Լուրեր Հայաստանից | CivilNet Տնտեսություն Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության… «Վեոլիա Ջուր»-ի տնօրենը ՀՀ նախագահի հետ քննարկել է սպասարկման որակի բարձրացումը, այլ հարցեր +40 աստիճան տաքություն․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Պետդեպն ուշադրության կենտրոնում է պահում միջանցքի հարցը. խոսնակ Հերթական խաբեությունը «Սաս» սուպերմարկետի անունից «Դասավանդի՛ր, Հայաստան». 10 տարի՝ հանուն կրթության հավասարության Շառլ Ազնավուրի արձանի բացումը «Մեզ պետք են լուծումներ»․ Ավինյանը դժգոհ է «Վեոլիա ջրից» Բացահայտվել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը Ե՞րբ է բիզնես վաճառելու ճիշտ ժամանակը. զրույց Մհեր Փարվանյանի հետ Գործընկերային բովանդակություն Ինչպիսի՞ն է բիզնեսների առքուվաճառքի շուկան Հայաստանում, և ինչո՞ւ է առաջացել… ԼՐԱՀՈՍ Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Լուրեր Հայաստանից | CivilNet Հուլիսի 18-ին ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։ «ՀՀ քննչական կոմիտեում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ»,- հայտնում են Քննչական կոմիտեից։ Հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զանգվածային լրատվության միջոցներով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Նույն օրը Ռուբեն Հակոբյանը դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է։ Ե՞րբ է բիզնես վաճառելու ճիշտ ժամանակը. զրույց Մհեր Փարվանյանի հետ Լուրեր Հայաստանից | CivilNet Գործընկերային բովանդակություն Ինչպիսի՞ն է բիզնեսների առքուվաճառքի շուկան Հայաստանում, և ինչո՞ւ է առաջացել դրա թվային հարթակի անհրաժեշտությունը։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում հյուրընկալել ենք «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր Մհեր Փարվանյանին՝ խոսելու նորաստեղծ Biz4Sale հարթակի, դրա առաջարկած հնարավորությունների և ներդրումային միջավայրի մասին։ Զրույցում անդրադարձել ենք բիզնեսների առքուվաճառքի նոր ձևավորվող մշակույթին, շուկայի ներկա մարտահրավերներին, հարթակի նպատակներին, ինչպես նաև Հայաստանում գործարար միջավայրի զարգացման հեռանկարներին։ Վրաստանի նախարարը դոկտորական աստիճան չունի՝ չնայած վարչապետի պնդումներին Լուրեր Հայաստանից | CivilNet Միխեիլ Գվաձաբիա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում Վրաստանի կրթության նորանշանակ նախարար Գիվի Միկանաձեն հաստատել է, որ չի ավարտել դոկտորական ծրագիրը Ամստերդամի Ազատ համալսարանում, հակառակ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նրա նշանակման ժամանակ հնչեցրած հակառակ հայտարարության։ Միկանաձեն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով OC Media-ի հրապարակած հոդվածին, որը բացահայտել էր, որ նա դոկտորական չի պաշտպանել։ «Իրակլի Կոբախիձեն որևէ սուտ բան չի ասել։ Նա ասել է, որ ես եղել եմ դոկտորանտ Ամստերդամի Ազատ համալսարանում»,- հայտարարել է Միկանաձեն։ Սակայն Միկանաձեի հայտարարությունը հակասում է վարչապետ Կոբախիձեի՝ հունիսի 30-ի ճեպազրույցում արած խոսքին, որտեղ վերջինս ասել էր, թե Միկանաձեն «պաշտպանել է դոկտորական […] Ոսկե ծիրանի իրանական եռանկյունին Լուրեր Հայաստանից | CivilNet Սեփական երկրում խիստ գրաքննության ենթարկվող իրանցի ռեժիսորները սովորել են խորամանկորեն շրջանցել գրաքննության օրենքները։ Թեև իրենց երկրում շատերի ֆիլմերը մեծ էկրան չեն բարձրանում, սակայն երիտասարդ սերունդը նայում է դրանք մասնավոր ցուցադրությունների ժամանակ՝ գաղտնի։ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հյուրերն էին իրանցի ռեժիսորներ Ջաֆար Փանահին ու Ամիր Նադերին։ Եռանկյունին փակվեց Աբաս Քիառոստամիի՝ «Ոսկե ծիրան»-ին նվիրած լուսանկարների ցուցադրությամբ։ Տարածաշրջանային ծրագրի շրջանակում ցուցադրվեցին Սայիդ Նուրիի «Թեհրան. անավարտ պատմություն» և Սահանդ Քաբիրի «Ամբոխը» ֆիլմերը։ 2020-ի պատերազմ, «Դ-20» դիվիզիոնի պատմությունը. Մաս 2 Լուրեր Հայաստանից | CivilNet Հայկ Ղազարյան Հոդվածը ներկայացնում է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջուվարլու գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքը՝ հիմնվելով դատավարական նյութերի վրա։ Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այս հղումով՝ «2020-ի պատերազմ, «Դ-20» դիվիզիոնի պատմությունը. Մաս 1»։ Ըստ դատարանի փաստական վերլուծության՝ բանակի հրամանատարի ճակատագրական սխալի հետևանքով Դ-20 հրետանային դիվիզիոնի դիրքերը ենթարկվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի հարձակմանը, ինչի արդյունքում զոհվել է 20 զինծառայող, իսկ մեկ զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած։ 2020-ի հոկտեմբերի 12-ին, երբ հակառակորդը մոտենում էր հայկական դիրքերին, պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար Ջալալ Հարությունյանը «Ցոր» զորամասի «Դ-20» դիվիզիոնի ղեկավարության հարցմանը ի պատասխան հայտնել է, որ մոտեցողները […] Մեծ ասուլիս, որտեղ խեղդվեց բովանդակությունը Լուրեր Հայաստանից | CivilNet Արշալույս Մղդեսյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 16-ի 4,5-ժամյա ասուլիսը, չնայած ձևական բաց հաղորդակցությանը, թողեց ծանր տպավորություն։ Ասուլիսին ներկա լրագրողներից շատերի նման՝ ես նույնպես դուրս եկա զգացողությամբ, որ ի վերջո շատ կարևոր հարցեր մնացին անպատասխան։ Ո՞րն էր խնդիրը։ Ինձ համար՝ նախևառաջ ձևաչափը։ Գովելի է, որ ասուլիսը կազմակերպվում է առանց հարցերի նախնական սահմանափակումների: Սա խոսքի ազատության կարևոր ցուցիչ է: Սակայն բացի խոսքի ազատության ապահովման ձևական մասից, կա նաև որակական կողմը։ Երբ լրագրողին տրվում է ընդամենը երկու րոպե, որի ընթացքում նա տեսականորեն կարող է հնչեցնել նույնիսկ 7-8 հարց, սակայն չի ստանում ոչ արձագանքելու, ոչ էլ իր հարցը ճշգրտելու հնարավորություն, […] Նախկին պաշտոնյան մեղադրվում է հայտարարագիր չներկայացնելու մեջ Լուրեր Հայաստանից | CivilNet Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2024-ի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021-ի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Նախկին համայնքապետը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: «Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և […] Ադրբեջանցի ռեփերը բանտարկվել է Ալիևի հետ կապված բանկերին քննադատելու համար Լուրեր Հայաստանից | CivilNet Այթան Ֆարհադովա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում Ադրբեջանցի ռեփեր Աքբար Նովրուզլու Էփին մեղավոր է ճանաչվել անձնական օգտագործման համար թմրանյութերի ապօրինի պահման և մանր խուլիգանության մեջ և դատապարտվել է մեկ ամսվա ազատազրկման։ Սակայն անկախ Meydan TV լրատվամիջոցը պնդում է, որ նա բանտարկվել է ռեփ-բաթլի ժամանակ «Փաշա Բանկ»-ին և «Կապիտալ Բանկ»-ին քննադատելու համար։ Այդ բանկերը մասամբ պատկանում են նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներին։ «Փաշա Բանկը» և «Կապիտալ Բանկը» պատկանում են «Փաշա Հոլդինգ»-ին, որի բաժնետերերի թվում են Ալիևի դուստրերը։ Սկզբում իշխանամետ «Qafqazinfo» լրատվամիջոցը հայտնել էր, որ ռեփերին ձերբակալել են «կռվի ժամանակ վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ օգտագործելու […] YouTube Մշակույթով պահպանվող հայրենիքը. զրույց Արման Հայրիյանի հետ. Մուկլիմանդիլ #27 Մայիս 13, 2025 Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հերթական հաղորդման հյուրը 13-ամյա Արման Հայրիյանն… Սյունիքը, ամերիկյան առաջարկը և Ռուսաստանը. ինչ են խոսում Բաքվում ու Հուլիս 17, 2025 Հարավային Կովկասի հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ակտուալ է Հայաստանում,… Սյունիքը, ամերիկյան առաջարկը և Ռուսաստանը. ինչ են խոսում Բաքվում ու Հուլիս 17, 2025 Հարավային Կովկասի հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ակտուալ է Հայաստանում,… Ենթադրյալ հեղաշրջումն ու կառավարություն – եկեղեցի առճակատման խորապատկերը Հուլիս 04, 2025 Իր այս շաբաթվա հաղորդմանը Էրիկ Հակոբյանը խոսում է Հայաստանի կառավարության և Հայ առաքելական… 2024-ի թոփ կեղծիքները Հունվար 02, 2025 2024 թվականը լի էր կեղծ լուրերով և մոլորեցնող պնդումներով, որոնք մեծ արձագանք ստացան… Սյունիքի կոմունիկացիան՝ Փաշինյանի ասուլիսում Հուլիս 17, 2025 «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում… Մեր գործընկերները