Սահման – CIVILNET 19 Մարտ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ 19 Մարտ Փաշինյանն ու Ստոլտենբերգը քննարկել են խաղաղության պայմանագիրը 19 Մարտ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան 15 Մարտ Հայաստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հնդկաստան «Զինապահ» հիմնադրամը սկսել է Արցախում զոհված զինծառայողների դեպքերով հատուցումները. Կարինե Սարգսյան Մարտ 06, 2024 «Զինապահը», որը Զինծառայողների ապահովագրության նախկին հիմնադրամն… Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել Մարտ 06, 2024 Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր… Պապիկյանը կմեկնի Իրան Մարտ 06, 2024 Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Իրան, հայտնում… 04 Մարտ Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը 04 Մարտ Հայաստանը և Հունաստանը նոր լիցք կհաղորդեն ռազմատեխնիկական համագործակցությանը 01 Մարտ Այսօր Հայաստան կժամանի Հունաստանի պաշտպանության նախարարը 29 Փետրվար ՌԴ դեսպանությունը սահմանամերձ շրջաններ այցելելու նոր զգուշացում չի արել Սահմանազատում՝ ավանսով․ ի՞նչ է տեղի ունենալու ոչ անկլավային գյուղերի հետ «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում… ԼՐԱՀՈՍ ԵՄ առաքելությա՞ն, թե՞ ՀԱՊԿ-ի Մարտ 19, 2024 Սահման – CIVILNET Մարտի 19-ին Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի խորհրդարանական քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ու իշխանության միջև բանավեճ ծագեց, թե ում աչքի առաջ է Ադրբեջանը զավթել հայկական տարածքները։ «Արդյոք կառավարությունը համարո՞ւմ է, որ 31 գյուղերի մեծ մասի զավթումը եղել է Եվրոպական միության դիտորդների առկայությամբ»,- «Հայաստան» խմբակցության պատգմավոր Աղվան Վարդանյանը նման հարց ուղղեց կառավարության ներկայացուցչին՝ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին, որը խորհրդարանին էր ներկայացնում համաձայնագիրը։ Վերջինս էլ պատասխանեց, որ ԵՄ առաքելության բնույթն այլ է․ «Այդ առաքելության շրջանակներում իրենք կատարում են իրենց գործողությունները»։ Բանավեճը շարունակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նախ շտկեց ընդդիմադիր պատգամավորին՝ ասելով, որ խոսք է […] Պատերազմ սահմանին, պատերազմ տանը․ Մարտ 19, 2024 Սահման – CIVILNET «Մեր ամուսնության սկզբնական ժամանակահատվածում ամեն ինչ կարգին էր։ Մենք սիրում էինք իրար։ Հետո նա սկսեց շատ նյարդային դառնալ և վրդովվել ոչնչից։ Ես ամեն ինչ փորձում էի անել նրան գոհացնելու համար, բայց ոչինչ չէր ստացվում։ Մտածում էի՝ հենց երեխա ունենանք՝ նա կփոխվի, բայց հետո՝ հղիության ընթացքում, մեղադրում էր ինձ, որ միայն երեխայի մասին եմ մտածում և սկսեց հարվածել ինձ, անգամ փորիս։ Ես ջախջախված էի և վախենում էի կորցնել երեխայիս, բայց հետո նա գալիս էի ծաղիկներով և ներողություն խնդրում։ Մտածում էի, որ ամեն ինչ կհարթվի, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ նորից էր վատանում․․․» (շարունակությունը՝ այստեղ)։ Այս պատմությունը մեկն […] Եվրոպայի բրոնզն ու ըմբիշ Մարտ 19, 2024 Սահման – CIVILNET Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր 23-ամյա Մեժլում Մեժլումյանը, չնայած դժվարություններին, պայքարում է մրցանակների համար։ Ծառայության պատճառով երկու տարի չի մարզվել, իսկ հետո էլ կանգնել սոցիալական խնդիրների առաջ։ Այնուամենայնիվ, նա շարունակում է զբաղվել ըմբշամարտով ու մրցանակային տեղեր գրավել տարբեր առաջնություններում։ Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի Մարտ 19, 2024 Սահման – CIVILNET Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի և դաշինքի անդամ առանձին պետությունների հետ գործընկերությունն ընդլայնելու հարցում։ Այդ մասին մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք շահագրգռված ենք՝ շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։ Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագիրը շուտով կհաստատվի։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ հայկական կողմի որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել տարածաշրջանի երկրների դեմ։ «Հայաստանը շարունակում […] Ինքնիշխանության խնդիր ԵՄ առաքելության Մարտ 19, 2024 Սահման – CIVILNET Ազգային ժողովը մարտի 19-ի նիստին սկսեց քննարկել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն խորհրդարանին ներկայացրեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: «ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային ու հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական ներկայացուցչություն»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ եվրոպական 21 առաքելություն է գործում աշխարհում, որից 12-ը քաղաքացիական են, իսկ 9-ը՝ ռազմական։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ համաձայնագրում արձանագրված է, թե ԵՄ-ն կարող է երրորդ երկրներից ներկայացուցիչներ ընդգրկել […] LIVE. Նիկոլ Փաշինյանի և Մարտ 19, 2024 Սահման – CIVILNET Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ Մարտ 19, 2024 Սահման – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք շնորհավորանքներս ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասված է վարչապետի ուղերձում։ Մարտի 15-17-ը անցկացված Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87 տոկոսը: Պուտինի գրանցած արդյունքը ռեկորդային է Ռուսաստանի պատմության մեջ։ Նախագահական ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուներից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է ձայների 4,3 տոկոսը, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,8 տոկոսը, […] Պատերազմի վտանգի մասին Փաշինյանի Մարտ 19, 2024 Սահման – CIVILNET Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Արևմուտքի քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտարարում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի վտանգի մասին։ «Ինչի են հասցրել գործը Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից ուղղորդողները։ Այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Այն Հայաստանի իշխանության իրավասությունն է և Արևմուտքի հետ խորհրդակցությունների արդյունքը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Զախարովան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։ «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ […]