպությունում` որպես գյուղական զարգացման ծրագրի ղեկավար և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում՝ որպես հանրային կապերի պատասխանատու: Ինձ կարող եք գրել [email protected] հասցեին։
Հակոբ ՄանուկյանԳլխավոր ռեժիսոր
Մեր թիմը – CIVILNET
2011-ին ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոկումենտալ ֆիլմի ռեժիսուրայի բաժինը։ 2013-ին նույն ինստիտուտում ստացել եմ մագիստրոսի կոչում։ 2013-2015 թվականներին անցել եմ պարտադիր ծառայության որպես օպերատոր և մոնտաժող Պաշտպանության նախարարության Զինուժ հաղորդաշարում։ 2016-2017 թվականներին իբրև կամավորական աշխատել եմ Մարսելի Urbanprod մուլտիմեդիա կազմակերպությունում։ ՍիվիլՆեթում ընդմիջումներով աշխատում եմ 2011 թվականից մինչ օրս։
Մարիա ԵղիազարյանՀամակարգող խմբագիր
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի թարգմանչական բաժինը։ Աշխատել եմ dasaran.am կայքում, այնուհետև միացել եմ Սիվիլիթասի թիմին։ Մեկ տարի ապրել և աշխատել եմ Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ Urban Prod մուլտիմեդիա ասոցիացիայում, այնուհետև Հրանտ Դինք հիմնադրամի փորձի փոխանակման ծրագրով վեց ամիս աշխատել եմ Ստամբուլում RET FILM և LIMAN FILM գործակալություններում որպես պրոդյուսերի օգնական։ Ներկայում ՍիվիլՆեթի համակարգող խմբագիրն եմ։
Ստելլա ՄեհրաբեկյանԱվագ խմբագիր
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: ՍիվիլՆեթ եմ եկել 2011-ին: Մինչ այդ աշխատել եմ ԵՄ ծրագրերում՝ E-Gov.Am-ում, Տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվության կենտրոնում (Aeplac), փորձաշրջան եմ անցել ԱԳՆ-ում: Ներկայում ՍիվիլՆեթում աշխատում եմ որպես ավագ խմբագիր, հաղորդավար:
Սյուզաննա ՊետրոսյանԱնգլերեն բաժնի խմբագիր
Մեր թիմը – CIVILNET
Ունեմ տնտեսագիտության բակալավրի աստիճան Կալիֆոռնիայի Իրվինի համալսարանից և մագիստրոսի աստիճան հանրային դիվանագիտության ոլորտում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից: Մինչ ՍիվիլՆեթին միանալը՝ աշխատել եմ որպես Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի օգնական, որտեղ ղեկավարել եմ կազմակերպության հետազոտական և ծրագրային նախաձեռնությունները:
Լիլիթ ԱբովյանՀետազոտող, սոցիալական մեդիայի պատասխանատու, SEO մասնագետ
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետ՝ միջազգային տնտեսական հարաբերություններ ամբիոնի մագիստրատուրան և ասպիրանտուրան։ ՍիվիլՆեթում եմ 2011-ից, այժմ արդեն՝ որպես հետազոտող, սոցիալական մեդիայի պատասխատու և SEO մասնագետ։
Անի ԳրիգորյանՓաստերի ստուգման թիմի խմբագիր
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: ՍիվիլՆեթում որպես լրագրող աշխատում եմ 2013-ից: 2019-2021-ի հոկտեմբերը եղել եմ «Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիրը։ 2021-ի դեկտեմբերից ՍիվիլՆեթում փաստերի ստուգմամն #CivilNetCheck բաժնի խմբագիրն եմ։
Հայկ ՀովհաննիսյանԼրագրող, փաստերի ստուգում
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը` «հաշվիչ մեքենաներ, համակարգեր, ցանցեր» մասնագիտությամբ: 2021-ից աշխատել եմ «Փաստերի ստուգման հարթակ»-ում որպես փաստերի ստուգման լրագրող: 2021-ի դեկտեմբերից միացել եմ ՍիվիլՆեթի #CivilNetCheck բաժնին:
Շուշան ՍտեփանյանՓաստեր ստուգող լրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի «Մուլտիմեդիա լրագրություն և մեդիա մենեջմենթ» բաժինը։ Նաև Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրով մեկ կիսամյակ սովորել եմ Նորվեգիայի NLA Høgskolen համալսարանի «Միջազգային լրագրություն» բաժնում։ Հետաքննական հոդվածների համար ստացել եմ մրցանակներ Oxygen հիմնադրամի և DVV International Armenia կազմակերպության կողմից։ ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2024-ին։
Մարկ ԴովիչԱնգլերենի խմբագրի օգնական
Մեր թիմը – CIVILNET
Աշխատում եմ ՍիվիլՆեթում որպես անգլերենի փոխխմբագիր և լրագրող։ Ավարտել եմ ԱՄՆ Նորթվեսթերն համալսարանը (Northwestern University)՝ հետաքննական լուսաբանման մագիստրոսի որակավորմամբ, ինչպես նաև Միչիգանի համալսարանը (University of Michigan)՝ ռուսական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների մագիստրոսի որակավորմամբ: Անգլերենից բացի՝ տիրապետում եմ հայերենին, ռուսերենին և ուկրաիներենին։ ՍիվիլՆեթին միացել եմ 2019-ին։
Ալեքսանդր ՊրախտԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ստացել եմ բակալավրի աստիճան թարգմանչական գործ մասնագիտությամբ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանից։ Աշխատել եմ «Նովայա Գազետա Եվրոպա»-ի խմբագրությունում՝ Ռիգայում։ Հայաստանում աշխատել եմ ԱՌԿԱ լրատվական գործակալությունում։ ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2024-ի սեպտեմբերին։
Անջելա ՀասսասսյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Ամերիկյան Համալսարանը և ստացել Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ Բակալավրիատը սովորել եմ Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայում։ Նախկինում աշխատել եմ Media.am-ում՝ որպես հայերենից անգլերեն թարգմանչուհի։ ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2023 թվականին։
Փոլ Վարդան ՍուքիասեանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ ԱՄՆ Վիլանովայի համալսարանը (Villanova University)՝ պատմության բակալավրի աստիճանով: Հոդվածներ եմ հրապարակել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ OC Media-ի, Armenian Weekly-ի և ՀԲԸՄ-ի ամսագրի համար: Խմբագրել եմ դոկտոր Թալին Սուջյանի՝ 2023-ին լույս տեսած «Վտարված հայերը» (Outcasting Armenians) գիրքը, որը 19-րդ դարի Օսմանյան կայսրության պատմությունը ներկայացնում է հայկական աղբյուրների ոսպնյակով: ՍիվիլՆեթում ուսնակ եմ եղել 2012-2013 թվականներին, 2023-ից վերադարձել եմ որպես հիմնական աշխատակից:
Արշալույս ՄղդեսյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությունում ներգրավվել եմ որպես քաղաքական մեկնաբան և հաղորդավար 2019-ի նոյեմբերի 1-ին: Մեդիա ոլորտում աշխատանքը սկսել եմ 2009 թվականից՝ PanARMENIAN.Net գործակալության հետ համագործակցելով: 2010-2014 թվականներին աշխատանքի եմ անցել ռուսական միջազգային REGNUM լրատվա-վերլուծական գործակալությունում: Լուսաբանել եմ քաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական թեմաներ: Այժմ համագործակցում եմ EADaily.com լրատվական գործակալության և «Կոմերսանտ» թերթի հետ: Հանդիսանում եմ նաև «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության հիմնադրած «Հոդված 3» ակումբի մեդիա ծրագրի համակարգողը:
Գեվորգ ԹոսունյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Լրագրությունում եմ 2011-ից։ 2011-2013-ին ծառայել եմ Զինված ուժերում՝ որպես պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի օգնական։ Աշխատել եմ «Ա1+» հեռուստաընկերությունում և «Իրավաբան.նեթ» կայքում։ ՍիվիլՆեթում եմ 2017-ից։ Ինձ կարող եք գրել [email protected] կամ [email protected] հասցեին։
Հակոբ ԱսլանյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Լրագրության ոլորտում եմ 2014-ից: Մինչև ՍիվիլՆեթին միանալը՝ 2017-2020 թվականներին, աշխատել եմ Tert.am կայքում, դրանից առաջ՝ «Հենարան» մամուլի ակումբում և Vesti.am-ում։
Ժաննա ԱվագյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետը։ Սովորել եմ Հեռուստառադիոհաղորդավարների դպրոցում։ 2016-2019 թվականներին աշխատել եմ «Լրատվական ռադիոյում»՝ որպես լուրերի մեկնաբան։ Ունեցել եմ նաև հեղինակային հաղորդումներ։ 2019-ից աշխատել եմ 106․9 FM ռադիոկայանում, զուգահեռ հոդվածներ եմ գրել մարքեթինգի և բիզնեսի ոլորտում։ 2020-ին միացել եմ ՍիվիլՆեթի թիմին։
Գեորգի ՄիրզաբեկյանԼրագրող, վերլուծաբան
Մեր թիմը – CIVILNET
Սովորել եմ ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի կրթություն: Գիտական ատենախոսություն եմ պաշտպանել Գիտությունների ազգային ակադեմիայում, պատմական գիտությունների թեկնածու եմ: Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածի հեղինակ եմ: ՍիվիլՆեթում աշխատում եմ 2020 թվականի սեպտեմբերից: Հետևում եմ ադրբեջանական, թուրքական և իրանական մամուլին: Պատրաստում եմ «Ադրբեջանն այս շաբաթ», «Թուրքիան այս շաբաթ» և «Իրանն այս շաբաթ» հեղինակյին հաղորդումները, վարում հարցազրույցներ:
Մկրտիչ ԿարապետյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Լրագրությունում եմ 2013-ից։ Այդ տարվանից աշխատակցել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթին։ ՍիվիլՆեթում եմ 2015-ից։
Լիա ԱվագյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2021-ին։
Լուսինե ՎարդանյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
2018-ին ավարտել եմ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Միջմշակութային հաղորդակցություն բաժինը, իսկ 2020-ին մագիստրոսի կոչում եմ ստացել՝ որպես գերմաներենի թարգմանիչ: 2021-2022 թվականներին սովորել եմ Հետք մեդիա գործարանում։ 2022-ին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի շրջանակում պրակտիկա եմ անցել Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում։ ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2019-ին։
Աննա ԵգանյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
2012-ին ավարտել եմ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների և սոցիալ-քաղաքական գիտությունների բաժինը։ Մասնագիտությամբ մշակութաբան եմ։ Լրագրությամբ սկսել եմ հետաքրքրվել 2017-ից։ Զբաղվել եմ նաև անգլերենի և ֆրանսերենի դասավանդմամբ։ 2022-ից տեղափոխվել եմ Հայաստան և միացել ՍիվիլՆեթի թիմին որպես լրագրող։
Գեղեցիկ ՈսկանյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2019-ին։
Անի ՓայտյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Բրյուսելի ազատ համալսարանի Ժուռնալիստիկայի բաժինն ավարտելուց և Բելգիայում լրագրող աշխատելուց հետո որոշեցի ապրել և աշխատել Հայաստանում։ 2016-ին աշխատանքի անցա ՍիվիլՆեթում՝ մի լրատվամիջոց, որին հետևում և որի գործունեությամբ հիանում էի Բելգիայում գտնվելուս տարիներին։ Այս կյանքում հնարավոր է հասնել ամեն ինչի՝ համարձակության ու համառ աշխատանքի շնորհիվ։
Նարեկ ՀայրյանՕպերատոր-լուսանկարիչ
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորություն ֆակուլտետը: Աշխատել եմ տարբեր լրատվական հարթակներում և ֆիլմերում: ՍիվիլՆեթում որպես օպերատոր աշխատում եմ 2016 թվականից:
Տիգրան ՄարգարյանՕպերատոր
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորություն ֆակուլտետը: Աշխատել եմ «Շանթ» հեռուստաընկերությունում, «Bars Media»-ում, «Vitamin production»-ում: Սիվիլնեթին միացել եմ 2021 թվականի հուլիսից:
Արմեն ՄկրյանՕպերատոր-լուսանկարիչ
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել եմ տարբեր հեռուստաընկերություններում որպես մոնտաժող։ Ունենալով օպերատոի մասնագիտական որոշակի բազա՝ փոխել եմ մասնագիտական ուղղվածությունս ուսումնասիրելով օպերատորական արվեստը։ ՍիվիլՆեթին միացել եմ 2016 թվականից։
Գեվորգ ՀարոյանՕպերատոր-լուսանկարիչ
Մեր թիմը – CIVILNET
2003-2009 թվականներին սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ Խաղացել եմ տարբեր ներկայացումներում և ֆիլմերում։ 2013 թվականին միացել եմ ՍիվիլՆեթի թիմին որպես օպերատոր և լուսանկարիչ։ 2015-ից Հայկական աշխարհագրական նախագծի (Armenian Geographic) անդամ եմ։
Գառնիկ ՍտեփանյանԳրաֆիկ դիզայներ, անիմատոր
Մեր թիմը – CIVILNET
Սովորել եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գրաֆիկական դիզայնի ֆակուլտետում։ 2014 թվականին մասնակցել եմ լավագույն փաթեթավորման և դիզայնի 19-րդ միջազգային ուսանողական մրցույթին, որի ընթացքում արժանացել եմ բրոնզե դիպլոմի։ 2018 թվականից ՍիվիլՆեթում աշխատում եմ որպես անիմատոր։
Մարինե ԴանիելյանԳրաֆիկ դիզայներ
Մեր թիմը – CIVILNET
Ես դիզայներ եմ, ունեմ բազմապիսի փորձ՝ թատրոնի զգեստների ձևավորումից մինչև սերվիս դիզայն: Նկարչությունը միշտ եղել և մնում է իմ սիրելի և դիզայնի ամենակարևոր մասը՝ ցանկացած տեսակի աշխատանքում: Ներկայում աշխատում եմ Սիվիլնեթում որպես գրաֆիկ դիզայներ։ «Այբ» դպրոցում էլ դասավանդում եմ «ստվերների թատրոն»։
Նժդեհ ԽաչատրյանՄոնտաժող
Մեր թիմը – CIVILNET
Ստացել եմ էլեկտրիկի մասնագիտություն Իրանում։ 2007-ից աշխատել եմ «Շանթ» հեռուստաընեկերությունում։ 2013-ից աշխատում եմ ՍիվիլՆեթում որպես մոնտաժող։
Կարեն ՊետրոսյանՕպերատոր/մոնտաժող
Մեր թիմը – CIVILNET
2009-ին ավարտել եմ Արցախի պետական համալսարանը։ 2010-2012-ին ծառայել եմ Արցախի Պաշտպանության բանակում։ 2013-ից աշխատել եմ Արցախի հանրային հեռուստաընկերությունում որպես մոնտաժող, 2015-ից՝ ռեժիսոր, իսկ 2018-2023 թվականներին՝ որպես լրատվական բաժնի գլխավոր ռեժիսոր։ 2023-ի նոյեմբերին Երևանում միացել եմ ՍիվիլՆեթի թիմին։
Գուրգեն ՀովսեփյանՄոնտաժող
Մեր թիմը – CIVILNET
2012-ին ավարտել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա բաժինը։ Աշխատել եմ տարբեր հեռուստաընկերություններում որպես ռեժիսոր և մոնտաժող։ ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2023-ին։
Հայկ ՂազարյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Արցախի պետական համալսարանի լրագրություն բաժինը։ 2011-2012 թթ․ սովորել եմ Կովկասի ինստիտուտի քաղաքական և սոցիալական լրագրության բաժնում։ 2013-ից «Անալիտիկոն» (Ստեփանակերտի մամուլի ակումբ) հանդեսի թողարկու խմբագիրն եմ։ 2018-2020 թվականներին թղթակցել եմ «Հետքին»։ 2021-ից միացել եմ ՍիվիլՆեթի արցախյան թիմին։
Սիրանուշ ԱդամյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Արցախի պետական համալսարանի լրագրություն բաժինը։ Երկու տարի մասնակցել եմ մեդագրագիտության և մուլտիմեդիա լրագրության դասընթացների, որոնք հիմնականում վարում էին Երևանի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մասնագետները։ ՍիվիլՆեթին միացել եմ 2022-ի հուլիսին՝ որպես լրագրող Արցախի գրասենյակում։
Անի ԲալայանՄոնտաժող/լուսանկարիչ
Մեր թիմը – CIVILNET
2017-ից հաճախում եմ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ 2022-ին մասնակցել եմ ՍիվիլՆեթի կազմակերպած դասընթացին, որը բարեհաջող ավարտելուց հետո անցել եմ աշխատանքի ՍիվիլՆեթում։
Հասմիկ ԽաչատրյանՕպերատոր
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Արցախի պետական համալսարանի լրագրություն բաժինը։ Նկարահանելու, մոնտաժելու և մասնագիտական այլ հմտություններ ձեռք եմ բերել մեդիագրագիտության և մուլտիմեդիա լրագրության երկամյա դասընթացի շնորհիվ, որը հիմնականում վարում էին Երևանի Մեդիա նախաձեռնություների կենտրոնի մասնագետները։ Աշխատել եմ Արցախի հանրային հեռուստատեսությունում։ ՍիվիլՆեթի Արցախի թիմին միացել եմ 2022-ի օգոստոսին՝ որպես օպերատոր։
Արմինե ՍիմոնյանԼրագրող
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստալրագրություն բաժինը։ Զուգահեռ սովորել եմ Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում՝ հեռուստահաղորդավարության բաժնում (չորս տարի)։ 2007-ից աշխատանքի եմ անցել «Արարատ» հեռուստաընկերությունում և հինգ տարի զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ լրագրող, հաղորդավար, նաև՝ գովազդային բաժնի և աշխատակազմի ղեկավար։ 2012-ին աշխատել եմ Operativ.am լրատվական կայքում, հայ-ռուսական TVARMRU հեռուստաալիքի Երևանի մասնաճյուղում, UMCOR ARMENIA ՀԿ-ում` որպես գյուղատնտեսական-ուսուցողական ֆիլմերի լրագրող: Աշխատել եմ նաև Հանրային հեռուստատեսությունում որպես Սյունիքի մարզի թղթակից։ 2022-ից աշխատում եմ ՍիվիլՆեթում՝ որպես Սյունիքի գրասենյակի լրագրող։
Սրբուհի ՎարդանյանԳործառնական կառավարիչ
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Ուսանել եմ նաև Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան միջազգային համալսարանում։ Սիվիլիթաս հիմնադրամում սկսել եմ աշխատել 2015 թվականից նախ որպես ֆինանսաիրավական հարցերով օգնական, իսկ այժմ՝ ծրագրերի ղեկավար։ Մինչ այդ աշխատել եմ նաև Հրայր Մարուխյան հիմնադրամում։
Անուշ ՀովհաննիսյանՖինանսական պատասխանատու
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, ԳԱԱ-ի` քաղաքագիտության բաժինը: 2018 թվականի փետրվար-հունիս ամիսներին վարժողական ծրագիր եմ անցել Եվրոպայի Հայ Դատի գրասենյակում և Եվրոպական խորհրդարանում: Աշխատել եմ ՀՅԴ Բյուրո երիտասարդական գրասենյակում, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամում` որպես մշակութային ծրագրերի ղեկավար: ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2020 թվականին:
Սիրանուշ ԱդամյանՎարչական հարցերով պատասխանատու
Մեր թիմը – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Սիվիլիթաս հիմնադրամում սկսել եմ աշխատել 2019 թվականից:
Խոսրոֆ ԹադեվոսյանԳրասենյակի և գույքի պատասխանատու
Մեր թիմը – CIVILNET
Սիվիլիթաս հիմնադրամի հետ եմ 2008 թվականից։