Լուրեր Հայաստանից | CivilNet Քաղաքականություն Հայաստանի ղեկավարությունը հայ-ռուսական հարաբերությունները տանում է «փլուզման», կարծում է Լավրովը Մարտ 29, 2024 Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը… 29 Մարտ «Ֆասթֆուդ» արվեստը ոչ միայն օգտակար չէ, այլև՝ թունավոր․ մտորումներ Թատրոնի օրվա առթիվ 29 Մարտ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակվել է 29 Մարտ Ճանապարհաշինության մասով ՏԿԵ նախարարի խոստումը չի կատարվել 29 Մարտ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն 29 Մարտ Դադարեցնել ազգային արժեքների դեմ պայքարելը, կենտրոնանալ բանակի հզորացման վրա․ ՀՅԴ Բյուրոն՝ իշխանությանը 28 Մարտ «Հայկական ֆուտբոլում ապագա չեմ տեսնում, քանի Մելիքբեկյանն է կառավարում» 28 Մարտ Ինչ է պետք իմանալ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մասին 28 Մարտ Պոպուլիզմն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը Պուտինի 87 տոկոսը ի՞նչ գործողությունների մանդատ է տվել նրան․ զրույց Նարեկ Սուքիասյանի հետ Ռուսաստանի հարցերով փորձագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը… ԼՐԱՀՈՍ Պուտինի 87 տոկոսը ի՞նչ գործողությունների մանդատ է տվել նրան․ զրույց Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանի հարցերով փորձագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում անդրադառնում է արդի Ռուսաստանի ներքաղաքական մի շարք հարցերի՝ կապված նախագահական ընտրություններում Պուտինի հերթական վերընտրության հետ։ Հարցազրույցի թեմաները հասանելի են՝ ըստ րոպեների։ Արցախցիների բնակարանային հավաստագրի արժեքը լինելու է 3-5 մլն դրամ՝ ըստ Լուրեր Հայաստանից | CivilNet Մեկուկես ամսվա ընթացքում նախատեսվում է, որ կառավարությունը կընդունի Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանային աջակցության ծրագիրը. ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա մանրամասներ հայտնեց 40+10 հազար գումարների, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերի ու կառավարության քաղաքականության մասին։ Հայկ Մարությանը «Նոր ուժ» է հիմնում Լուրեր Հայաստանից | CivilNet Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Մարությանի թիմից հայտնեցին, որ կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ»։ Նոր ստեղծվող կուսակցության համագումարը կկայանա մայիսի 1-ին։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական Azdarar.am կայքում կուսակցությունը ներկայացրել է իր ծրագիրն ու կանոնադրությունը։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական […] Ինչ են անում երեխաներն ու ուսուցիչները շրջված դասարանում․ «Կրթության տապան» Լուրեր Հայաստանից | CivilNet Շրջված դասը կամ շրջված դասարանը, եթե խոսք է գնում շարունակական ընթացքի մասին, նոր բան չէ՝ դարեր ի վեր ուսուցիչները դրդել են աշակերտներին ինքնուրույն պրպտել և սովորել։ Երբ երեխաները հիվանդության պատճառով մնում են տանը, սովորում են առանց ուսուցչի։ Շրջված դասը դրան ավելացնում է խմբային աշխատանք, շփում և քննարկում, որպեսզի գիտելիքը ամրապնդվի, կիսվի և դառնա ավելի գործնական։ Այս հաղորդումը նրանց համար է, ովքեր ցանկանում են անցնել այդ ձևաչափին՝ դպրոցում, համալսարանում կամ աշխատանքի վայրում, քանի որ այդ մոտեցումը կիրառելի է կրթական ցանկացած ձեւաչափում։ Բարեկեցության խոստումների քողի տակ Արևմուտքը «արյուն է խմում»․ Զախարովան՝ Հայաստանում Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության թեմային։ Ըստ նրա՝ «Արևմուտքը բարեկեցության խոստումների քողի տակ արյուն է խմում և հետո ոչնչացնում այն, ինչ մինչ այդ պտղաբեր էր»։ «Գլխավորն այն է, որ «ոչխարի մորթու» տակ ԵՄ-ական ձոներում, ինչպես միշտ, չթաքնվի «արյունռուշտ գայլը» կամ «անատամ վագրը»։ Սա է խնդիրը և մեծ վտանգը։ Նրանք հենց այդպիսի «սոուսի» տակ են ներդրվում զարգացող պետությունների ներքին կյանքում, տնտեսական նախագծերում։ Արևմուտքը սարսափելի է ոչ թե նրանով, որ դատարկ խոստումներ է տալիս՝ հուսախաբ անելով, այլ նրանով, որ զբաղվում է կեղծիքներով, բեմականացումներով։ Բարեկեցության խոստումների քողի տակ [Արևմուտքը] «սկսում է «արյուն […] Հանքարդյունաբերողների ռոյալթիներից 1 մլրդ դրամ հատկացվեց ազդակիր համայնքներին Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է մետաղական հանքարդյունաբերողների կողմից վճարած ռոյալթիների մասհանում ազդակիր համայնքներին, սկսում է գործել։ Կառավարությունը մարտի 28-ի նիստում հաստատեց ընդհանուր հավաքագրված ռոյալթիների 2 տոկոսի մասհանումը ազդակիր բնակավայրերին ու դրանց բաշխումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ ռոյալթիի մասհանումը վերաբերում է Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 6 համայնքներին, որոնք ներառում են 33 ազդակիր բնակավայր։ Համայնքներին հատկացվեց 1 միլիարդ 52 միլիոն դրամ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Հատկացումները կատարվել են՝ 2021-ին վճարած ռոյալթիների համար. այդ տարի հավաքագրված ռոյալթին գերազանցել էր 52 միլիարդ դրամը։ Այսօրվա որոշմամբ՝ Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարանը՝ 190 […] Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում։ Հայաստանի հումանիտար օգնությունը կկազմի մոտ 75,4 մլն դրամ։ Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ Ըստ կառավարության՝ սոցիալական ծանր դրության մեջ են հայտնվել 1,5 միլիոն մարդ։ Արցախի վտարանդի կառավարությունը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, ասել է Լուրեր Հայաստանից | CivilNet «Լեռնային Ղարաբաղից տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, հայտարարում են վտարանդի կառավարությունների մասին և այլն։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի՝ ՀՀ-ում կա մեկ կառավարություն ու այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- կառավարության մարտի 28-ի նիստում բռնի տեղահանված արցախցիների հետ կապված սոցիալական ծրագրերի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց՝ անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համարժեք գործողություններ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների արտաքին սպառնալիք դառնալու համար չօգտագործեն։ «Սա հարց է, որ պետք է պատասխան ստանա։ Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, այլ կառավարություն չի […] YouTube Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Մարտ 15, 2024 Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները… Ադրբեջանն ուզում է չորս գյուղերի անվերապահ հանձնում և սպառնում ուժ Մարտ 26, 2024 Ադրբեջանում Հայաստանի հետ խնդիրների համատեքստում գլխավորապես քննարկվում է երկու… Ինչ են մտածում և ինչ չեն մտածում հայերը Մարտ 22, 2024 Այս շաբաթվա իր հեղինակային հաղորդմանը Էրիկ Հակոբյանն անդրադառնում է Միջազգային հանրապետական… Բրիտանիայի թագավորի «մահն» ու Շուռնուխի խոստացված տների ճակատագիրը Մարտ 25, 2024 ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում… Բրյուսելյան գագաթնաժողովն ու Բաքվի նյարդային արձագանքը Մարտ 27, 2024 «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան… Follow @CivilNetTV Մեր գործընկերները