Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Կրթության նոր ճարտարապետություն՝ չորս սյուների վրա․ «Կրթության տապան»
Լուրեր Հայաստանից | CivilNet ՌեԱրմենիա հարթակը միգուցե մի օր բոլորիս ակադեմիկոսների վերածի՝ իր ստեղծած ցկյանս կրթության համակարգի միջոցով։ Հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը ներկայացնում է ռեԱրմենիայի «Ակադեմիան» և փորձում փարատել հաղորդավարի կասկածները՝ առաջարկելով կրթության նոր ճարտարապետություն՝ հիմնված չորս սյուների վրա։
-
Հայաստանը պետք է քննարկի Ադրբեջանից գազ գնելու հարցը․ Ալեն Սիմոնյան
Լուրեր Հայաստանից | CivilNet Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «դրական է վերաբերում» Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու Իլհամ Ալիևի առաջարկին։ «Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական գազ չէ, որովհետև, վստահ եմ, այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ և գնում Եվրոպա, նույն գազն է, մեծ հաշվով, գալիս, մտնում մեզ մոտ։ Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել, գազ գնել»,- ապրիլի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ գնել՝ երկու […]
-
ՀՀ-ում աշխատատեղերի թիվն աճել է՝ հասնելով 741 610-ի, աշխատավարձերը ևս
Լուրեր Հայաստանից | CivilNet Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 2024-ի մարտին ավելացել է 5%-ով։ Հարկ վճարողների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի գծով ներկայացված հաշվետվությունների համաձայն` արձանագրվել է 741 610 աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 35 316-ով կամ 5%-ով: Գրանցված աշխատողների թիվը փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել էր 5%-ով՝ հասնելով 733 հազարի։ Թեպետ աշխատավարձների մասին մարտի տվյալները դեռևս հրապարակված չեն, սակայն դրան նախորդած հունվար-փետարվարին ավելացել են ոչ միայն եկամուտ արձանագրած աշխատատեղերը, այլև աշխատավարձերի չափը: Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, միջին ամսական անվանական աշխատավարձը 2024-ի փետրվարին կազմել է […]
-
Արցախցիներին հուսադրող երկու գործոն կա՝ վերադարձ և բնակարան Հայաստանում. Գեղամ
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանում բնակվող արցախցիների շուրջ կեսը դժգոհ է կենսապայմաններից, սակայն հարցվածների շուրջ 65%-ն ասել է, որ ցանկություն չունի արտագաղթել Հայաստանից: Հարցումն անցկացվել է ամերիկյան Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (National Democratic Institute) պատվերով 2024-ի փետրվարի 20-22-ին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է, որ արցախցիներին հուսադրող երկու գործոն կա` վերադարձ և բնակարան Հայաստանում: Ըստ նրա՝ անդառնալի կլինեն հետևանքները, եթե արցախցին արտագաղթի Եվրոպա կամ ԱՄՆ։
-
Քաղաքացին որոշել է իր բնակարանը նվիրել ներքին գործերի նախարարությանը
Լուրեր Հայաստանից | CivilNet Երևանի բնակիչ Ֆլորա Մելքումյանն հունվարին դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարություն՝ ցանկություն հայտնելով իրեն պատկանող Ա. Բաբաջանյան 26/6 հասցեում գտնվող շենքի 19 բնակարանը նվիրել նախարարությանը։ Բնակարանի մակերեսը 67 քառակուսի մետր է։ Ըստ կառավարության՝ բնակարանի շուկայական արժեքը՝ մոտ 15 միլիոն դրամ է։ «Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված անշարժ գույքը կամրացվի ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ իր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Կառավարության ապրիլի 25-ի նիստում որոշման ընդունումից հետո կկնքվի գույքի նվիրատվության պայմանագիր։
-
Հայաստանը Թավրիզում հյուպատոսություն կբացի
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանը Իրանում հյուպատոսություն կբացի։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում։ Հյուպատոսությունը գործելու է Թավրիզ քաղաքում՝ փոխադարձության շրջանակում՝ հաշվի առնելով, որ Իրանը 2022-ի հոկտեմբերին հյուպատոսություն է բացել Կապանում։ «Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի վարչատարածքային երկու միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցության առավել զարգացմանը»,- նշված է որոշման հիմնավորումներում։ *** 2022-ի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։
-
Նուբար Աֆեյանը New York Times, Washington Post և London Times
Լուրեր Հայաստանից | CivilNet «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post և The London Times պարբերականներում, ինչպես նաև սոցիալական մեդիա ալիքներում: Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. «Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդներն ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ: […]