Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Ապրիլի 22-ին միակ մարդատար մոլորակը նշում է իր օրը
Լուրեր Հայաստանից | CivilNet Ապրիլի 22-ին Երկիր մոլորակը նշում է իր օրը։ Armenian Tree Project-ն այս օրվա կապակցությամբ կազմակերպեց ծառատունկ Զվարթնոց մշակութային արգելոցում։ Ծառատունկին մասնակցում էին նաև Հայաստանում ԱՄՆ, ԵՄ, Չեխիայի դեսպաններն ու Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։
-
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են սահմանազատման գործընթացը, խաղաղության պայմանագիրը
Լուրեր Հայաստանից | CivilNet Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: «Տոյվո Կլաարը ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ համապարփակ ու տևական կարգավորման նպատակով, ինչպես նաև 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը մեկնարկի պայմանավորվածությանը»,- ասված է հաղորդագրությունում։ Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի […]
-
Պուտինը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին Մոսկվայում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։ «Կխոսենք նաև տարածաշրջանում անվտանգության առումով ստեղծված իրավիճակի մասին։ Հարցերն այստեղ շատ են, դրանք շատ զգայուն են»,- հանդիպման հրապարակային մասում ասել է Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ալիևը նշել է, որ Ռուսաստանը կարևոր երկիր է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով։ «Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են։ Մենք ուրախ ենք, թե ինչպես են դրանք լուծվում։ Ռուսաստանը կարևոր երկիր է Կովկասում տարածաշրջանային անվտանգության և ավելի լայն աշխարհագրության առումով։ Մեր երկրների փոխգործակցությունից շատ բան է կախված»,- ասել […]
-
«Համախմբվելով պահպանենք մշակութային ժառանգությունը»․ համաժողով՝ Գորիսում
Լուրեր Հայաստանից | CivilNet Գորիս և Եղեգնաձոր համայնքներում ապրիլի 14-18-ը կայացավ դասընթաց՝ «Համախմբվելով պահպանենք մշակութային ժառանգությունը» թեմայով։ Այստեղ էին Լոնդոնի «Վիկտորյա և Ալբերտ» թանգարանի պատմամշակութային ժառանգության պահպանության բաժնի ղեկավար Վերնոն Րափլին և Եգիպտական մշակույթի ժառանգության հիմնադրամի ղեկավար Ամիրա Սադիկը։
-
Ադրբեջանը սեփական ուժերով է Ղարաբաղում անվտանգություն ապահովում, ասել է ՀԱՊԿ
Լուրեր Հայաստանից | CivilNet Ադրբեջանը սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգության ապահովման համար։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, ներկայումս այն Ադրբեջանի տարածքն է, որն ունի սեփական ուժեր անվտանգության ապահովման համար։ Կարծում եմ՝ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից»,- նշել է ՀԱՊԿ քարտուղարը՝ մեկնաբանելով Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը։ *** Ապրիլի 17-ին մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը […]
-
Ակադեմիական քաղաքում կարող է լինել երաժշտական ինստիտուտ, բայց ոչ Կոնսերվատորիա
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանի կառավարությունը նախատեսում է ակադեմիական քաղաք կառուցել։ Ըստ նախագծի՝ ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում։ Այն բաղկացած է լինելու չորս ակադեմիական կլաստերներից, որոնցից մեկը լինելու է արվեստների կլաստերը։ Երևանի կենտրոնից բուհերը տեղափոխվելու են ակադեմիական քաղաք։ Ո՞րն է Կոնսերվատորիայի դիրքորոշումը, և արդյո՞ք Կոնսերվատորիան պատրաստ է համագործակցության, եթե գաղափարը ի վերջո իրականանա։ Այս մասին պատմում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։