Լուրեր Հայաստանից | CivilNet
-
«Համախմբվելով պահպանենք մշակութային ժառանգությունը»․ համաժողով՝ Գորիսում
Լուրեր Հայաստանից | CivilNet Գորիս և Եղեգնաձոր համայնքներում ապրիլի 14-18-ը կայացավ դասընթաց՝ «Համախմբվելով պահպանենք մշակութային ժառանգությունը» թեմայով։ Այստեղ էին Լոնդոնի «Վիկտորյա և Ալբերտ» թանգարանի պատմամշակութային ժառանգության պահպանության բաժնի ղեկավար Վերնոն Րափլին և Եգիպտական մշակույթի ժառանգության հիմնադրամի ղեկավար Ամիրա Սադիկը։
-
Ակադեմիական քաղաքում կարող է լինել երաժշտական ինստիտուտ, բայց ոչ Կոնսերվատորիա
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանի կառավարությունը նախատեսում է ակադեմիական քաղաք կառուցել։ Ըստ նախագծի՝ ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում։ Այն բաղկացած է լինելու չորս ակադեմիական կլաստերներից, որոնցից մեկը լինելու է արվեստների կլաստերը։ Երևանի կենտրոնից բուհերը տեղափոխվելու են ակադեմիական քաղաք։ Ո՞րն է Կոնսերվատորիայի դիրքորոշումը, և արդյո՞ք Կոնսերվատորիան պատրաստ է համագործակցության, եթե գաղափարը ի վերջո իրականանա։ Այս մասին պատմում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։
-
ԱՄՆ կոնգրեսում քննարկվում է 40 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ նախատեսող
Լուրեր Հայաստանից | CivilNet ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ պատրաստվում են քվեարկության դնել օրինագիծ, որով պատժամիջոցների կենթարկվեն մոտ 40 ադրբեջանցի պաշտոնյաներ։ Այդ մասին X-ի իր էջում գրել է վաշինգտոնաբնակ ադրբեջանցի հայտնի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։ Խոսքը մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված պաշտոնյաների մասին է։ Ռաուֆօղլուն հրապարակել է նաև այդ պաշտոնյաների ցուցակը, որում ներառված են Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար Հիքմեթ Միրզաևը, ռազմական ոստիկանության հրամանատար Էլգուն Ալիևը, Ադրբեջանի 218-րդ կոմանդո բրիգադի հրամանատար գնդապետ Էլշան Սանաևը, Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Անվար Աֆանդիևը, Ադրբեջանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը և այլք։
-
Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանազատման գործընթացը
Լուրեր Հայաստանից | CivilNet Փոխվարչապետ, սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, հայտնում են կառավարությունից։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին: *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների […]
-
Ի շահ պետությա՞ն, թե՝ առանձին մարդկանց
Լուրեր Հայաստանից | CivilNet Քաղաքը համալսարաններից, գիտական ինստիտուտներից ազատելու և դրանց տարածքները մասնավորեցնելու հեռանկարը շատերի ախորժակն է գրգռել։ Ինչ-որ մեկին համակել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող՝ Հայաստանի գրողների միության շենքին տիրելու տենչը, մեկ ուրիշը գերադասում է սեփականացնել Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող Նկարիչների միության տարածքը։ Միայն այդպես կարելի է բացատրել հենց այս օրերին՝ ոչ ավելի վաղ և ոչ էլ ավելի ուշ, դատախազության հայցն ընդդեմ Կադատրի կոմիտեի, որով պահանջվում է ապօրինի ճանաչել քսանչորս տարվա վաղեմության գործարքը, որով այդ շենքերը, որպես սեփականություն, հանձնվել են ստեղծագործական միություններին, իրավական անվանումով՝ հասարակական կազմակերպություններին: Հայաստանի դատախազության այս որոշումը իրարանցում առաջացրեց Գրողների և Նկարիչների միություններում։ Գրողներն իրենց արտահերթ […]
-
Սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբում կընդգրկվեն Տավուշի համայնքապետերը
Լուրեր Հայաստանից | CivilNet Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից ստեղծվել է երկու աշխատանքային խումբ։ Դրանցից մեկում ներառվելու են Տավուշի մարզի մի շարք համայնքապետեր, մյուսում՝ ԱԱԾ, ՊՆ և Կադաստրի կոմիտեի պաշտոնյաներ։ Առաջին աշխատանքային խմբում, մասնավորապես, ընդգրկվել են Տավուշի մարզպետը, Նոյեմբերյան, Իջևան համայնքների ղեկավարները և Բաղանիս, Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց գյուղերի վարչական ղեկավարները։ Վերջին երեք համայնքներից նաև մեկական բնակիչներ կներառվեն խմբում։ Աշխատանքային խմբերը ստեղծվել են «Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների […]