ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Ոչ թե ինչ,
այլ ինչու

«Ոչ թե ինչ, այլ ինչու».

Մենք ձգտում ենք ներկայացնել երևույթների, իրադարձությունների, խնդիրների խորքային պատճառները, հետևանքներն ու հեռանկարները ու պատասխանել ոչ միայն «ինչ», այլև «ինչու» հարցին։

ՍիվիլՆեթը առցանց հեռուստատեսություն է, որի լուսաբանման առանցքում Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային խաղաղության և Սփյուռքի խնդիրներն են։ ՍիվիլՆեթը Սիվիլիթաս հիմնադրամի ծրագիր է, որը գործում է 2011-ի սեպտեմբերի 21-ից։  
Սիվիլիթաս հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանը և ժողովրդի բարօրությանն ուղղված ջանքերին, Հայաստանի քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների լիարժեք դրսևորմանը։ Սիվիլիթաս հիմնադրամն ստեղծվել է 2008-ին։
ՍիվիլՆեթի առաքելությունն է նորարար և պատասխանատու լրագրության միջոցով վերհանել և քննարկել հանրությանը հուզող խնդիրները, նպաստել քաղաքացու պատասխանատվության բարձրացմանն ու իրավունքների պաշտպանությանը և կառավարության հաշվետվողականությանը։

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ-2021

Կարդալ ավելին

Կրթությունը եւ Կովիդ 19. համաշխարհային ճգնաժամի հաղթահարման միտումներ

Կարդալ ավելին

Հայաստանի առողջապահության համակարգը, հանրության ներգրավվածությունը և իրազեկումը COVID-19 համավարակի ժամանակ

Կարդալ ավելին

Հանրային կարծիքը Հայաստանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ

Կարդալ ավելին

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ-2020

Կարդալ ավելին

«Սիվիլիթաս» հիմնադրամի 2022 թվականի ֆինանսական հաշվետվություն

Կարդալ ավելին

«Սիվիլիթաս» հիմնադրամի 2021 թվականի ֆինանսական հաշվետվություն

Կարդալ ավելին

Սիվիլիթաս հիմնադրամի 2020 թվականի ֆինանսական հաշվետվություն

Կարդալ ավելին

ՍԻՎԻԼՆԵԹԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՏԵՍԼԱԿԱՆ

Տեղեկացված և իրավատեր քաղաքացի, ժողովրդավար հանրություն և պետություն

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

ՍիվիլՆեթի առաքելությունն է ազնիվ և անաչառ լրագրության միջոցով նպաստել հանրության և նրա յուրաքանչյուր անդամի իրավունքների, դերի ու պատասխանատվության մեծացմանը, իշխանությունների հաշվետվողականությանը, թափանցիկությանն ու արդյունավետությանը, տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ 

ՍիվիլՆեթը ձգտում է Հայաստանին մոտեցնել Սփյուռքին և Սփյուռքին մոտեցնել Հայաստանին՝ ծառայելով որպես տեղեկատվության, վերլուծության և հաղորդակցության հարթակ տարբեր երկրներում ապրող հայերի համար։

ԱՐԺԵՔՆԵՐ

Անաչառություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

ՍիվիլՆեթի լրագրողներն ու խմբագիրները իրենց գործունեության մեջ հավատարիմ են լրագրողական անաչառության սկզբունքներին: Անաչառությունը բխում է մի քանի պարզ գործողություններից. 

– լրագրողական նյութ պատրաստելիս ներկայացնում ենք կարևոր փաստերն ամբողջությամբ՝ խուսափելով փաստերի ընտրողական և հատվածական մատուցանումից,

– առավելագույն ջանք ենք գործադրում ներկայացնելու ամբողջական ճշմարտությունը,

– որևէ պատմություն ներկայացնելիս առավելագույնս անաչառ ենք, անհատներին և կազմակերպություններին թույլ ենք տալիս անդրադառնալ իրենց մասին արված պնդումներին,

Մենք ծառայում ենք միայն հանրության ու քաղաքացու շահերին, չենք հետապնդում քաղաքական, տնտեսական որևէ ուժի, խմբի կամ անձի օրակարգեր։

Անկախություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մեզ համար խմբագրական անկախությունը կարևորագույն սկզբունք և արժեք է։

ՍիվիլՆեթի խմբագիրներն ու լրագրողներն են միայն իրավասու որոշելու ինչ պատմություններ, ինչպես և ինչ տեսանկյունից ընտրել և լուսաբանել: ՍիվիլՆեթի խմբագիրներն են պատասխանատու նյութերի վերնագրերի համար։

Մենք տուրք չենք տալիս արտաքին ճնշումներին, այդ թվում՝ գովազդատուների, քաղաքական գործիչների, կորպորատիվ սեփականատերերի կամ այլոց որևէ տեսակի հարկադրանքի ու գրաքննության փորձերի:

Մեր նվիրատու և դրամաշնորհատու կազմակերպությունները և անհատները չեն կարող գրաքննել մեր նյութերը և/կամ փոխել խմբագրական որոշումները։ Դրամաշնորհային տարբեր ծրագրերի դիմումները, թեմատիկ ուղղությունների սահմանումը և ծրագրերի իրականացման ընթացքը բացառապես մեր հայեցողության ներքո է։

Մեր մեդիա արտադրանքի ներքո մենք դրամաշնորհատուների և այլոց ծանուցումներ (disclaimer) չենք տեղադրում, փոխարենը նրանց անունները կարող ենք հրապարակել մեր կայքի գլխավոր էջում։ Սա մեր աջակիցներին ավելի մեծ տեսանելիություն է տալիս և միևնույն ժամանակ չի ազդում մեր խմբագրական անկախության և այդ անկախության ընկալման վրա: Այս ամենը մեր լսարանին թույլ է տալիս տեղեկացված որոշումներ կայացնել իր սպառած բովանդակության վերաբերյալ և ամրապնդել վստահությունը մեր նկատմամբ։

Մենք մեր լրագրողներից ակնկալում ենք, որ պատմությունները լուսաբանելիս նրանք խստագույնս հետևեն լրագրողական էթիկայի չափանիշներին, ինչպիսիք են ճշգրտությունը, անաչառությունը և թափանցիկությունը:

ՍիվիլՆեթը չի սպասարկում որևէ խմբի, կազմակերպության կամ քաղաքական կուսակցության շահ և առաջնորդվում է բացառապես քաղաքացու և հանրության շահերով։

Վստահություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մենք համոզված ենք, որ մեր հանրության խնդիրների հիմքում նաև վստահության ու հատկապես մեդիայի նկատմամբ վստահության պակասն է։ Մենք ձգտում ենք վստահություն կերտել մեր ու մեր լսարանի միջև և առհասարակ լայն հանրությունում։

Թափանցիկություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Թափանցիկությունը մեր անկյունաքարային սկզբունքներից է։ Այն վերաբերում է ինչպես խմբագրական քաղաքականությանը, էթիկական նորմերին, կազմակերպության տեսլականին, առաքելությանը և արժեքներին, այնպես էլ ֆինանսավորման աղբյուրներին։

Մեր նվիրատուների և եկամուտների մասին տեղեկությունները մենք հասանելի ենք պահում մեր կայքում։ Մենք հրապարակում ենք նաև ՍիվիլՆեթի մայր կազմակերպության՝ Սիվիլիթաս հիմնադրամի ամենամյա աուդիտի արդյունքները։

Մենք հաշվետու ենք մեր խմբագրական գործընթացների և գործելաոճի համար, պատասխանատվություն ենք կրում մեր լրագրության որակի, անաչառության և անկախության համար:

Ճշգրտություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մենք առավելագույն ջանք ենք գործադրում մեր նյութերում ներկայացնելու միայն ու միայն ճշգրիտ տեղեկություններ և ստուգված փաստեր։ Սխալվելու դեպքում մենք ուղղում ենք կատարում և լսարանին անպայմանորեն տեղեկացնում մեր սխալի մասին։

Մենք կարևորում ենք մարդկանց կեղծ լուրերից և ապատեղեկատվությունից զերծ պահելը և փաստերի ստուգման մեր հարթակի միջոցով մշտապես հասցեագրում ենք այդ խնդիրը։

Կարծիքների բազմազանություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մենք փորձում ենք ապահովել կարծիքների բազմազանություն՝ մեր լսարանին հնարավորություն տալով խնդիրներին, իրադարձություններին և զարգացումներին նայելու տարբեր անկյուններից։

Կարծիքների բազմազանությունն ապահովելիս մենք զերծ ենք մնում թերի և ապակողմնորոշող տեղեկատվությունից ու վերլուծությունից՝ ելնելով քաղաքացու և հանրության շահը սպասարկելու մեր առաքելությունից և խմբագրական մեր դատողությունից։

Մենք կարող ենք համակարծիք չլինել մեր կայքում սյունակագիրների ու հոդվածագիրների արտահայտած տեսակետների հետ։ Բայցևայնպես, մենք չենք հրապարակում հոդվածներ, որոնք հակասում են մեր արժեքներին։

Մենք պատասխանատվություն չենք կրում մեր զրուցակիցների արտահայտած տեսակետների համար։

Գենդերային հավասարություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մեզ համար կնոջ և տղամարդու հավասարությունը կարևորագույն արժեք է և ուղղորդիչ սկզբունք մեր գործունեության մեջ։ Մենք պահպանում ենք այդ հավասարությունը մեր թիմի ներսում որոշումներ կայացնելիս և փորձում ենք լրատվական գործունեության ընթացքում առավելագույնս ընդգրկել կին զրուցակիցների ու մեկնաբանների։

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կնոջ և տղամարդու հավասարության թեմային ու խրախուսում կանանց ներգրավվածությունը կյանքի ամենատարբեր բնագավառներում։

Ներառականություն և խտրականության բացառում

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մեր թիմային աշխատանքում, ինչպես նաև մեր մեդիա արտադրությունում մենք ձգտում ենք ապահովել ներառականություն բոլոր խմբերի համար և մերժում ենք խտրականությունը սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց և բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ։

Մենք խուսափում ենք կարծրատիպերից և ենթադրություններից։ Մեր լեզուն հարգալից և զգայուն է բոլոր մարդկանց և խմբերի նկատմամբ։ Մենք խուսափում ենք վիրավորական կամ հնացած եզրաբանությունից:

Նորարարություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Արագ փոփոխվող միջավայրում և զարգացող թվային տարածությունում նորարարությունը մեզ համար կարևոր արժեք է։ Մենք մշտապես ձգտում ենք հաղորդ լինել լսարանի փոփոխվող նախասիրություններին, զարգացող տեխնոլոգիաներին և պատմությունները ներկայացնելու նոր ձևերին, ձևաչափերին ու եղանակներին։

Նորարարության մեր ջանքերում մենք օգտվում ենք արհեստական բանականության ընձեռած հարաճուն հնարավորություններից։ Արհեստական բանականության գործիքներից մենք օգտվում ենք էթիկական մեր չափանիշների խստագույն պահպանմամբ և լրագրության մեջ մարդկային գործոնն արժևորելով։

ՍԻՎԻԼՆԵԹԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԳԻՐԸ 

ՍիվիլՆեթի լրագրողների էթիկայի կանոնագիրը ծառայում է որպես ուղեցույց կազմակերպության լրագրողական ազնվությունը, անաչառությունը, պարկեշտությունը պահպանելու և լսարանի ու հանրության առավելագույն վստահությունն ունենալու համար։

Էթիկայի սույն կանոնները բխում են կազմակերպության տեսլականից, առաքելությունից և արժեքներից և ուղենիշ են կազմակերպության աշխատակիցների գործունեության համար։

Այս կանոնները կենդանի փաստաթուղթ են և ըստ անհրաժեշտության ենթակա են փոփոխությունների ու լրացումների։

* Մենք-ը վերաբերում է կազմակերպությանն ամբողջապես և կազմակերպությունը ներկայացնող անհատներին՝ մասնավորապես։

Նվերների և վճարների բացառում

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մենք չենք ընդունում նվերներ մեր լրատուներից և տեղեկատու աղբյուրներից: Մենք չենք ընդունում անվճար ուղևորություններ: Մենք չենք ձգտում և մերժում ենք արտոնյալ վերաբերմունքը, որը կարող է ցուցաբերվել մեր մասնագիտական գործունեության պատճառով:

Մենք չենք ընդունում վճարներ՝ հոնորարներ կամ ծախսեր կառավարությունից, կառավարության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններից, պետական պաշտոնյաներից, քաղաքական խմբերից կամ կուսակցություններից:

Մենք չենք կարող գումար ստանալ որևէ անձից, ընկերությունից կամ կազմակերպությունից, որոնք մեր լուսաբանման առարկան են։

Արտաքին ազդեցության բացառում

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մեր նվիրատուները՝ թե՛ կազմակերպությունները, թե՛ անհատները չեն կարող գրաքննել մեր բովանդակությունը։ Թեմատիկ տարբեր ուղղություններով հատկացվող դրամաշնորհներն ու նվիրատվությունները որևէ պարագայում չեն կարող ենթադրել գրաքննություն։

Գործընկերային և գովազդային նյութեր

Այն դեպքերում, երբ որևէ կազմակերպության, ընկերության կամ կառույցի գործունեություն լուսաբանում ենք գործընկերության շրջանակում, անպայման տեսանելիորեն նշում ենք, որ նյութը «գործընկերային բովանդակություն» (partner content) է։ Եթե նյութը գովազդային է, ապա դա ևս անպայման նշվում է։

Գործընկերային (partner content) և գովազդային նյութերը (sponsored content) չեն կարող հակասել մեր առաքելությանն ու արժեքներին և որևէ կերպ չեն կարող կանխորոշել կամ ազդել մեր մյուս նյութերի բովանդակության կամ խմբագրական անկախության վրա։

Սոցիալական մեդիա

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Սոցիալական մեդիայի հարթակները կարող են օգտակար լինել որպես լրատվության գործիք և նպաստել նոր լսարաններ գտնելու մեր կարողությանը, սակայն կարևոր է հիշել, որ ՍիվիլՆեթի լրագրողների սոցիալական մեդիայի հաշիվները, լինեն դրանք Facebook-ում, X-ում, Youtube-ում, TikTok-ում, Instagram-ում, LinkedIn-ում կամ այլուր, կարող են ազդել ՍիվիլՆեթի հեղինակության և վստահելիության վրա:

Ակնկալվում է, որ մեր լրագրողները սոցիալական մեդիայի հարթակներում կդրսևորեն պատասխանատվություն՝ համաձայն ՍիվիլՆեթի սոցիալական մեդիայի ուղեցույցի:

CivilNet Studio-ի մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

ՍիվիլՆեթի ֆինանսական բաղադրիչներից մեկը CivilNet Studio ստորաբաժանումն է, որը ծառայություններ է մատուցում տարբեր կազմակերպությունների և կառույցների։ CivilNet Studio-ի արտադրությունը կապ չունի ՍիվիլՆեթի բովանդակության հետ, և ՍիվիլՆեթը պատասխանատվություն չի կրում CivilNet Studio-ի կողմից այլոց համար ստեղծվող արտադրանքի համար։

CivilNet Studio-ն ծառայություններ չի մատուցում այն կազմակերպություններին, խմբերին և անհատներին, որոնց դիրքորոշումներն ու մոտեցումները հակասում են ՍիվիլՆեթի առաքելությանն ու արժեքներին։

CivilNet Studio-ի աշխատանքի արդյունքում ձևավորվող եկամուտը կարող է ուղղվել միմիայն ՍիվիլՆեթի մայր կազմակերպության՝ Սիվիլիթաս հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացմանը։

Գովազդի մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

ՍիվիլՆեթի եկամտային աղբյուրներից մեկը գովազդն է։ Գովազդատուների հետ մեր հարաբերությունները որևէ կերպ չեն կարող սահմանափակել կամ ազդել մեր գործունեության և խմբագրական որոշումների վրա, այդ թվում՝ գովազդատու ընկերությունների վերաբերյալ նյութերի պարագայում։

Մենք չենք տեղադրում այնպիսի գովազդ, որը հակասում է մեր արժեքներին։

Մենք մերժում ենք շահումով խաղերի, ալկոհոլի և ծխախոտի գովազդը։ Այս ցանկը կարող է փոփոխվել/լրացվել կազմակերպության հայեցողությամբ։

Ճշգրտություն և փաստերի ստուգում

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մենք ձգտում ենք հաղորդել ճշգրիտ և ստուգված տեղեկատվություն: Մենք ստուգում ենք փաստերը արժանահավատ աղբյուրներով՝ նախքան հրապարակելը: Մենք ուղղում ենք ցանկացած սխալ արագ և թափանցիկ:

Կեղծ լուրերի դեմ պայքարը մեր գործունեության կարևոր ուղղություններից է։ Մեր փաստերի ստուգման թիմը ամենօրյա ռեժիմով պայքարում է ապատեղեկատվության դեմ։

Սենսացիոնիզմ

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մենք խուսափում ենք սենսացիոնիզմից, մեր նյութերին, վերնագրերին և սոցիալական մեդիայի գրառումներին անհարկի հնչեղություն չենք հաղորդում։ Մեզ համար լսարանի վստահությունն ավելի կարևոր է, քան այսրոպեական դիտումները։

Գրագողություն և հղում այլ աղբյուրների

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մենք բացառում ենք գրագողությունը։ Այլ աղբյուրներից և այլոց նյութերից օգտվելիս անպայմանորեն պատշաճ հղում ենք տալիս՝ հարգելով մյուսների աշխատանքը։

Շահերի բախում

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մեր գործունեության մեջ մենք խուսափում ենք շահերի բախումից, որը կարող է ազդել մեր ստեղծած բովանդակության անաչառության և/կամ անաչառության ընկալման վրա։ Մենք խուսափում ենք այնպիսի թեմաների լուսաբանումից, որոնց դեպքում կա շահերի էական բախում:

Մենք հստակ տարանջատում ենք լուրը, վերլուծությունը և կարծիքը։

Անչափահասներ և խոցելի անձինք

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մենք նրբանկատ և զգույշ ենք անչափահասներին կամ խոցելի անձանց խնդիրները լուսաբանելիս։ Մենք չենք գործածում եզրույթներ, որոնք կարող են անպատեհ կամ վիրավորական լինել նրանց համար։

Սոցիալական պատասխանատվություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մենք սոցիալական պատասխանատվություն ենք կրում մեր բովանդակության և գործելաոճի համար։ Մենք ձգտում ենք նպաստել սոցիալական դրական փոփոխություններին։

Մասնագիտական զարգացում

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Մենք մեր թիմի անդամներին հնարավորություն ենք տալիս մշտապես կրթվելու և կրթելու։ Կրթությունը, նաև՝ ինքնակրթությունը, զարգացման և գերազանցության հասնելու կարևոր խթան են մեզ համար։ Մենք շարունակ ձգտում ենք ներդրում անել մեր աշխատակիցների զարգացման և վերապատրաստման գործում։ Մշտապես հետևում և սերտում ենք միջազգային առաջատար լրատվամիջոցների փորձն ու գիտելիքը։

ՍԻՎԻԼՆԵԹԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ

Սոցիալական մեդիան մեր կյանքի անբաժան մասն է։ Այն օգնում է մեր արտադրած բովանդակությունը տարածելուն և տեղեկատվություն հավաքելուն։ Սակայն սոցիալական մեդիայի մեր մասնավոր տիրույթում կատարվող գրառումները, տեղադրվող լուսանկարները կամ տեսանյութերը կարող են խնդրահարույց լինել լրատվամիջոցի հեղինակության, անկողմնակալության և անկողմնակալության ընկալման տեսանկյունից և խանգարել մեր մասնագիտական աշխատանքին։ 

Սոցիալական մեդիայում արված հրապարակումը՝ անկախ այնտեղ ունեցած մեր ընկերների/հետևորդների թվից, հասանելի է դառնում ոչ միայն մեր ցանցի ներսում, այլև դրանից դուրս։ Ավելին, սոցիալական մեդիայի ընկերների տիրույթը, որպես կանոն, զուտ ընկերական տիրույթ չէ: 

Ցանկացած գրառում անելիս պետք է հաշվի առնել, թե որքանով է դա բխում լրատվամիջոցի շահերից ու նպատակներից և արդյոք չի վնասում մեր մասնագիտական գործին։ 

ՍիվիլՆեթի աշխատակիցը ՍիվիլՆեթի աշխատակից է նաև աշխատանքի ժամերից դուրս և արձակուրդի ընթացքում, և նրա հրապարակային  գործողությունները չեն կարող հակասել լրատվամիջոցի, նրա հիմնադիր կազմակերպության տեսլականին, առաքելությանը, արժեքներին, ինչպես նաև լրագրողական էթիկայի սկզբունքներին: 

Մեզ համար կարևոր է, որ ցանկացած գրառում անելուց կամ ուրիշի արածը տարածելուց առաջ հավելյալ մտածենք, թե մենք՝ որպես կազմակերպության աշխատակից, արդյոք չե՞նք վնասում  նրա վարկն ու հեղինակությունը և մեր մասնագիտական գործը։ 

 Մենք մեր աշխատակիցներին հորդորում ենք սոցիալական մեդիայում. 

– մի կողմ թողնել քաղաքական իրենց դիրքորոշումները (նաև՝ մասնագիտական գործունեության ընթացքում)։ Այնուամենայնիվ, եթե այդպիսիք հանրայնացվում են, ապա լսարանի համար պետք է հստակեցնել, որ դա միայն անձնական դիրքորոշում կամ կարծիք է, 

– չտեղադրել կամ չտարածել նյութեր, որոնք պարունակում են ատելության, խտրականության, այլ անձանց արժանապատվությունը վիրավորող տարրեր,

– հակասական, վիրավորական գրառումներ չանել զրուցակիցների մասին, 

– չկատարել գրառումներ, որոնք դեմ են լրագրողական էթիկային ու սկզբունքներին։ 

ՍիվիլՆեթի լրագրողներն իրավունք չունեն սոցիալական մեդիայում (և այլուր) հրապարակել ռեպորտաժի կամ զրույցի այն հատվածները, որոնք իրենց աշխատանքի ընթացքում զրուցակցի հետ փոխադարձ պայմանավորվածությամբ դուրս են մնացել նյութից։ 

ՍիվիլՆեթի աշխատակիցները սոցիալական մեդիայում չեն կարող քննարկել կազմակերպության ներքին խոհանոցին առնչվող հարցեր։ Դա կարող է հանգեցնել աշխատանքային կարգապահական պատասխանատվության, ներառյալ՝ աշխատանքային պայմանագրի լուծման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Էթիկական լրագրությունն ընկած է ՍիվիլՆեթի՝ ընթերցողների հետ ազնվության և վստահության հիմքում: Մենք ձգտում ենք բոլոր ժամանակներում պահպանել հուսալիությունն ու որակյալ լրագրությունը, հատկապես արագ զարգացող թվային աշխարհում: Նորությունների և տեղեկատվության անընդմեջ հոսքի պայմաններում վարքագծի որևէ կանոնագիրք կամ էթիկայի ուղեցույց չի կարող ամբողջապես բավարարել բոլոր իրավիճակների  պահանջները:

Սակայն առողջ դատողությունը, ողջամտությունը և բարոյական կողմնացույցը այն հիմքն են, որոնք ուղղորդում են մեր լրագրողներին։ Ականատեսների վկայությունները, լուսանկարները, տեսանյութերն ու ժամանակակից տեղեկատվական ցանցերի վիճակագրությունը ստեղծում են տվյալների հսկայական քանակ, որից պետք է ձևավորել արժանահավատ և վստահելի լուրեր։

Հաշվետու կերպով տվյալների հավաքագրումը, զտումը, ճշգրտումն ու վիզուալիզացիան գնալով ավելի ու ավելի մեծ զննության կենտրոնում են հայտնվում։ Դա էթիկապես ճիշտ անելու համար մեր լրագրողներից պահանջվում են որոշակի հմտություններ՝ որոնելու, հասկանալու և վիզուալիզացնելու թվային աղբյուրները, ինչն իր հերթին ձևավորում է մեծ ակնկալիքներ՝ ճշգրտության, թափանցիկության և հաշվետվողականության առումով, իսկ  ԶԼՄ-ների որոշ տեսակների համար՝ նաև այլ առումներով։ Տվյալների ստուգման հետևյալ ուղեցույցը պարբերաբար կթարմացվի՝ արտացոլելու տեխնոլոգիական փոփոխությունները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք ի հայտ են գալիս լրագրության ընթացքում։

Ճշգրտություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

ՍիվիլՆեթը, որպես հանրությանը տեղեկատվություն տրամադրող լրատվամիջոց, ճշգրտությունն ապահովելու պատասխանատվությունը դնում է իր անձնակազմի վրա՝ անկախ հանգամանքներից։ Առավելագույն վստահելիություն ունենալու համար ՍիվիլՆեթի լրագրողները շարունակ ձգտում են զարգացնել ճշգրտության ապահովման իրենց հմտությունները, ինչը կազմակերպության առաքելության հիմնարար սկզբունքներից է։

Սրան մեծապես պետք է նպաստի այն, որ տվյալների նախասկզբնական պատկերը ներկայացվի, որպեսզի նվազագույնի հասցվեն անձնական կողմնակալությունը և մակերեսային ենթադրությունները, որոնք կարող են շեղել սկզբնական նպատակը։

Երբ ներկայացվում են ականատեսների վկայություններ, կարևոր է նախ հաշվի առնել, թե ով է անհատը, ինչ կարող էր տեսնել ու լսել և ինչու էր գտնվում դեպքի վայրում։ Պետք է պարզորոշ նշվի վայրը, որտեղից ստացվել է մեջբերումը։ Եթե տեղեկությունը թարգմանված է, պետք է դա արվի ազնվորեն՝ հաշվի առնելով բնօրինակի լեզուն։ Այլ աղբյուրներից վերցված տեղեկատվությանը պետք է պատշաճ և ամբողջական հղում կատարվի, եթե մենք ի վիճակի չենք համապատասխան պատմությունը զարգացնել մեր տվյալների հիման վրա:

Սխալների ուղղում

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Նյութի ճշգրտությունը ստուգելու անհրաժեշտությունը կա նաև դրա հրապարակումից հետո։ ՍիվիլՆեթի լրագրողները պարտավոր են անհապաղ և հետևողականորեն ուղղումներ կատարել՝ խմբագիրների իմացությամբ։ Պետք է արվի առավելագույնը, որ ուղղումները հայտնվեն լրատվական նույն ցիկլում՝ ընդգծելով ուղղման փաստը: Այն դեպքում, երբ ուղղումը հնարավոր չէ լրատվական նույն ցիկլում, կազմակերպություններին ևս, որոնք օգտագործում են ՍիվիլՆեթը՝ որպես լրատվական աղբյուր, առաջարկվում է ուղղել տեղեկությունը։ Սովորաբար ուղղված լուրի ճշգրտության համար հարկավոր է վերանայել նախնական աղբյուրները, իսկ ուղղված տեղեկությունը հարկավոր է տեղադրել՝ հստակ նշելով, որ այն ուղղված է։

Թափանցիկություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Թափանցիկությունը կարևոր է ինչպես տեղեկատվություն ստանալու, այնպես էլ այն ներկայացնելու համար։ Մեծամասամբ, Սիվիլնեթի լրագրողները բացահայտ ներկայանում են որպես լրագրող և հայտնում, որ տեղեկատվությունը պետք է իրենց նյութի համար։ Մենք չենք վճարում հարցազրույցների համար։ Եթե տեղեկատվությունը ստացվում է չհրապարակելու  պայմանով (off the record), ապա այն չի կարող հրապարակվել նյութում։  Եթե տեղեկատվությունը գալիս է անանուն աղբյուրից, ՍիվիլՆեթը հնարավորինս համապարփակ տեղեկություն կտրամադրի տվյալ անձի կամ կազմակերպության մասին, որպեսզի խուսափի հնարավոր որևէ կողմնակալությունից։

Եթե աղբյուրը չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի, մենք պետք է տեղեկատվությունը հնարավորինս վերստուգենք այլընտրանքային աղբյուրների հետ: Անանուն աղբյուրների դեպքում Սիվիլնեթի լրագրողները պետք է աղբյուրից ճշտեն, թե ինչպես է նա հավաստում տեղեկատվության արժանահավատությունը, ինչպես նաև պետք է հնարավորություն ունենանք հետագայում նույն աղբյուրից լրացուցիչ մեկնաբանություններ և տեղեկություններ ստանալու։ Տեղեկատվությունը չպետք է հրապարակվի, մինչև առնվազն մեկ այլ աղբյուրից այն չհաստատվի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը չափազանց մանրամասն է կամ ստացված է մեկ անձից, որի հեղինակությունը կասկածի տեղ չի թողնում։

Լրագրողները նյութում ոչ միայն պետք է արձանագրեն, որ աղբյուրը խնդրել է իր անունը չհրապարակել, այլև նշեն, թե ինչու է աղբյուրի անանուն մնալը անհրաժեշտ։ Անանուն կամ չբացահայտված աղբյուրների տարածման ողջ պատասխանատվությունը, ինչպես նաև այդ տեղեկատվության սխալ լինելու դեպքում հնարավոր հետևանքները կրում է ՍիվիլՆեթը։ Անանուն կամ չբացահայտված աղբյուրներից ձեռք բերված լուրը պետք է լինի նշանակալի և իրապես հրապարակման արժանի։

Քաղաքական առումով շահերի բախումից խուսափելու համար, ՍիվիլՆեթը որևէ կերպ չի խրախուսում իր լրագրողների քաղաքական գործունեությունը։ Եթե լրագրողն այնուամենայնիվ մտադիր է մասնակցել քաղաքական արշավի, ցույցի կամ առաջադրվել որևէ պաշտոնում, դրանից բխող ցանկացած հնարավոր խնդրի մասին պետք է հայտարարվի: Թեև լրագրողը կարող է ակնհայտ կամ քողարկված ունենալ քաղաքական կողմնակալություն կամ ներգրավվածություն, կարևոր է, որ հնարավորինս հստակ նշվեն լուրերի ներկայացման հնարավոր անհարթությունները, նույնիսկ եթե դժվար է տարանջատել անձնական տեսակետները տեղեկատվությունից։

Հաշվետվողականություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Որպես քաղաքացիական լրագրության մեթոդների ջատագով և կիրառող կազմակերպություն՝ ՍիվիլՆեթը պետք է հաշվետու լինի հանրությանը: Մեր լրագրողները պետք է ձգտեն լինել ազնիվ և վստահելի մեր լսարանի համար և պահպանեն լուրի և կարծիքի միջև հստակ տարանջատումը։ Նրանք չեն կարող անել պնդումներ  կամ պատկերել մի իրավիճակ, որոնք ապակողմնորոշիչ են և ավելի շուտ հիմնված են ընդհանուր ենթադրությունների, քան փաստական ապացույցների վրա: Լրագրողները չեն կարող պնդել, որ իրենք մի վայրում են, որտեղ իրականում չեն: Նրանք պետք է հատկապես պատասխանատու լինեն անհատներին նշելու հարցում և զգույշ լինեն սոցիալական մեդիաներում նրանց օգտահաշիվները կամ հարթակները օգտագործելուց։ Տեղեկատվությունը չի կարելի հրապարակել առանց ստուգելու: Նույնիսկ փոքր ինչ կասկած հարուցող տեղեկատվությունը պետք է մանրամասն ուսումնասիրել։ Հատուկ շահեր հետապնդող խմբերի, քաղաքական հետազոտական կենտրոնների կամ դեղագործական ընկերությունների ֆինանսավորմամբ հրատարակված ուսումնասիրություններից ստացված տեղեկատվությունը հատկապես կարիք ունի մանրամասն զննության:

Մենք չենք կարող չարաշահել մարդկանց անունները, որոնք ակամա հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում: Նման մարդկանց վրա ցանկացած ուշադրություն չի կարող լինել ինքնանպատակ, այլ պետք է լինի բացառապես հանրային շահի տեսանկյունից։ Հատուկ զգուշությամբ պետք է վերաբերվել պատմություններին, որոնցում ներգրավված են երեխաներ՝ անկախ այն բանից՝ նրանք նյութում ուղղակիորեն հայտնվում են, թե ոչ։ Սիվիլնեթը լրագրողներից նաև ակնկալվում է բոլոր հանգամանքներում խուսափել որևէ անձի կամ խմբի կարծրատիպային նկարագրություններից։ Լրատվության ստեղծման գործում ներգրավված անձանց իրավունքները պետք է հաշվի առնել բոլոր մակարդակներում: Սիվիլնեթի լրագրողները պետք է հարգեն միմյանց, ինչպես նաև այլ լրատվամիջոցների լրագրողներին։ Մենք բացահայտ չենք քննադատում այլ լրատվամիջոցներին՝ անկախ նրանց հուսալիությունից կամ պատկանելությունից:

Հատուկ նկատառումներ մեդիա տեսակների համար

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Թվային տեխնոլոգիաների աննախադեպ տարածման և դրան համընթաց տվյալների հսկայական հոսքի պայմաններում լրատվության և լրագրության բնույթն անընդհատ փոխվում է։ Քանի որ նորություններն անմիջապես գալիս են բազմաթիվ աղբյուրներից, ականատեսներից, բլոգներից և այլնից, այն կարող զտվել սոցիալական կապերի հսկայական ցանցի միջոցով։ Էապես աճել են սովորական մարդկանց կարողությունները համոզիչ կերպով փոփոխելու աուդիո և վիզուալ արտադրանքը: Փոփոխված մեդիայի տարածման հնարավորությունները սահմանափակումներ չունեն, և նույնիսկ ամենաաչալուրջ լրագրողները կարող են հավատալ այդ տվյալների հուսալիությանը։ Թեև անհնար է թվարկել տեխնոլոգիաներից բխող հնարավոր սխալներից խուսափելու բոլոր մեթոդները, բայց կան որոշ մեթոդներ, որոնք կարող են օգտակար լինել կոնկրետ մեդիա տեսակների հետ առնչվելիս։

Աուդիո

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Դադարից ու ֆալստարտից բացի այլ բաների խմբագրումը կարող է վտանգել ձայնագրությունների կոնտեքստը կամ նպատակը։ Նույնիսկ չափազանց երկար դադարները պետք է խմբագրվեն խմբագրի թույլտվությամբ։

Բացի վերոնշյալ մանր խմբագրումներից՝ աուդիո ձայնագրությունները չպետք է փոփոխության ենթարկվեն: Դա կարելի է անել միայն զուտ տեխնիկական պատճառներով, այդ թվում՝ ձայնի տատանումների հարթեցում, աղմուկի նվազեցում և այլն։

Ձայնագրության առանձին կտորներ չպետք է հրապարակվեն, եթե դրանք դուրս են խոսքի իրական կոնտեքստից:

Պատկերներ

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Պատկերի հակադարձ որոնումները թույլ են տալիս պատկերն ուղղակիորեն վերբեռնել որոնողական համակարգ, օրինակ՝ Գուգլ, և պարզել՝ ուրիշ որտեղ է այդ պատկերը առցանց հայտնվել։ Այդ համակարգերը կարող են գտնել նմանատիպ պատկերներ առցանց, ինչը լավ մեթոդ է պարզելու՝ նկարը փոփոխվել է, թե ոչ։

Հուսալի մեթոդ է եղանակի տեսության ստուգումը այն օրը, երբ արվել է լուսանկարը, և դրա համեմատությունը կոնկրետ եղանակի հետ: Սրա համար խորհուրդ է տրվում Վոլֆրամ Ալֆայի եղանակային որոնումը (Wolfram Alpha’s weather search)։

Պատկերում ներկառուցված տվյալների ուսումնասիրումը ևս կարող է դրա աղբյուրի մասին ավելի շատ տեղեկատվություն ապահովել։

Տեսանյութ

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Տեսանյութի վերբեռնման սկզբնական ամսաթիվը պետք է ստուգվի, նախքան դրա հիման վրա լրատվության տրամադրումը: Որոնե՛ք նույն տեսանյութի տարբեր վերբեռնումներ՝ ստուգելու՝ արդյոք հիմնաբառերի, վայրի կամ այլ մանրամասների մասով հակասություններ կան, թե ոչ։

«Ամնեսթի Ինթերնեշնլ» կազմակերպության Citizen Evidence Lab ուղեցույցը, որը կիրառվում է մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու, ստուգելու համար, կարող է արժեքավոր լինել նաև լրագրողների համար՝ բովանդակության ստուգման համար։

Հաշվի առնելով բոլոր նախորդ գործոնները՝ ՍիվիլՆեթը սահմանել է տվյալների ստուգման հետևյալ կանոնները.

  • Ճշգրիտ լրատվության ճանապարհին լրագրողները հաճախ իրենք կարող են լինել առաջին խոչընդոտը: Նրանք երբեմն հարմարեցնում են փաստերն իրենց գաղափարներին, այլ ոչ թե հակառակը։ ՍիվիլՆեթի լրագրողը պետք է միշտ խորանա և ներկայացնի իրական փաստերը՝ առանց դրանք խեղաթյուրելու։ ՍիվիլՆեթի լրագրողը չպետք է թաքցնի որևէ փաստ, որը համահունչ չէ իր գաղափարներին։
  • Լրագրողները միշտ ցանկանում են առաջինը հաղորդել տեղեկատվությունը և պատմությունը։ ՍիվիլՆեթի համար ճշգրիտ լրատվությունն ավելի կարևոր է, քան արագ լրատվությունը։ Տեղեկատվությունը պետք է հաստատվի առնվազն երկու աղբյուրների միջոցով։
  • ՍիվիլՆեթն օգտագործում է անանուն աղբյուրներ միայն այն դեպքում, երբ տեղեկատվությունը հատուկ նշանակություն ունի, և հրապարակային աղբյուր հասանելի չէ։ ՍիվիլՆեթն ամբողջությամբ կրում է նման նյութ տարածելու պատասխանատվությունը։
  • Հաճախ հրապարակային աղբյուրներից ստացված տվյալները չեն համապատասխանում այլ աղբյուրների տվյալներին։ ՍիվիլՆեթը մշտապես համեմատում մի աղբյուրի տվյալները առկա այլ աղբյուրների հետ: Թե ինչպես օգտագործել այդ տվյալները, մնում է լրագրողի և խմբագրի առողջ դատողությանը:
  • ՍիվիլՆեթի լրագրողը պետք է քննողաբար մոտենա ստացվող ցանկացած տեղեկատվության ու տվյալի։

#CivilNetCheck-ի մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Civilnet Check-ը ( #CivilNetCheck) ՍիվիլՆեթի փաստերի ստուգման ստորաբաժանումն է, որը գործում է 2021 թվականի դեկտեմբերից։

ՍիվիլՆեթը Հայաստանի առաջատար անկախ լրատվամիջոցներից է, որը հիմնադրվել է 2011-ին։ Իր գործունեության սկզբից ի վեր՝ ՍիվիլՆեթը տրամադրել է բազմակողմանի փաստերի հիման վրա տեղեկատվություն և վերլուծություն։ Որպես առանձին բաժնի՝ փաստերի ստուգման ստորաբաժանման (#CivilNetCheck) ստեղծումը պայմանավորված է ապատեղեկատվությանը, կեղծ լուրերին և մանիպուլյացիաների հարաճուն հոսքերին դիմակայելու և հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու հրամայականով։ 

#CivilNetCheck-ի հիմնական առաքելությունը Հայաստանում կեղծ լուրերի դեմ պայքարն է, ապատեղեկատվությունների և մանիպուլյացիաների բացահայտումն ու հանրությանը դրա մասին իրազեկումը և փաստերի ստուգման լրագրության զրագացումն է։

2023-ի մարտին #CivilNetCheck-ը դարձել է Փաստեր ստուգողների միջազգային ցանցի անդամ (IFCN)։ Իր գործունեությունն ու մեթոդաբանությունը համապատասխանեցնում է ամերիկյան Poynter լրագրության ինստիտուտի չափանիշներին։ Մենք առաջնորդվում ենք Փաստեր ստուգողների միջազգային ցանցի փաստերի ստուգման սկզբունքներով՝

  1. Անկուսակցականության և արդարության հանձնառություն
  2. Աղբյուրների թափանցիկության հանձնառություն
  3. Ֆինանսավորման և կազմակերպության վերաբերյալ թափանցիկության հանձնառություն
  4. Մեթոդաբանության թափանցիկության հանձնառություն
  5. Բաց և ազնիվ կերպով շտկումների իրականացման հանձնառություն

#CivilNetCheck-ի կառուցվածքը

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

CivilNetCheck-ը բաղկացած է պատասխանատու և պրոֆեսիոնալ լրագրողների թիմից, որը շարունակաբար ընդարձակվում է։

 #CivilNetCheck-ի խմբագիրը Անի Գրիգորյանն է, որի պարտականնությունների մեջ է մտնում թեմաների և նյութերի ընտրությունն ու հաստատումը, լրագրողների հոդվածների ստուգումը, խմբագրումը, դրանցում առկա փաստերի վերստուգումը, ինչպես նաև հոդվածներ հեղինակումը։ Ղեկավարելով #CivilNetCheck-ը՝ խմբագիրը պատասխանատու է նաև ստորաբաժանման ժամանակին համընթաց զարգացման, նոր գործիքների կիրառման և փաստերի ստուգման լրագրության միջազգային չափանիշների համապատասախանելու համար։ Խմբագիրը հաշվետու է ՍիվիլՆեթի գլխավոր խմբագրին։

#CivilNetCheck-ի լրագրող-փաստեր ստուգողներ Լիլիթ Շահվերդյանն ու Հայկ Հովհաննիսյանը փաստերի ստուգման նյութերի հիմնական հեղինակներն են։ Նրանք մշտադիտարկում են մեդիան, սոցցանցերը և ընդհանուր համացանցը, հետևում են քաղաքական, հանրային գործիչների ելույթներին և հարցազրույցներին, առանձնացնում են ստուգման ենթակա հայտարարությունները, պնդումները, իրականացնում են դրանց ստուգում և խմբագրի հետ համաձայնեցնելուց հետո՝ հոդվածներ և նյութեր պատրաստում դրանց մասին։ Լրագրողները հաշվետու են խմբագրին և գլխավոր խմբագրին։

Բացի այդ, #CivilNetCheck-ը համագործակցում է փաստեր ստուգող անկախ լրագրողների հետ։ Նրանց հետ աշխատանքը ղեկավարում է #CivilnetCheck-ի խմբագիրը։

#CivilNetCheck-ի կողմից հրապարակվող տեսանյութերը և վիզուալ բովանդակությունը պատրաստվում են ՍիվիլՆեթի վիդեո թիմի օգնությամբ։ Հոդվածներն ու նյութերը հրապարակվում և սոցցանցերում տարածվում են ՍիվիլՆեթի SMM մասնագետների միջոցով։ Այս բաժինների մասնագետներին կարելի է ծանոթանալ հետևալ հղումով։

#CivilNetCheck-ի թիմը աջակցում է նաև ՍիվիլՆեթի լրագրողներին` ճշգրիտ փաստերով, առանց մանիպուլյացիաների հոդվածներ պատրաստելու գործում։ Անհրաժեշտության դեպքում թիմը ստուգում է լրագրողների նյութերում առկա փաստերը, տրամադրում տարբեր բաց աղբյուրներից և ռեեստրներից տեղեկատվություն և նպաստում ՍիվիլՆեթի արտադրանքի առավել ճշգրիտ և փաստահեն լինելուն։

Ֆինանսավորում

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

ՍիվիլՆեթը տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցում է տեղական, միջազգային և հայկական սփյուռքի կազմակերպությունների ու անհատների հետ։ Դրանց մասին տեղեկատվությունն առկա է ՍիվիլՆեթի կայքում։ Կայքում բաց և ամբողջական տեղադրված են ինչպես ՍիվիլՆեթի, այնպես էլ #CivilNetCheck-ի դոնորների մասին տեղեկատվությունը և նրանց տարբերանշանները։

Խմբագրության և լրագրողների վարքագիծ

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Քաղաքական չեզոքություն

Մենք ուղղակիորեն կամ անուղղակիորեն չենք աջակցում որևէ քաղաքական կուսակցության կամ ուժի, ոչ էլ կողմ ենք հանդես գալիս ազգային կամ միջազգային հակամարտությունների կամ վեճերի ժամանակ:

Մեզ համար քաղաքական չեզոքությունն ու անկողմնակալությունը հիմնարար սկզբունքներ են։ Քաղաքական առումով շահերի բախումից խուսափելու համար՝ ՍիվիլՆեթը չի թույլատրում իր լրագրողների քաղաքական գործունեությունը, քաղաքական որևէ ուժի կամ կուսակցության անդամակցելը, այնպես էլ բացահայտ աջակցելը։

#CivilNetCheck-ն իր գործունեության ընթացքում պետք է պահպանի բացարձակ անկողմնակալություն և որևէ քաղաքական նախընտրություն չարտահայտի։ Ավելին՝ արգելվում է որևէ քաղաքական կուսակցության կամ կամ ուժի կողմից ֆինանսավորումը կամ աջակցությունը։

Լրագրողների պարտավորությունները

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

#CivilNetCheck-ի անդամները պարտավոր են իրենց նյութերում լինել ազնիվ, անաչառ, զերծ մնալ անձնական կարծիք և վերաբերմունք հայտնելուց, թափանցիկ լինել իրենց աղբյուրների վերաբերյալ և զերծ մնալ փաստերի ընտրողական մոտեցումից։

Քաղաքական, հասարակական գործիչներին վերագրվող պնդումներն ու հայտարարությունները ստուգելիս՝ լրագրողները պարտավոր են համոզվել՝ արդյոք նման հայտարարություն արվել է տվյալ անձի կողմից։ Բացի այդ, լրագրողները պարտավոր են չշահարկել, չխեղաթյուրել մեջբերված խոսքը և ներկայացնել այն ճիշտ ու համարժեք կոնտեքստում։

  • Մենք երբեք չենք ենթադրում, այլ համոզվում ու հավաստիանում ենք բոլոր փաստերում և տվյալներում։
  • Օգտագործում և որպես հիմք ընդունում ենք միայն պաշտոնական փաստաթղթեր։
  • Չենք հիմնվում այլ լրատվամիջոցների հրապարակած փաստերի վրա։ Որքան էլ դրանք վստահելի թվան, միշտ վերստուգում ենք դրանք։
  • Տվյալների, թվերի հետ աշխատելիս հնարավորինս ճշգրիտ ենք։
  • Խուսափում ենք գնահատողական դատողություններից, որոնք անհնար է ապացուցել։

#CivilNetCheck-ը խրախուսում է թիմի անդամներին պարբերաբար մասնակցել տարբեր դասընթացների, կոնֆերանսների՝ նոր գիտելիքներ ստանալու, հմտությունների զարգացման և նոր գործիքներին ծանոթանալու համար։ Առավելագույն վստահելիություն ունենալու համար մեր լրագրողները շարունակ ձգտում են զարգացնել ճշգրտության ապահովման իրենց հմտությունները, ինչը կազմակերպության առաքելության հիմնարար սկզբունքներից է։

Ինչպես են ընտրվում ստուգման ենթակա պնդումները

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Ամենօրյա ռեժիմով մեր լրագրողները փնտրում են ստուգման ենթակա «արժանի» հայտարարություններ և պնդումներ։ Թիմը մշտադիտարկում, դիտում ու կարդում է քաղաքական, հանրային գործիչների, ուժերի, պետական, կառավարական մարմինների հայտարարությունները, հարցազրույցները, ելույթները, պնդումներն ու հաղորդագրությունները, ինչպես նաև սոցիալական ցանցերում նրանց գրառումները։ Մշտադիտարկվում են հեռարձակվող հեռուստատեսությունները, առցանց և տպագիր լրատվամիջոցները և սոցիալական մեդիան։ Լրագրողների ուշադրության կենտրոնում են նաև տարածաշրջանային (ռուսական, իրանական, ադրբեջանական, վրացական, թուրքական), ինչպես նաև միջազգային լրատվամիջոցների՝ Հայաստանին և հայությանը վերաբերող հրապարակումներն ու նորությունները։ #CivilNetCheck-ի համար կարևոր չէ, թե որ քաղաքական ուժը կամ գործիչն է անում սխալ պնդում կամ հայտարարություն․ թիմն անդրադառնում է բոլոր քաղաքական ուժերին։

Այսպես, երբ նկատում ենք հայտարարություններ, փաստեր կամ պնդումներ, որոնք կասկածելի են թվում, որ կարող են լինել ոչ ճշգրիտ, մոլորեցնող կամ ապակողմնորոշող, առանձնացնում ենք և ստուգում դրանք։

Առաջին հերթին փորձում ենք կապվել այն անձի կամ կազմակերպության հետ, որն արել է պնդումը՝ խնդրելով տրամադրել այն ապացուցող փաստեր և տվյալներ։ Եթե անձը կամ կազմակերպությունը տրամադրում է իր պնդումներն ապացուցող փաստեր, և համոզվում ենք, որ դրանք ճիշտ են, ապա չենք անդրադառնում դրանց։ Բացառություն են կազմում դեպքերը, երբ հանրության մոտ ևս կասկած և քննարկում կա այդ պնդման կամ տվյալի ճշգրտության վերաբերյալ։

Սակայն, եթե տվյալ անձը կամ կազմակերպությունը չի համագործակցում մեզ հետ, չի տրամադրում իր պնդումներն ու հայտարարությունները ապացուցող փաստեր, կամ տրամադրված տվյալները չեն ապացուցում նրա պնդումների ճշմարտացիությունը, մենք ինքներս ենք իրականացնում այդ պնդումների ստուգումը։

Քանի որ մենք չենք կարող ստուգել բոլոր պնդումները, մենք ընտրում ենք ամենաարդիականն ու կարևորները։

Փաստերի ստուգման ենթակա նյութերի մեր ընտրությունը լայն է և հիմնված է հետևյալ չափանիշների վրա.

  • Արդյոք հայտարարությունը սխալ կամ ապակողմնորոշո՞ղ է թվում։
  • Արդյոք թեման արդիական է և հանրային հետաքրքրություն ներկայացնո՞ւմ է,
  • Եթե սխալ է, ապա արդյոք կարո՞ղ է վնասել հանրությանը, ժողովրդավարությանը՝ խեղաթյուրելով հանրային կարծիքը։ Մենք չենք անդրադառնում լեզվի սայթաքումներին և աննշան սխալներին։
  • Արդյոք հայտարարության մեջ կա՞ն փաստեր, որոնք ստուգելի են և արդյոք հնարավո՞ր է առանձնացնել դրանք: Մենք ԵՐԲԵՔ չենք ստուգում և չենք անդրադառնում կարծիքներին, կանխատեսումներին և հռետորաբանություններին։
  • Արդյոք միջին վիճակագրական անձի հայտարարությունը կարդալուց կամ լսելուց հետո հարց կառաջանա՞ դրա ճշգրտության վերաբերյալ։
  • Որքան է տարածվել տեղեկությունը։ Մենք ուսումնասիրում ենք՝ արդյոք հայտարարությունը, պնդումը տարածվել և վերատպվե՞լ է մեծ լսարան և տեսանելիություն ունեցող լրատվամիջոցների, ինչպես նաև սոցիալական մեդիաներոմ տարբեր անձանց և հարթակների կողմից։
  • Հնարավոր տարածում. հնարավո՞ր է արդյոք տեղեկությունը հետագայում ավելի տարածվի կամ կրկնվի այլ անձնանց կողմից։ Մենք ուսումնասիրում ենք նաև, թե տեղեկությունը որքան արագ է տարածվում և առաջացնում փոխազդեցություն։

Ինչպես նշեցինք՝ մենք չենք անդրադառնում կարծիքներին և կանխատեսումներին։ Ստուգվող հայտարարությունը պետք է պարունակի որոշակի փաստեր կամ տեղեկություն, որի ճշգրտությունը կամ հավաստիությունը կարող է ստուգվել: Փաստեր պարունակող հայտարարությունների բազմաթիվ օրինակներ կան, բայց թվարկենք ամենատարածվածները․

  • պատմական տվյալներ,
  • համեմատություններ,
  • օրինականություն,
  • վիճակագրություն

Մեկ այլ բան, որ պետք է հիշել. հայտարարությունը ստուգելը պետք է լինի իրագործելի՝ խելամիտ ժամկետներում և մեզ համար հասանելի ռեսուրսներով: Բնականաբար, կլինեն հայտարարություններ, որոնք կցանկանայինք ստուգել, սակայն դրանց համար չունենք հասանելիություն և ռեսուրսներ:

Լրատվամիջոցներ

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Քանի որ #CivilNetCheck-ի առաքելությունն է նվազեցնել ստի, կեղծ լուրերի և մանիպուլյացիների տարածումը և պայքարը ապատեղեկատվության դեմ, ժամանակ առ ժամանակ մենք ստիպված ենք լինում անդրադառնալ նաև լրատվամիջոցներին և նրանց կողմից տարածվող կեղծ լուրերին։

#CivilNetCheck-ի համար ոսկե կանոն է՝ եթե կեղծ լուրը չի ստացել մեծ տարածում ու ուշադրություն, ապա ինքներս երբևէ չենք գրում դրա մասին, որպեսզի այդպիսով չնպաստենք կեղծ լուրերի տարածմանը։ Թիմի ուշադրության կենտրոնում են այն հարցերն ու թեմաները, որոնք կարևոր են հանրության համար։

Սոցիալական ցանցեր

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Քանի որ հատկապես վերջին տարիներին սոցիալական ցանցերը մեծ տարածում են գտել հանրության շրջանում և շատերի համար հանդիսանում են տեղեկատվության հիմնական աղբյուր, ապա #CivilNetCheck-ը մշտադիտարկում է նաև դրանք՝ փորձելով բացահայտել լայնարագ տարածվող կեղծ գրառումներն ու նյութերը։ Սոցիալական ցանցերի դեպքում ևս անդրադարձ է կատարվում այն գրառումներին և հրապարակումներին, որոնք մեծ տարածում և շրջանառություն են գտել, քննարկման առարկա են։

Խոստումների «հետապնդում»

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

#CivilNetCheck-ի համար կարևոր է նաև օգնել հանրությանը հաշվետու պահել կառավարությանը, իշխանություններին, պետական մարմիններին, պաշտոնյաներին և քաղաքական ուժերին։ Այս բոլոր անձինք ու կառույցները պարբերաբար հանդես են գալիս խոստումներով։

Մենք հավաքագրում ենք ինչպես նախընտրական քարոզարշավի շրջանում հնչեցված խոստումներ, այնպես էլ ուսումնասիրում ենք կառավարության, համայնքների ծրագրերը, հետևում ենք քաղաքական գործիչների, նախարարների և այլ պաշտոնյաների հայրատարարություններին, հարցազրույցներին, մամլո ասուլիսներին, գրառումներին և այլն։

#CivilNetCheck-ն անդրադառնում է միայն այն խոստումներին, որոնք չափելի են ու ստուգելի։

Մեր խոստմնացույցի միջոցով գնահատում ենք՝ արդյոք այս կամ այն խոստումը իրականացվել է, թե ոչ, կամ ինչ փուլում է գտնվում։ Այն ունի չորս սանդղակ։

Կատարվել է. այս վարկանիշը տրվում է այն դեպքում, երբ սկզբնական խոստումը հիմնականում կամ ամբողջությամբ կատարվել է։

Ընթացքում է. սա ցույց է տալիս, որ խոստումի իրականացման ուղղությամբ քայլեր են կատարվում։

Չի կատարվել. խոստումն այսպես է գնահատվում, եթե այն չի իրագործվել կամ կատարված քայլերն այն իրականացնելու ուղղությամբ աննշան են։

Անորոշ. երբ անհնար է որևէ տեղեկատվություն գտնել խոստման կատարման ուղղությամբ իրականացված քայլերի ուղղությամբ։

Խոստումների վարկանիշները կարող է փոխվել, եթե իրավիճակ փոխվի և քայլեր իրականացվեն այս կամ այն խոստումն իրականացնելու ուղղությամբ։

Փաստերի ստուգման գործընթացը

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Փաստերի ստուգման գործընթացն ու գործիքները յուրաքանչյուր դեպքում կարող են տարբեր լինել։ Դա կարող է ներառել Google-ի և այլ փնտրման համակարգերում մանրակրկիտ որոնում, առցանց բաց աղբյուրների, ռեեստրների ուսումնասիրություն, հարցումներ, զանգեր, տարբեր գործիքների օգտագործում (հատկապես՝ նկարների և տեսանյութերի դեպքում), խորհրդատվություն տարբեր փորձագետների հետ և այլն։

#CivilNetCheck-ը հիմնվում է առաջնային աղբյուրների և բնօրինակ փաստաթղթերի վրա: Ուղղակիորեն օգտվում է պետական հաշվետվություններից, ակադեմիական ուսումնասիրություններից և այլ տվյալներից: Մեզ համար բավական չէ երկրորդ ձեռքից տվյալների և տեղեկատվության ստացումը։

Երբ կատարված հետաքննության արդյունքում պարզվում է, որ պնդումը կամ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը՝ սխալ է, մանիպուլացնող, համատեքստից կտրված կամ կեղծ և համապատասխանում է փաստերի ստուգման ենթակա նյութերի մեր չափորոշիչներին, #CivilNetCheck-ը անդրադառնում է այդ պնդմանը՝ հոդվածի, տեսանյութի, ինֆոգրաֆիկայի կամ ֆեյսբուքյան գրառման տեսքով։ Նյութի ձևաչափի ընտրությունը կատարվում է խմբագիրների և լրագրողների համատեղ որոշմամբ։

Քանի որ #CivilNetCheck-ի համար թափանցիկ, անաչառ ու պատասխանատու լրագրությունը գործունեության հիմնական սկզբունքն է՝ մեր նյութերում ներկայացնում ենք նյութի աղբյուրները, կցում ենք վերլուծության բոլոր աղբյուրների հղումները, անհրաժեշտության դեպքում՝ նաև հարցումների պատասխաններն ու ձայնագրությունները։ Նպատակն այն է, որ ընթերցողը նույնպես ցանկության դեպքում ստուգի և համոզվի, որ հետաքննությունը և օգտագործված տվյալները ճշգրիտ են։ #CivilNetCheck-ը չի օգտագործում աղբյուրներ, որոնք անհնար է նույնականացնել։

Ուղղումների և բողոքարկումների քաղաքականություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Թափանցիկությունը կարևոր է ինչպես տեղեկատվություն ստանալու, այնպես էլ այն ներկայացնելու համար։ Թեև #CivilNetCheck-ի թիմը գործադրում է առավելագույն ջանքերը նյութերի ճշգրտությունն ապահովելու ուղղությամբ, սակայն սխալներից խուսափելն անհնար է։ Թիմը դրանք շտկում է արագ և հստակ: Չի թաքցնում և անում է առավելագույնը, որ ուղղումները հայտնվեն լրատվական նույն ցիկլում՝ ընդգծելով ուղղման փաստը:

Ընթերցողներն ու այլ անձինք մեր հոդվածներում սխալ նկատելու դեպքում կամ որևէ նյութի վիճարկման համար կարող են կապվել մեզ հետ էլեկտրոնային փոստի, ֆեյսբուքյան էջի և կամ ուղղակի զանգի միջոցով։ #CivilNetCheck-ը կվերանայի ներկայացված բոլոր դիտարկումները՝ հավաստիանալով, որ դրանք ճիշտ են, իսկ նյութում առկա սխալը կշտկի։

Եթե փաստերի ստուգումը պարունակում է էական, փաստական սխալ, մենք ուղղում ենք կատարում. հոդվածի վերևում տեղադրվում է զգուշացնող տեքստ՝ բացատրելով, թե ինչն է ուղղվել և ինչու: Այնուհետև ուղղումը կատարվում է հոդվածի տեքստում և անհրաժեշտության դեպքում արտացոլվում է նյութի վերնագրում և վճռում։ Հնարավոր է նաև առանձին հոդվածով նույն թեմայի անդրադարձ և բացատրություն։

#CivilNetCheck-ը՝ որպես Փաստեր ստուգողների միջազգային ցանցի անդամ (IFCN), առաջնորդվում է ցանցի սկզբունքներով, որոնք հասանելի են այստեղ։ 

Եթե կարծում եք, որ մենք խախտել ենք այդ սկզբունքները, հայտնե՛ք դրա մասին IFCN-ին՝ անցնելով այստեղ։

Հոդվածների վճիռները

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

#CivilNetCheck-ը ստուգված պնդումները գնահատում է մի շարք չափանիշներով։ Մենք ունենք ճշտաչափ, որն վճիռներ։

Ճիշտ– Վճիռը մատնանշում է, որ տվյալ պնդումն ամբողջությամբ ճշգրիտ է և էական բացթողումներ չկան։

Մեծամասամբ ճիշտ– Վճիռը մատնանշում է, որ տվյալ պնդումը ճշգրիտ է, սակայն կարիք կա պարզաբանման կամ լրացուցիչ տեղեկությունների

ՃիշտՈւսխալ – Վճիռը մատնանշում է, որ տվյալ պնդումն իր մեջ պարունակում է և՛ ճիշտ, և՛ սխալ տարրեր, հնարավոր չէ նկարագրել որևէ վճռով:

Առանց վճռի– Վճիռը մատնանշում է, որ առկա տվյալներն ու ապացույցները բավարար չեն պնդման ճշգրտության աստիճանը որոշելու համար։

Մեծամասամբ սխալ – Վճիռը մատնանշում է, որ պնդումը պարունակում է ճշմարտության տարրեր, սակայն առանցքային փաստերը, որոնք այլ տպավորություն կստեղծեին, բացակայում են։

Սխալ – Վճիռը մատնանշում է, որ պնդումն ամբողջությամբ սխալ է։

Մոլորեցնող (համատեքստից կտրված, կեղծված/փոփոխված) – Վճիռը մատնանշում է, որ իրական տեղեկությունը խեղաթյուրվել է՝ ճիշտ փաստերի վրա հիմնված մոլորեցնող փաստարկներով:

Անհիմն–  Վճիռը մատնանշում է, որ հրապարակված պնդումն ապացուցահեն չէ, չկան այն հիմնավորող փաստեր ու տվյալներ։

Հակասություն – Վճիռը մատնանշում է, որ պնդումը հակասում է նախկինում հնչած հայտարարություններին

Ֆեյք – Վճիռը մատնանշում է, որ բովանդակությունն ամբողջովին կեղծված է:

Ոզնի– Վճիռը մատնանշում է, որ բովանդակությունը ստեղծված է ծաղրական հնարքներով, սակայն դրա ծաղրական բնույթը ակնհայտ չէ:

Փչացած սկավառակ-այս վճիռը կայացվում է այն դեպքում, երբ գործիչները և լրատվամիջոցները տարածում են պնդումներ, որոնք արդեն ստուգվել և հերքվել են։

Փաստերով

ՄԵՐ ՄԱՍԻՆ – CIVILNET

Նկատի ունենալով, որ հաճախ ապատեղեկատվությունն ու սխալ տեղեկությունները մեծ տարածում են գտնում, քանի որ այդ թեմաների վերաբերյալ չկան փաստահեն ու ճշգրիտ նյութեր և անդրադարձեր, #CivilNetCheck-ը պատրաստում է նաև փաստահեն հոդվածներ, որոնք այս կամ այն հարցի վերաբերյալ տրամադրում են առավելագույն ճշգրիտ, վստահելի աղբյուրներից տեղեկատվություն։

ՍիվիլՆեթի խմբագրական անկախության կարևոր բաղկացուցիչներից է ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ ՍիվիլՆեթը հրապարակում է բոլոր աղբյուրներից ստացված իր ֆինանսավորման տեղեկատվությունը, այդ թվում՝ այն դրամաշնորհները, որոնք հատկացվել են հատուկ #CivilnetCheck բաժնի համար։ Դրամատուների հետ հարաբերություններում ՍիվիլՆեթը որևէ կերպ կաշկանդված չէ անդրադառնալու խնդրո առարկա որևէ թեմայի։

Իր գործունեության ընթացքում ՍիվիլՆեթը տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցել է տեղական, միջազգային և սփյուռքյան բազմաթիվ կազմակերպությունների ու անհատների, ինչպես նաև կառավարական հաստատությունների հետ։
  • Մեր միջազգային գործընկերների շարքում են Եվրոպական միությունը, Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություններ (UNDP, UNICEF, UNFPA), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ԱՄՆ Ժողովրադավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED), Գերմանական Մարշալի հիմնադրամը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և այլն։
  • Մեր գործընկերների թվում են Նորվեգիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունները։
  • ՍիվիլՆեթը համագործակցում է հայկական կազմակերպությունների՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի, IDeA հիմնադրամի, Ավրորա մարդասիրական նախաձեռնության, Ջոն և Հասմիկ Մկրտչյանների հիմնադրամի և շատ ուրիշների հետ։
  • ՍիվիլՆեթը համագործակցում է նաև մեդիա կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Ֆրանսիական միջազգային ռադիոն (RFI), France Médias Monde-ը, Թբիլիսիի Ալիք Մեդիան և այլն։