Կաճառ – CIVILNET Георгий Дерлугьян. 1968/1989: Революция по Максу Веберу, или Почему модернизм и СССР рухнули вместе Доклад исторического социолога, профессора Нью-Йоркского университета в Абу Даби Георгия Дерлугьяна на 7-ой международной… «Կաճառ» «Կաճառ» հաղորդումը դասախոսությունների շարք է, որի շրջանակում ակադեմիական աշխարհի մարդիկ ներկայացնում են հանրային հնչեղություն ունեցող թեմաներ իրենց ոլորտներից, պատասխանում լսարանի հարցերին։ Իսրայելի զինված ուժերը․ ստեղծում, զարգացում, գերազանցություն Նոյեմբեր 24, 2019 ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի… Израиль։ вооруженные силы, космос, ядерное оружие Նոյեմբեր 13, 2019 Факультет востоковедения ЕГУ совместно с Институтом Востоковедения… Տեսնել, թե որտեղ է հնարավոր ստեղծել հավելյալ արժեք․ Էրիկ Ռայներտի խորհուրդները Հայաստանին Ապրիլ 06, 2019 Մարտի վերջին Երևանում էր նորվեգացի աշխարհահռչակ տնտեսագետ Էրիկ Ռայներտը։… Հայերը եւ Համաշխահային Պաղ Պատերազմը. Արա Սանճեան Հոկտեմբեր 16, 2018 Պաղ Պատերազմի ժամանակաշրջանին հայոց վերաբերեալ քաղաքական եւ այլ… ԼՐԱՀՈՍ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը կտրվեն, որ «պատերազմ թույլ չտանք», ասել Կաճառ – CIVILNET Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։ «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Ոսկեպարում գյուղում տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչների հետ հանդիպմանը։ «Ինչո՞ւ ենք այս հատվածին անդրադառնում և ինչո՞ւ ենք հիմա եկել կոնկրետ Ոսկեպարի հետ այս հարցը քննարկում, որովհետև կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կիրականացնենք: Արձանագրումը հետևյալն է. տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական գործընթաց կարող ենք սկսել այս՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում: Ի՞նչ առանձնահատկություն կա այստեղ: Գիտեք, […] Բաքուն դռները բացո՞ւմ է արևմտյան դերակատարների համար Կաճառ – CIVILNET Վերջին երեք-չորս օրվա ընթացքում Ադրբեջան են այցելել տարածաշրջանային և արտատարածաշրջանային կարևոր երկրների և ուժային կենտրոնների ղեկավարներ։ Նրանց հետ հանդիպումներում քննարկվել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։ Թուրքիայի արտգործնախարարն ակնկալել է «Զանգեզուրի» ճանապարհի հարցում տարածաշրջանի մյուս երկրների աջակցությունը։ Գենսուլինն ու Փաշինյանի՝ ՔՊ-ի նախընտրական խոսումների մանիպուլյացիան. «Շաբաթվա ֆեյքերը» Կաճառ – CIVILNET ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում պատմում է նախորդ շաբաթ տարածված կեղծիքներին՝ Գենսուլինի վտանգավորության և ՔՊ-ի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախընտրական խոստումների կատարման մասին։ Կքննարկվի ՀՀ-ում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հարցը Կաճառ – CIVILNET Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: Այդ մասին մարտի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշերի, առհասարակ […] Ադրբեջանում COP29-ի անցկացումը կարող է հետ պահել Բաքվին էսկալացիայի դիմելուց Կաճառ – CIVILNET Արաբական աշխարհը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության բազմազանեցման համար, մանավանդ, հաշվի առնելով 2020-ի պատերազմի հետևանքները, կարծում է Սիրիայում ՄԱԿ-ի ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը։ ՍիվիլՆեթի տաղավարում Հակոբյանը ներկայացնում է Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների այցերի նշանակությունը Իրաք, Իրաքյան Քուրդիստան ու Եգիպտոս։ Նա կիսվում է Սիրիա իր այցի տպավորություններով և անդրադառնում հարցին, թե ինչու է Ադրբեջանը կարևորում COP29 կոնֆերանսի անցկացումը։ Ադրբեջանի դեմ միջպետական գանգատներից հրաժարվելն անթույլատրելի է․ հայտարարություն Կաճառ – CIVILNET Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կառավարությունից պահանջելով որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ․ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ արդյոք միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, հայտնել է. «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։ Եվ դա տրամաբանական […] Լուիս Բոնոյին ընդունել են Բաքվում՝ հունվարի մերժումից հետո Կաճառ – CIVILNET Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ կողմերը հանդիպմանը քննարկել են Բաքու-Վաշինգտոն երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման գործընթացի շուրջ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բայրամովը վերահաստատել է Բաքվի պատրաստակամությունը խաղաղության գործընթացի հարցում։ Լուիս Բոնոն այցելում է Ադրբեջան հարավկովկասյան այցելության շրջանակում։ Բաքվից առաջ նա հանդիպումներ է անցկացրել Երևանում։ Այս տարեսկզբին Լուիս Բոնոյին չէին ընդունել Բաքվում՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական լարվածությամբ պայմանավորված։ *** Բաքուն հրաժարվել էր 2023-ի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների […] Ղազախստանի ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ-ն մեծ նշանակություն ունի միջմայրցամաքային ծրագրերի Կաճառ – CIVILNET Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի ԱԳՆ-ում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: «Հարգելի Արարատ Միրզոյանը ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ես կարծում եմ, որ սա փոխլրացնող հնարավորություն է մեր երկրների համար: Մենք նպատակ ունենք համագործակցել մեր գործընկերների հետ, որպեսզի «Միջին միջանցքը» վերջապես իրացնի իր ներուժն ամբողջությամբ: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերում»,-ասաց Ղազախստանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ Հայաստանը և Ղազախստանը շարունակում են ակտիվորեն […]