ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
«Ոչ թե ինչ, այլ ինչու».
Մենք ձգտում ենք ներկայացնել երեւույթների, իրադարձությունների, խնդիրների խորքային պատճառները, հետեւանքներն ու հեռանկարները ու պատասխանել ոչ միայն «ինչ», այլեւ «ինչու» հարցին։
ՍիվիլՆեթը առցանց հեռուստատեսություն է, որի լուսաբանման առանցքում Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային խաղաղության և Սփյուռքի խնդիրներն են։ ՍիվիլՆեթը Սիվիլիթաս հիմնադրամի ծրագիր է, որը գործում է 2011-ի սեպտեմբերի 21-ից։
Սիվիլիթաս հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանը և ժողովրդի բարօրությանն ուղղված ջանքերին, Հայաստանի քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների լիարժեք դրսևորմանը։ Սիվիլիթաս հիմնադրամն ստեղծվել է 2008-ին։
ՍիվիլՆեթի առաքելությունն է նորարար և պատասխանատու լրագրության միջոցով վերհանել և քննարկել հանրությանը հուզող խնդիրները, նպաստել քաղաքացու պատասխանատվության բարձրացմանն ու իրավունքների պաշտպանությանը և կառավարության հաշվետվողականությանը։
Իր գործունեության ընթացքում ՍիվիլՆեթը տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցել է տեղական, միջազգային և սփյուռքյան բազմաթիվ կազմակերպությունների ու անհատների, ինչպես նաև կառավարությունների ու կառավարական հաստատությունների հետ։
- Մեր միջազգային գործընկերների շարքում են Եվրոպական միությունը, Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություններ (UNDP, UNICEF, UNFPA), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ԱՄՆ Ժողովրադավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED), Գերմանական Մարշալի հիմնադրամը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և այլն։
- Մեր գործընկերների թվում են Նորվեգիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունները։
- ՍիվիլՆեթը համագործակցում է հայկական կազմակերպությունների՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի, IDeA հիմնադրամի, Ավրորա մարդասիրական նախաձեռնության, Ջոն և Հասմիկ Մկրտչյանների հիմնադրամի և շատ ուրիշների հետ։
- ՍիվիլՆեթը համագործակցում է նաև մեդիա կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Ֆրանսիական միջազգային ռադիոն (RFI), France Médias Monde-ը, Թբիլիսիի Ալիք Մեդիան և այլն։

Աբրահամ ՊողիկեանՏնօրեն
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Երկու տարի յաճախած եմ Պէյրութի Ամերիկեան համալսարան (AUB)՝ Biochemistry բաժին։ Ուսումս շարունակած եմ UCLA։ Կենսաբանութեան BA, Մերձաւոր Արեւելեան Լեզուներ եւ Մշակոյթներ բաժանմունքէն MA եւ նոյն բաժնէն C. Phil վկայականներ ստացած եմ նոյն համալսարանէն (UCLA): 1985-1990 եւ 2008-2019 վարած եմ Լոս Անճելոսի մէջ լոյս տեսնող «Ասպարէզ» օրաթերթի գլխաւոր խմբագիրի պաշտօնը։ ՍիվիլՆեթի անձնակազմին միացած եմ 2019ի Սեպտեմբերին։

Կարեն ՀարությունյանԳլխավոր խմբագիր
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Պատմական գիտությունների թեկնածու եմ: «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավվել եմ սկզբում որպես «Օրակարգ» թերթի գլխավոր խմբագիր, ապա՝ նաև ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր: Լրագրության ոլորտում եմ 2007-ից: Եղել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթի և Tert.am լրատվական կայքերի գլխավոր խմբագիրը: Ավելի վաղ աշխատել եմ World Vision կազմակերպությունում` որպես գյուղական զարգացման ծրագրի ղեկավար և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում՝ որպես հանրային կապերի պատասխանատու: Ինձ կարող եք գրել [email protected] հասցեին։

Ստելլա ՄեհրաբեկյանԽմբագիր
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: ՍիվիլՆեթ եմ եկել 2011-ին: Մինչ այդ աշխատել եմ ԵՄ ծրագրերում՝ E-Gov.Am-ում, Տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվության կենտրոնում (Aeplac), փորձաշրջան եմ անցել ԱԳՆ-ում: Ներկայում ՍիվիլՆեթում ներգրավված եմ որպես խմբագիր, հաղորդավար:

Հակոբ ՄանուկյանԳլխավոր ռեժիսոր
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
2011-ին ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոկումենտալ ֆիլմի ռեժիսուրայի բաժինը։ 2013-ին նույն ինստիտուտում ստացել եմ մագիստրոսի կոչում։ 2013-2015 թվականներին անցել եմ պարտադիր ծառայության որպես օպերատոր և մոնտաժող Պաշտպանության նախարարության Զինուժ հաղորդաշարում։ 2016-2017 թվականներին իբրև կամավորական աշխատել եմ Մարսելի Urbanprod մուլտիմեդիա կազմակերպությունում։ ՍիվիլՆեթում ընդմիջումներով աշխատում եմ 2011 թվականից մինչ օրս։

Մկրտիչ ԿարապետյանԼրագրող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Լրագրությունում եմ 2013-ից։ Այդ տարվանից աշխատակցել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթին։ ՍիվիլՆեթում եմ 2015-ից։

Զառա ՊողոսյանՀաղորդակցության մասնագետ
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ ԵՊԼՀ Քաղաքագիտության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը։ Ուսանել եմ ԱՄՆ-ում՝ FLEX ծրագրով։ Սիվիլիթաս հիմնադրամում եմ 2011-ից, այժմ Սիվիլնեթ Ստուդիայի հաղորդակցության գծով մասնագետն եմ։ Զուգահեռ համակարգում եմ ՍիվիլՆեթի միջազգային պրակտիկանտների ծրագիրը, վարում թվիթերյան էջը և կատարում թարգմանչական աշխատանք։ Աշխատել եմ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնում և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես ծրագրերի պատասխանատու։ Al Jazeera English հեռուստաընկերության հայաստանյան պրոդյուսերն եմ։

Նժդեհ ԽաչատրյանՄոնտաժող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ստացել եմ էլեկտրիկի մասնագիտություն Իրանում։ 2007-ից աշխատել եմ «Շանթ» հեռուստաընեկերությունում։ 2013-ից աշխատում եմ ՍիվիլՆեթում որպես մոնտաժող։

Մարիա ԵղիազարյանՀամակարգող խմբագիր
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի թարգմանչական բաժինը։ Աշխատել եմ dasaran.am կայքում, այնուհետև միացել եմ Սիվիլիթասի թիմին։ Մեկ տարի ապրել և աշխատել եմ Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ Urban Prod մուլտիմեդիա ասոցիացիայում, այնուհետև Հրանտ Դինք հիմնադրամի փորձի փոխանակման ծրագրով վեց ամիս աշխատել եմ Ստամբուլում RET FILM և LIMAN FILM գործակալություններում որպես պրոդյուսերի օգնական։ Ներկայում ՍիվիլՆեթի համակարգող խմբագիրն եմ։

Սրբուհի ՎարդանյանԾրագրերի ղեկավար
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Ուսանել եմ նաև Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան միջազգային համալսարանում։ Սիվիլիթաս հիմնադրամում սկսել եմ աշխատել 2015 թվականից նախ որպես ֆինանսաիրավական հարցերով օգնական, իսկ այժմ՝ ծրագրերի ղեկավար։ Մինչ այդ աշխատել եմ նաև Հրայր Մարուխյան հիմնադրամում։

Լիլիթ ԱբովյանՀետազոտող, սոցիալական մեդիայի պատասխանատու, SEO մասնագետ
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետ՝ միջազգային տնտեսական հարաբերություններ ամբիոնի մագիստրատուրան և ասպիրանտուրան։ ՍիվիլՆեթում եմ 2011-ից, այժմ արդեն՝ որպես հետազոտող, սոցիալական մեդիայի պատասխատու և SEO մասնագետ։

Ստեփան Սարգսյան«ՍիվիլՆեթ Ստուդիա»-ի ղեկավար
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ կինոռեժիսուրա մասնագիտությամբ: ՍիվիլՆեթում որպես ռեժիսոր աշխատում եմ 2016-ից։

Անի ՓայտյանԼրագրող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Բրյուսելի ազատ համալսարանի Ժուռնալիստիկայի բաժինն ավարտելուց և Բելգիայում լրագրող աշխատելուց հետո որոշեցի ապրել և աշխատել Հայաստանում։ 2016-ին աշխատանքի անցա ՍիվիլՆեթում՝ մի լրատվամիջոց, որին հետևում և որի գործունեությամբ հիանում էի Բելգիայում գտնվելուս տարիներին։ Այս կյանքում հնարավոր է հասնել ամեն ինչի՝ համարձակության ու համառ աշխատանքի շնորհիվ։

Անի ԳրիգորյանՓաստերի ստուգման թիմի խմբագիր
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: ՍիվիլՆեթում որպես լրագրող աշխատում եմ 2013-ից: 2019-2021-ի հոկտեմբերը եղել եմ «Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիրը։ 2021-ի դեկտեմբերից ՍիվիլՆեթում փաստերի ստուգմամն #CivilNetCheck բաժնի խմբագիրն եմ։

Գևորգ ՀարոյանՕպերատոր-լուսանկարիչ
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
2003-2009 թվականներին սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ Խաղացել եմ տարբեր ներկայացումներում և ֆիլմերում։ 2013 թվականին միացել եմ ՍիվիլՆեթի թիմին որպես օպերատոր և լուսանկարիչ։ 2015-ից Հայկական աշխարհագրական նախագծի (Armenian Geographic) անդամ եմ։

Հովհաննես ՆազարեթյանԼրագրող, փաստերի ստուգում
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերեն և հաղորդակցություն բաժինը։ Նախկինում աշխատել եմ «Փաստերի ստուգման հարթակում» (Fip.am), որտեղ մասնագիտացել եմ փաստերի ստուգման և հետաքննությունների ոլորտներում։ Միաժամանակ, հրապարակումներ եմ պատրաստել EVN Report առցանց պարբերականի համար։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմին՝ #CivilNetCheck-ին, միացել եմ 2021-ի նոյեմբերին։

Պարույր ԿարապետյանՏեխնիկական պրոդյուսեր
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
2011-ին ավարտել եմ Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը։ Ծառայել եմ ՀՀ զինված ուժերում։ 2011-ից միացել եմ ՍիվիՆեթի թիմին որպես տեխնիկական պրոդյուսեր։

Հայկ ՀովհաննիսյանՓաստերի ստուգման լրագրող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը` «հաշվիչ մեքենաներ, համակարգեր, ցանցեր» մասնագիտությամբ: 2021-ից աշխատել եմ «Փաստերի ստուգման հարթակ»-ում որպես փաստերի ստուգման լրագրող: 2021-ի դեկտեմբերից միացել եմ ՍիվիլՆեթի #CivilNetCheck բաժնին:

Գառնիկ ՍտեփանյանԳրաֆիկ դիզայներ, անիմատոր
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Սովորել եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գրաֆիկական դիզայնի ֆակուլտետում։ 2014 թվականին մասնակցել եմ լավագույն փաթեթավորման և դիզայնի 19-րդ միջազգային ուսանողական մրցույթին, որի ընթացքում արժանացել եմ բրոնզե դիպլոմի։ 2018 թվականից ՍիվիլՆեթում աշխատում եմ որպես անիմատոր։

Սիրանուշ ԱդամյանՎարչական հարցերով պատասխանատու
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Սիվիլիթաս հիմնադրամում սկսել եմ աշխատել 2019 թվականից:

Գեորգի ՄիրզաբեկյանԼրագրող, վերլուծաբան
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Սովորել եմ ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի կրթություն: Գիտական ատենախոսություն եմ պաշտպանել Գիտությունների ազգային ակադեմիայում, պատմական գիտությունների թեկնածու եմ: Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածի հեղինակ եմ: ՍիվիլՆեթում աշխատում եմ 2020 թվականի սեպտեմբերից: Հետևում եմ ադրբեջանական, թուրքական և իրանական մամուլին: Պատրաստում եմ «Ադրբեջանն այս շաբաթ», «Թուրքիան այս շաբաթ» և «Իրանն այս շաբաթ» հեղինակյին հաղորդումները, վարում հարցազրույցներ:

Արշալույս ՄղդեսյանԼրագրող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությունում ներգրավվել եմ որպես քաղաքական մեկնաբան և հաղորդավար 2019-ի նոյեմբերի 1-ին: Մեդիա ոլորտում աշխատանքը սկսել եմ 2009 թվականից՝ PanARMENIAN.Net գործակալության հետ համագործակցելով: 2010-2014 թվականներին աշխատանքի եմ անցել ռուսական միջազգային REGNUM լրատվա-վերլուծական գործակալությունում: Լուսաբանել եմ քաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական թեմաներ: Այժմ համագործակցում եմ EADaily.com լրատվական գործակալության և «Կոմերսանտ» թերթի հետ: Հանդիսանում եմ նաև «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության հիմնադրած «Հոդված 3» ակումբի մեդիա ծրագրի համակարգողը:

Խոսրոֆ ԹադևոսյանԳրասենյակի և գույքի պատասխանատու
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Սիվիլիթաս հիմնադրամի հետ եմ 2008 թվականից։

Նարեկ ՀայրյանՕպերատոր-լուսանկարիչ
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորություն ֆակուլտետը: Աշխատել եմ տարբեր լրատվական հարթակներում և ֆիլմերում: ՍիվիլՆեթում որպես օպերատոր աշխատում եմ 2016 թվականից:

Արմեն ՄկրյանՕպերատոր-լուսանկարիչ
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել եմ տարբեր հեռուստաընկերություններում որպես մոնտաժող։ Ունենալով օպերատոի մասնագիտական որոշակի բազա՝ փոխել եմ մասնագիտական ուղղվածությունս ուսումնասիրելով օպերատորական արվեստը։ ՍիվիլՆեթին միացել եմ 2016 թվականից։

Հարություն ՎիրաբյանՄոնտաժող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
2008-2014 թվականներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսումնասիրել եմ ռեժիսուրա։ Բուհը ավարտելուց հետո տարբեր լրատվական հարթակներում զբաղվել եմ վիդեոմոնտաժով։ ՍիվիլՆեթում աշխատում եմ 2017 թվականից։

Գևորգ ԹոսունյանԼրագրող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Լրագրությունում եմ 2011-ից։ 2011-2013-ին ծառայել եմ Զինված ուժերում՝ որպես պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի օգնական։ Աշխատել եմ «Ա1+» հեռուստաընկերությունում և «Իրավաբան.նեթ» կայքում։ ՍիվիլՆեթում եմ 2017-ից։ Ինձ կարող եք գրել [email protected] հասցեին։

Գեղեցիկ ՈսկանյանԼրագրող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2019-ին։

Էմիլիո ՔրիքչիոԼրագրող-վերլուծաբան
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Էքսետերի համալսարանը, ուսումնասիրել եմ քաղաքական գիտությունները։ ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2019 թվականի նոյեմբերին ։

Ժաննա ԱվագյանԼրագրող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետը։ Սովորել եմ Հեռուստառադիոհաղորդավարների դպրոցում։ 2016-2019 թվականներին աշխատել եմ «Լրատվական ռադիոյում»՝ որպես լուրերի մեկնաբան։ Ունեցել եմ նաև հեղինակային հաղորդումներ։ 2019-ից աշխատել եմ 106․9 FM ռադիոկայանում, զուգահեռ հոդվածներ եմ գրել մարքեթինգի և բիզնեսի ոլորտում։ 2020-ին միացել եմ ՍիվիլՆեթի թիմին։

Անուշ ՀովհաննիսյանՖինանսական պատասխանատու
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, ԳԱԱ-ի` քաղաքագիտության բաժինը: 2018 թվականի փետրվար-հունիս ամիսներին վարժողական ծրագիր եմ անցել Եվրոպայի Հայ Դատի գրասենյակում և Եվրոպական խորհրդարանում: Աշխատել եմ ՀՅԴ Բյուրո երիտասարդական գրասենյակում, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամում` որպես մշակութային ծրագրերի ղեկավար: ՍիվիլՆեթի թիմին միացել եմ 2020 թվականին:

Հակոբ ԱսլանյանԼրագրող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Լրագրության ոլորտում եմ 2014-ից: Մինչև ՍիվիլՆեթին միանալը՝ 2017-2020 թվականներին, աշխատել եմ Tert.am կայքում, դրանից առաջ՝ «Հենարան» մամուլի ակումբում և Vesti.am-ում։

Սամվել ՄիլիտոնյանՄոնտաժող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի՝ հեռուստառեժիսուրա բաժինը։ Աշխատել եմ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականում՝ որպես մոնտաժող։ ՍիվիլՆեթում եմ 2021 թվականի հոկտեմբերից։

Լևոն Արշակյանօպերատեր-մոնտաժող
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Սովորել եմ Արցախի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում։ Ավարտել եմ 2021 թվականին։ 2015 թվականից դասընթաց եմ անցել Ստեփանակերտի “Ֆոկուս” ստուդիայում որպես օպերատոր և մոնտաժող ու աշխատանքի եմ անցել նույն ստուդիայում։ Սիվիլնեթի թիմին միացել եմ 2020 թվականի հուլիսին, երբ Սիվիլնեթը օֆիս բացեց Ստեփանակերտում։

Տիգրան ՄարգարյանՕպերատոր
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորություն ֆակուլտետը: Աշխատել եմ «Շանթ» հեռուստաընկերությունում, «Bars Media»-ում, «Vitamin production»-ում: Սիվիլնեթին միացել եմ 2021 թվականի հուլիսից:

Ժաննա Ուլիխանյան«Թվերը խոսում են» հաղորդման հեղինակ և հաղորդավար
ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET
Ավարտել եմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: ՍիվիլՆեթում որպես լրագրող աշխատում եմ 2013-ից: