Լուրեր Հայաստանից | CivilNet ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 մլն դրամի չափով։ «2024-ի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս․Վ․-ն Երևան քաղաքի Քրիստափոր-Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հակոբ Ասլանյանին։ Տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին և նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, կատարել […]
Լուրեր Հայաստանից | CivilNet «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու մասին որոշումը։ Անդրադարձ է կատարվում այդ որոշման պատճառներին ու հետևանքներին, խոսվում է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղապահության վերաբերյալ գոյություն ունեցած պատկերացումների մասին։
Լուրեր Հայաստանից | CivilNet Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի 18 համարի շենքի երկրորդ հարկում 1909-ի աշնանից ապրել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ: Տունը ոչ միայն Թումանյան ընտանիքի բնակարանն էր, այլև ժամանակի կարևոր գրական, մշակութային, հասարակական կենտրոն: Այս տանը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ 2017-ից ձևավորվել ու գործում է Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնը։ Նրա զբոսավարներից Գոհար Մխիթարյան-Մազմանյանի խոսքով՝ Թումանյանն այս բնակարանն ընտրել էր նաև այն պատճառով, որ պատշգամբից բացվող տեսարանը նրան հիշեցնում էր Լոռվա բնաշխարհը։
Լուրեր Հայաստանից | CivilNet Գեղայր Զուռնաչյանը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում տնկարան է հիմնել, գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Հիմնականում արքայանարնջի և կիպարիսի տնկիներ է ծլեցնում, ծառ դարձնում ու վաճառում՝ ապահովելով եկամուտ։ Սա Զուռնաչյանների ընտանեկան բիզնեսն է։
Լուրեր Հայաստանից | CivilNet Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 17-ին, այցելել է Ոսկեպար, որտեղ հանդիպում է ունեցել բնակիչների հետ։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ Ոսկեպարում Փաշինյանը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ «Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին»,- հայտնել է Բաղդասարյանը։ Մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 7-րդ հանդիպումը։ Դրանից երկու օր անց՝ մարտի 9-ին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն տարածեց՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Արարատի քաղաքապետարանը 45 000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Ընդ որում, մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ID 6 Crozz ամենագնաց։ Մեքենան Արարատի քաղաքապետարանին է մատակարարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը, որի հետ պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 15-ին։ Արարատի քաղաքապետին էլեկտրական crossover մեքենա է հարկավոր Մարտի 11-ին Արարատի քաղաքապետարանը հայտարարություն էր հրապարակել էլեկտրոնային աճուրդի մասին։ Աճուրդով պետք է ձեռք բերվեր ծառայողական մարդատար մեքենա։ Արարատի քաղաքապետարանը մեքենայի տեխնիկական բնութագրերում ներկայացրել է, որ պետք է մատակարարվի Volkswagen ID 6 Crozz կամ […]