Լուրեր Հայաստանից | CivilNet Քաղաքականություն Արցախի վտարանդի կառավարությունը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, ասել է Փաշինյանը Մարտ 28, 2024 «Լեռնային Ղարաբաղից տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է… 29 Մարտ Դադարեցնել ազգային արժեքների դեմ պայքարելը, կենտրոնանալ բանակի հզորացման վրա․ ՀՅԴ Բյուրոն՝ իշխանությանը 28 Մարտ «Հայկական ֆուտբոլում ապագա չեմ տեսնում, քանի Մելիքբեկյանն է կառավարում» 28 Մարտ Ինչ է պետք իմանալ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մասին 28 Մարտ Պոպուլիզմն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը 28 Մարտ Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա 28 Մարտ Արցախի վտարանդի կառավարությունը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, ասել է Փաշինյանը 28 Մարտ «Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», պնդում է Բաքուն 28 Մարտ ՀՀ վերնախավում առկա տրամադրությունները մտահոգիչ են, նշում է ՀԱՊԿ քարտուղարը Ինչ են անում երեխաներն ու ուսուցիչները շրջված դասարանում․ «Կրթության տապան» Շրջված դասը կամ շրջված դասարանը, եթե խոսք է գնում շարունակական ընթացքի մասին, նոր բան չէ՝ դարեր ի վեր ուսուցիչները… ԼՐԱՀՈՍ Արցախցիների բնակարանային հավաստագրի արժեքը լինելու է 3-5 մլն դրամ՝ ըստ Լուրեր Հայաստանից | CivilNet Մեկուկես ամսվա ընթացքում նախատեսվում է, որ կառավարությունը կընդունի Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանային աջակցության ծրագիրը. ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա մանրամասներ հայտնեց 40+10 հազար գումարների, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերի ու կառավարության քաղաքականության մասին։ Հայկ Մարությանը «Նոր ուժ» է հիմնում Լուրեր Հայաստանից | CivilNet Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Մարությանի թիմից հայտնեցին, որ կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ»։ Նոր ստեղծվող կուսակցության համագումարը կկայանա մայիսի 1-ին։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական Azdarar.am կայքում կուսակցությունը ներկայացրել է իր ծրագիրն ու կանոնադրությունը։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական […] Ինչ են անում երեխաներն ու ուսուցիչները շրջված դասարանում․ «Կրթության տապան» Լուրեր Հայաստանից | CivilNet Շրջված դասը կամ շրջված դասարանը, եթե խոսք է գնում շարունակական ընթացքի մասին, նոր բան չէ՝ դարեր ի վեր ուսուցիչները դրդել են աշակերտներին ինքնուրույն պրպտել և սովորել։ Երբ երեխաները հիվանդության պատճառով մնում են տանը, սովորում են առանց ուսուցչի։ Շրջված դասը դրան ավելացնում է խմբային աշխատանք, շփում և քննարկում, որպեսզի գիտելիքը ամրապնդվի, կիսվի և դառնա ավելի գործնական։ Այս հաղորդումը նրանց համար է, ովքեր ցանկանում են անցնել այդ ձևաչափին՝ դպրոցում, համալսարանում կամ աշխատանքի վայրում, քանի որ այդ մոտեցումը կիրառելի է կրթական ցանկացած ձեւաչափում։ Բարեկեցության խոստումների քողի տակ Արևմուտքը «արյուն է խմում»․ Զախարովան՝ Հայաստանում Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության թեմային։ Ըստ նրա՝ «Արևմուտքը բարեկեցության խոստումների քողի տակ արյուն է խմում և հետո ոչնչացնում այն, ինչ մինչ այդ պտղաբեր էր»։ «Գլխավորն այն է, որ «ոչխարի մորթու» տակ ԵՄ-ական ձոներում, ինչպես միշտ, չթաքնվի «արյունռուշտ գայլը» կամ «անատամ վագրը»։ Սա է խնդիրը և մեծ վտանգը։ Նրանք հենց այդպիսի «սոուսի» տակ են ներդրվում զարգացող պետությունների ներքին կյանքում, տնտեսական նախագծերում։ Արևմուտքը սարսափելի է ոչ թե նրանով, որ դատարկ խոստումներ է տալիս՝ հուսախաբ անելով, այլ նրանով, որ զբաղվում է կեղծիքներով, բեմականացումներով։ Բարեկեցության խոստումների քողի տակ [Արևմուտքը] «սկսում է «արյուն […] Հանքարդյունաբերողների ռոյալթիներից 1 մլրդ դրամ հատկացվեց ազդակիր համայնքներին Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է մետաղական հանքարդյունաբերողների կողմից վճարած ռոյալթիների մասհանում ազդակիր համայնքներին, սկսում է գործել։ Կառավարությունը մարտի 28-ի նիստում հաստատեց ընդհանուր հավաքագրված ռոյալթիների 2 տոկոսի մասհանումը ազդակիր բնակավայրերին ու դրանց բաշխումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ ռոյալթիի մասհանումը վերաբերում է Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 6 համայնքներին, որոնք ներառում են 33 ազդակիր բնակավայր։ Համայնքներին հատկացվեց 1 միլիարդ 52 միլիոն դրամ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Հատկացումները կատարվել են՝ 2021-ին վճարած ռոյալթիների համար. այդ տարի հավաքագրված ռոյալթին գերազանցել էր 52 միլիարդ դրամը։ Այսօրվա որոշմամբ՝ Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարանը՝ 190 […] LIVE. Կառավարության նիստը, մարտի 28 Լուրեր Հայաստանից | CivilNet Մարտի 28-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը քննարկվելու է ՀՀ տնտեսական դիմակայունության հարցը․ Լուրեր Հայաստանից | CivilNet ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա։ Միլլերը չի բացառել, որ հանդիպմանը քննարկվեն նաև հայ-ադրբեջանական խնդիրները: «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները»,- մարտի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպի խոսնակը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել […] Ինչպես է այսօր ապրում Գորիսի 88-ամյա թատրոնը Լուրեր Հայաստանից | CivilNet Մարտի 27-ին թատերական աշխարհը տոնում է մասնագիտական տոնը՝ Թատրոնի համաշխարհային օրը։ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արդեն 88 տարի է՝ առանձնահատուկ պատրաստվում է մասնագիտական տոնը նշելուն։ Այս տարի բեմադրել են չեխ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» ներկայացումը և Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից մի հատված։ YouTube Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Մարտ 15, 2024 Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները… Ադրբեջանն ուզում է չորս գյուղերի անվերապահ հանձնում և սպառնում ուժ Մարտ 26, 2024 Ադրբեջանում Հայաստանի հետ խնդիրների համատեքստում գլխավորապես քննարկվում է երկու… Ինչ են մտածում և ինչ չեն մտածում հայերը Մարտ 22, 2024 Այս շաբաթվա իր հեղինակային հաղորդմանը Էրիկ Հակոբյանն անդրադառնում է Միջազգային հանրապետական… Բրիտանիայի թագավորի «մահն» ու Շուռնուխի խոստացված տների ճակատագիրը Մարտ 25, 2024 ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում… Բրյուսելյան գագաթնաժողովն ու Բաքվի նյարդային արձագանքը Մարտ 27, 2024 «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան… Follow @CivilNetTV Մեր գործընկերները