Ոչ թե ինչ,
այլ ինչու

Civilnet.am.

Ոչ միայն ԻՆՉ է կատարվել, այլ նաև ԻՆՉՈՒ: Ներկայացնում ենք ոչ միայն փորձագետների կարծիքը, այլ նաև Ձերը:

ՍիվիլՆեթը առցանց հեռուստատեսություն է, որի լուսաբանման առանցքում Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային խաղաղության և Սփյուռքի խնդիրներն են։ ՍիվիլՆեթը Սիվիլիթաս հիմնադրամի ծրագիր է, որը գործում է 2011-ի սեպտեմբերի 21-ից։  

Սիվիլիթաս հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանը և ժողովրդի բարօրությանն ուղղված ջանքերին, Հայաստանի քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների լիարժեք դրսևորմանը։ Սիվիլիթաս հիմնադրամն ստեղծվել է 2008-ին։

ՍիվիլՆեթի առաքելությունն է նորարար և պատասխանատու լրագրության միջոցով վերհանել և քննարկել հանրությանը հուզող խնդիրները, նպաստել քաղաքացու պատասխանատվության բարձրացմանն ու իրավունքների պաշտպանությանը և կառավարության հաշվետվողականությանը։

Իր գործունեության ընթացքում ՍիվիլՆեթը տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցել է տեղական, միջազգային և սփյուռքյան բազմաթիվ կազմակերպությունների ու անհատների, ինչպես նաև կառավարությունների ու կառավարական հաստատությունների հետ։
  • Մեր միջազգային գործընկերների շարքում են Եվրոպական միությունը, Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություններ (UNDP, UNICEF, UNFPA), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ԱՄՆ Ժողովրադավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED), Պրագայի քաղաքացիական հասարակության կենտրոնը (Prague Civil Society Centre), Գերմանական Մարշալի հիմնադրամը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և այլն։
  • Մեր գործընկերների թվում են Նորվեգիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունները։
  • ՍիվիլՆեթը համագործակցում է հայկական կազմակերպությունների՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի, IDeA հիմնադրամի, Ավրորա մարդասիրական նախաձեռնության, Ջոն և Հասմիկ Մկրտչյանների հիմնադրամի և շատ ուրիշների հետ։
  • ՍիվիլՆեթը համագործակցում է նաև մեդիա կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Ֆրանսիական միջազգային ռադիոն (RFI), France Médias Monde-ը, Թբիլիսիի Ալիք Մեդիան և այլն։
Կայքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել «Գալուստ Կիուլպէնկեան» Հիմնարկության տեսակետների հետ: Հիմնարկության աջակցությունը չի ենթադրում որևէ հատուկ կարծիքի կամ տեսակետի սատարում:

Meet our Team.

Building a personal connection with audience is one small step towards a mutual trusting relationship. If we provide services through our company or design studio, a nice treat for visitors is finding a team page on our Website.

Կարեն Հարությունյան, Գլխավոր Խմբագիր

Ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Պատմական գիտությունների թեկնածու եմ: «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավվել եմ սկզբում որպես «Օրակարգ» թերթի գլխավոր խմբագիր, ապա՝ նաև ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր: Լրագրության ոլորտում եմ 2007-ից: Եղել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթի և Tert.am լրատվական կայքերի գլխավոր խմբագիրը: Ավելի վաղ աշխատել եմ World Vision կազմակերպությունում` որպես գյուղական զարգացման ծրագրի ղեկավար և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում՝ որպես հանրային կապերի պատասխանատու:

Թաթուլ Հակոբյան, Լրագրող - Վերլուծաբան

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Հայաստանի մամուլում առաջին հոդվածը գրել եմ 1991-ին: Հեղինակն եմ “Արցախյան օրագիր. Կանաչ ու սև” և “Հայացք Արարատից. հայերը և թուրքերը” գրքերի:

Անի Գրիգորյան, Լրագրող

Ավարտել եմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: ՍիվիլՆեթում որպես լրագրող աշխատում եմ 2013-ից:

