Աշխարհ – CIVILNET

View the latest travel news, travel tips and world travel headlines
ԱՇԽԱՐՀ
The latest air, train and cruise travel news
Finally, a direct flight from Europe to Australia. Just 17 hours.

Travel News

We introduce you our Reendex Team! Get more information about us here!

About Us

Կարդալ աւելին

Միջազգային քրեական դատարանին ներկայացվեց առաջին հայցը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների

Աշխարհ – CIVILNET Մարկ Դովիչ, Հաագա ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո: Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։ CFTJ-ն այժմ ՄՔԴ-ին խնդրում է սկսել այդ ապացույցների նախնական քննությունը՝ «գնահատելու, թե արդյոք ողջամիտ հիմք կա […]

Բաքվում փորձում են հասկանալ խաղաղապահների դուրս գալու շարժառիթը

Աշխարհ – CIVILNET Ադրբեջանում անդրադառնում են Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրս գալու գործընթացին։ ՍիվիլՆեթը թեմայի առնչությամբ ի մի է բերել ադրբեջանական տարբեր փորձագիտական կարծիքներ։ Credits: Ruptly

Ցույցեր, ծեծկռտուք և գործակալների փնտրտուք․ ինչ է կատարվում Վրաստանում և ինչու 

Աշխարհ – CIVILNET Ապրիլի 18-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Մինչ պատգամավորները քննարկում էին օրենքը, Թբիլիսիում հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին բողոքի ցույցի։ Ինչո՞ւ է Վրաստանի կառավարող ուժը գնում ոչ հանրահաճո քայլի։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի թիրախում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն են։ Կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացվում է արտասահմանից, պետք է որակվեն օտարերկրյա գործակալ։ Տեսանյութում օգտագործվել են կադրեր Aliq Media, OC Media լրատվականներից։ Credits: Ruptly