Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Օրն էր ուրբաթ, իսկ տարվա ավարտին մնում է 255 օր
Լուրեր Հայաստանից | CivilNet Շաբաթն անցավ։ Չորեքշաբի՝ ապրիլի17-ին, պայթեցվեց պաշտպանության նախարարության հին շենքը։ Խորհրդային ժամանակների պանելային կառույցը՝ իր մեջ մեծ, բարդ, խորդուբորդ, պատմական շրջափուլ ամփոփած, փլվեց դանդաղ ու հուժկու։ Վերին հարկի մետաղյա պատուհանները աստիճանաբար, մեկը մյուսի հետևից կորցրին հենման կետերը, ծռվեցին։ Ծնկեց շենքը՝ վերածվելով պատմական փոշու ամպի։ Մեծ փոշին պատկառելի շառավղով ծածկեց մոտակա նորատունկ ծառերը, որոնք ոչինչ չունեին հիշելու։ Երբևէ շենքում չեմ եղել։ Բայց մի օր, 1993-ին, «Հայ զինվոր» թերթի խմբագրությունից տուն գնալու ճանապարհին, իմ կուրսեցի Տիգրան Դևրիկյանը, որն այդ ժամանակ, կարծեմ, աշխատում էր ՊՆ լրատվականում, Ձկան խանութի մոտ ոգևորված պատմում էր ՊՆ-ում Կոմանդոսի աշխատասենյակի մասին։ Ոգևորված էր, որ մի […]
-
Իրանը չի հաստատում Իսրայելի օդային հարվածի մասին տեղեկությունը
Լուրեր Հայաստանից | CivilNet Թեհրանը չի հաստատում տեղեկությունները, թե Իսրայելը օդային հարված է հասցրել Իրանի ուղղությամբ, սակայն նշում է պայթյունի ձայների մասին։ Սպահան քաղաքում Իրանի բանակի ավագ ներկայացուցիչ գեներալ Միհանդուսթը հայտարարել է, որ ապրիլի 19-ի առավոտյան պայթյունի ձայներ են լսվել քաղաքի արևելյան շրջանում, քանի որ Հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են կասկածելի օբյեկտներ։ Իրանցի գեներալի համոզմամբ՝ պաշտպանական միջոցառումների իրականացումը երկրին որևէ վնաս չի պատճառել։ Ապրիլի 19-ին ամերիկյան և հատկապես իսրայելական մի շարք առաջատար լրատվամիջոցներ գրեցին, որ Իսրայելը հարվածել է Սպահանի ավիաբազային՝ ի պատասխան ապրիլի 13-ի լույսը 14 գիշերը իրանական «Ճշմարիտ խոստում» օպերացիայի։ Պաշտոնական Թեհրանը վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով քանիցս հայտարարել […]
-
«Բացարձակ ապատեղեկատվություն է». Պետդեպը՝ բրուսելյան պայմանավորվածությունների մասին
Լուրեր Հայաստանից | CivilNet ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե իբր եռակողմ բանակցությունների ընթացքում ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերման շուրջ։ Որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին անգամ «փաստաթղթի» լուսանկարը: «Այդ փաստաթուղթը բացարձակ ապատեղեկատվություն է, անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև […]
-
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց․ փակուղու պատրանք
Լուրեր Հայաստանից | CivilNet Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Չնայած Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների և փորձագետների լավատեսական հայտարարությունների հաճախականությանը` երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջընթացի հեռանկարները մնում են մշուշոտ: Հայաստանը վերջին շրջանում խորհրդանշական քայլեր է արել՝ հույս ունենալով, որ դա կարող է Թուրքիային մղել ակտիվացնելու գործընթացը։ Այդ քայլերից էին մարդասիրական օգնության տրամադրումը և հայ փրկարարների գործուղումը Թուրքիայի՝ 2023-ի փետրվարի երկրաշարժից տուժած շրջաններ, Հայաստանի արտգործնախարարի այցը Անկարա և երկրաշարժի գոտի, ինչպես նաև նրա և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը 2024-ի մարտին կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ 2023-ի հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […]
-
ՊԵԿ-ը հասանելիություն է ստանում բանկային հաշիվներին. ինչո՞ւ է դա խնդրահարույց
Լուրեր Հայաստանից | CivilNet Վերջերս փոփոխություններ են կատարվել բանկային գաղտնիքը կարգավորող օրենքներում, և ՊԵԿ-ը հասանելիություն է ստացել անձանց հաշիվներին վերաբերող տվյալներին։ Արդյոք բանկերը ռիսկեր տեսնո՞ւմ են այս փոփոխություններում: Այս և ֆինանսաբանկային ոլորտի այլ հարցերի շուրջ «ՍիվիլՆեթ բիզնեսը» զրուցել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի հետ:
-
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Լուրեր Հայաստանից | CivilNet Երևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա խումբ։ Ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։ «Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծողների մեծ հնարավորություն է ընձեռում մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել, նկատի ունենալով, որ նույնիսկ մեկ երեխայի համար ծառայությունը կգործի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ։ Հիմնականում պարի, օտար լեզուների, կերպարվեստի ու դեկորատիվ արվեստի խմբակներն են։ Գումարը մանկավարժին տրամադրվող լրացուցիչ վարձատրության […]
-
«5-րդ գումարտակի» գործով ամբաստանյալը պնդում է՝ «ամբողջ մեղքը փորձում են
Լուրեր Հայաստանից | CivilNet «Լավ, ասենք, Իշխան Վահանյանը մեռել ա, թաղել են, հետո ո՞վ էր էս աթոռին լինելու։ Նենց տպավորություն է, որ Իշխան Վահանյանով սկսվել է՝ Իշխան Վահանյանով ավարտվել։ Բոլորը գիտեն, որ ես եմ այս աթոռին նստած, ասում են՝ էնա վրեն բարդենք, թող դատվի-գնա»,- դատարանում հայտարարեց Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով միակ ամբաստանյալ Իշխան Վահանյանը․ «Գործ կա, մեղադրյալը Իշխան Վահանյանն է, վսյո ախպեր, սաղ իմ վրա են քցում ու առաջ գնում»։ Ապրիլի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով նիստը։ Հարցաքննվում էր ամբաստանյալը։ «Սա այն պատերազմն է եղել, որ ով սաղ է […]