Ժաննա Ուլիխանյան, Հետազոտող - Մեկնաբան

Մագիստրի կոչում եմ ստացել՝ ավարտելով Հայաստանի Պետական կառավարման ակադեմիայի հանրային ֆինանսների կարավարման ֆակուլտետը։ Բակալավրի կոչում ստացել եմ՝ ավարտելով Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ ՍիվիլՆեթում աշխատում եմ 2011-ից՝ այժմ արդեն որպես հետազոտող-մեկնաբան։

Մկրտիչ Կարապետյան, Լրագրող

Ավարտել եմ Երևանի Պետական Համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Լրագրությունում եմ 2013-ից։ Այդ տարվանից աշխատակցել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթին։ ՍիվիլՆեթում եմ 2015 թվականից։

Մարիա Հովսեփյան, Լրագրող

Ավարտել եմ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետը: Սիվիլիթաս հիմնադրամում ներգրավվել եմ սկզբում որպես «Օրակարգ» թերթի թղթակից, ապա՝ աշխատանքի անցել ՍիվիլՆեթում որպես հաղորդավար-լրագրող: Մինչ այդ աշխատել եմ «Շողակաթ» հեռուստաընկերությունում: Մասնագիտական հետաքրքրությանս ոլորտը մշակույթն է։

Ստելլա Մեհրաբեկյան, Թարգմանիչ - Վերլուծաբան

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: ՍիվիլՆեթ եմ եկել 2011-ին: Մինչ այդ աշխատել եմ ԵՄ ծրագրերում՝ E-Gov.Am-ում, Տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվության կենտրոնում (AEPLAC), փորձաշրջան եմ անցել ԱԳՆ-ում: Ներկայում ՍիվիլՆեթում ներգրավված եմ որպես խմբագիր:

Զառա Պողոսյան, Թարգմանիչ

Ավարտել եմ Երևանի պետական լեզավաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը։ Ուսանել եմ նաև ԱՄՆ-ում FLEX ծրագրով։ Սիվիլիթաս հիմնադրամում եմ 2011-ից, համակարգում եմ պրակտիկանտների ծրագիրը և վիդեո արտադրության ծրագիրը։ ՍիվիլՆեթում կատարում եմ թարգմանչական գործեր և հետևում թվիթերյան էջին։ Աշխատել եմ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնում և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես ծրագրերի պատասխանատու։

Սարգիս Բուլղադարյան, Օպերատոր - Լուսանկարիչ

Ավարտել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտը ՝ կինոօպերատոր մասնագիտությամբ։ 2011 թվականից աշխատում եմ ՍիվիլՆեթ ինտերնետային հեռուստատեսությունում ՝ օպերատոր, լուսանկարիչ։

Նժդեհ Խաչատրյան, Մոնտաժող

Ստացել եմ էլեկտրիկի մասնագիտություն Իրանում, 2007 թվականից աշխատել եմ «Շանթ» հեռուստաընեկերությունում։ 2013 թվականից աշխատում եմ Սիվիլնեթում որպես մոնտաժող։

Արմենուհի Գառգալոյան, Ֆինանսա - Իրավական Պատասխանատու

Ավարտել եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը` մագիստրոսի որակավորմամբ, այնուհետ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Միջազգային հարաբերություններ և արտաքին քաղաքականություն» ծրագիրը: Սիվիլիթաս հիմնադրամում աշխատում եմ 2011-ից:

Անի Նավասարդյան, Ծրագրերի Պատասխանատու

Ստացել եմ մաթեմատիկայի բակալավրի, ապա մագիստրոսի որակավորում կառավարման ինֆորմացիոն համակարգերի գծով Երևանի պետական համալսարանից: Սիվիլիթասի թիմին միացել եմ 2009-ին: 2014-ից զբաղվում եմ հիմնադրամի ծրագրերի ղեկավարմամբ:

Տվյալների ստուգման ուղեցույց

Կարդալ ավելին

Կայքում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել «Գալուստ Կիուլպէնկեան» Հիմնարկության տեսակետների հետ: Հիմնարկության աջակցությունը չի ենթադրում որևէ հատուկ կարծիքի կամ տեսակետի սատարում: