Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումը փողի մասին չէր. Մանե Ադամյան
Լուրեր Հայաստանից | CivilNet Բլինքենն ու ֆոն դեր Լեյենը Հայաստանին ասում են՝ միացի՛ր Անդրսևծովյան էլեկտրական մալուխին, այդ ուղղությամբ Երևանը Վաշինգտոնի և Բրյուսելի աջակցությամբ պետք է հստակ քայլեր կատարի, նշում է զարգացման աջակցության և ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը ոչ թե փողի, այլ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի կարիքները գնահատելու մասին էր:
-
Ռուսաստանը ողջունում է «ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի հատուկ ծրագիրը»․ Զախարովա
Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանը ողջունում է ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի իշխանությունների մշակած հատուկ ծրագիրը։ Այդ մասին ապրիլի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ՝ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում։ Մեր կողմից պատրաստ ենք աջակցել գործընթացին»,- ասել է նա։ Զախարովայի խոսքով՝ արցախցիների վերադարձի հարցից, սակայն, պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեման։ Ըստ նրա՝ պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում լինի։ *** 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին […]
-
Պետքարտուղարությունը մեկնաբանել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Լուրեր Հայաստանից | CivilNet ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը: «Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց կտա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, և անցյալ տարվա աշնանը ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները բավականին մատնանշող են այդ իմաստով։ Դա ևս մեկ կարևոր կետ կամ օրինակ է, թե Ռուսաստանը որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է»,- ապրիլի 17-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության, և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին։ *** […]
-
ՊՆ-ը կկրճատի ոչ պիտանի ճանաչման հիվանդությունների ցանկը
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Կառավարությունն ապրիլի 18-ին ընդունելու է որոշում, որով թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Պաշտպանության նախարարության հիմնավորման համաձայն՝ այս հիվանդություններով զորակոչից զորակոչ ազատվող անձանց թիվն ամեն տարի աճել է։ Այսպես՝ թեթև աստիճանի մտավոր հետամնացության ախտանշաններով եթե 2020-ին ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, 2022-ի ձմեռային զորակոչի ժամանակ այդ թիվը հասել է 321-ի։ Գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների՝ կիստաների ախտանշաններով ոչ պիտանի ճանաչվելու հնարավորությունը […]
-
ԵՄ-ն 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին` արցախցիների հրատապ կարիքները հոգալու
Լուրեր Հայաստանից | CivilNet Կառավարությունը ապրիլի 18-ին հավանության է արժանացնելու Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև պետության և դիմակայունության ամրապնդման ֆինանսավորման համաձայնագիրը։ Դրա արժեքը 15 միլիոն եվրո է։ Հարցը ներառված է կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում։ Հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։ Աջակցությունը նպատակաուղղված կլինի օժանդակություն տրամադրելու Կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Ծրագրի մեկ այլ բաղադրիչ ենթադրում է միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով: Այս նպատակի ներքո օժանդակություն կտրամադրվի Կառավարությանը՝ իրականացնելու աջակցության […]
-
ՔՊ-ական պատգամավորին հայհոյած քաղաքացու նկատմամբ տնային կալանք և գրավ է
Լուրեր Հայաստանից | CivilNet ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 մլն դրամի չափով։ «2024-ի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս․Վ․-ն Երևան քաղաքի Քրիստափոր-Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հակոբ Ասլանյանին։ Տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին և նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, կատարել […]
-
Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային և
Լուրեր Հայաստանից | CivilNet Ապրիլի 17-ին Ռիյադում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ «Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո բարձր մակարդակի այցի կազմակերպումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն է: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ոլորտներում փոխգործակցության զարգացումը խթանելու, երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու և համապատասախան իրավապայմանագրային բազա ձևավորելու պատրաստակամությունը»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն իր […]