Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Թվում էր՝ պաստառի մարդը ամեն ինչ վերահսկում է ու երբեք
Լուրեր Հայաստանից | CivilNet Արամ Թադևոսյան Ռուս խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը․․․ քանի դեռ ապրում էինք այնտեղ, մեզնից շատերը կանխատեսում էին, որ դա շատ հավանական սցենար է, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, որ դա տեղի կունենա մեզնից հետո։ Բացառիկ դեպք է, որ խաղաղապահ առաքելությունը կորցնում է իր նպատակը այդքան գերադրական աստիճանով․ Արցախում հիմա կատարյալ խաղաղություն է։ Մեր վերլուծաբանները շատ են սիրում խոսել այլ պետությունների շահերից, բայց հիմնվելով օբյեկտիվ ու տրամաբանական փորձառության վրա, հաշվի չեն առնում ընթացիկ իրողությունները։ Անգամ Արցախի էթնիկ զտումից հետո ոմանք պնդում էին, թե ի դեմս այնտեղ մնացած խաղաղապահների՝ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանի վրա ազդելու լծակ ունենալ, […]
-
Սահմանամերձ Կոթիի պատմության ուսուցիչը
Լուրեր Հայաստանից | CivilNet 22-ամյա Տաթևիկ Ասրյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով երկու տարի ժամկետով գործուղվել է Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղ։ Տեղի դպրոցում Պատմություն և Հասարակագիտություն առարկաներն է դասավանդում։ Ուսուցչուհին աշակերտների հետ գյուղում ծրագրեր է իրականացնում․ որոշել են գյուղի մշակութային ժառանգության մասին ֆիլմ նկարահանել։
-
Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը.
Լուրեր Հայաստանից | CivilNet Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա»,- ապրիլի 23-ին Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ալիևը։ Պաշտոնական Երևանը դեռ չեն արձագանքել Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։ Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։ «Մենք պայմանավորվեցինք […]
-
Հայաստանն ու Ադրբեջանը հասել են միջանկյալ փոխզիջման. Սամվել Մելիքսեթյան
Լուրեր Հայաստանից | CivilNet Տավուշում սահմանազատման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը, կարելի է ասել, միջանկյալ փոխզիջման են հասել. նշում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Դատելով նախկինում Ադրբեջանի ղեկավարության առավելապաշտական պահանջներից՝ չորս գյուղերի շուրջ պայմանավորվածությունը կարելի է համարել փոխզիջում: Հայաստանը, ինչպես նշում է փորձագետը, Ադրբեջանին է հանձնում երկուսուկես գյուղ, բայց Ադրբեջանը ստանում է վերահսկողություն չորս գյուղի նկատմամբ:
-
Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Էրդողանը հորդորում է Հայաստանին «անհիմն պատմությունները մի
Լուրեր Հայաստանից | CivilNet Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և եկել է ժամանակը, որ անհիմն պատմությունները մի կողմ դրվեն․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաք կատարած այցից հետո ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ «Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողությունների հետ, քան գործել իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմություններով։ Դա հիմա հասկանում է նաև Փաշինյանը»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցադրմանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «նախորդ օրերին խոսելով 1915թ․ իրադարձությունների մասին՝ «Մեծ ողբերգություն» եզրույթն է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն։ Լրագրողը նաև հարցրել է, թե արդյոք Հայաստանի վարչապետի նման դիրքորոշումը հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանը հեռանկարում Ադրբեջանի և […]
-
Ինչպիսին է լինելու Ինժեներական քաղաքը
Լուրեր Հայաստանից | CivilNet ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում հատել է 2 մլրդ դոլարը, մենք ուզում ենք դառնալ 4 մլրդ դոլար։ Այս մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում ասում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ ոլորտի զարգացմանը նպաստելու է նաև ներկայում կառուցվող «Ինժեներական քաղաքը», որը ներառելու է օֆիսային տարածքներ և տեխնոլոգիապես հագեցած լաբորատորիաներ։
-
Նման ձևով սահմանազատումն ընդունելի չէ․ Նոյեմբերյան համայնք
Լուրեր Հայաստանից | CivilNet Նոյեմբերյան համայնքը հայտարարում է, որ համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան։ Համայնքի տարածած հայտարարությունում ասվում է, որ «նման ձևով սահմանազատումն ընդունելի չէ» և «փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում […]