Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Թումանյանի տունը՝ Թբիլիսիում
Լուրեր Հայաստանից | CivilNet Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի 18 համարի շենքի երկրորդ հարկում 1909-ի աշնանից ապրել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ: Տունը ոչ միայն Թումանյան ընտանիքի բնակարանն էր, այլև ժամանակի կարևոր գրական, մշակութային, հասարակական կենտրոն: Այս տանը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ 2017-ից ձևավորվել ու գործում է Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնը։ Նրա զբոսավարներից Գոհար Մխիթարյան-Մազմանյանի խոսքով՝ Թումանյանն այս բնակարանն ընտրել էր նաև այն պատճառով, որ պատշգամբից բացվող տեսարանը նրան հիշեցնում էր Լոռվա բնաշխարհը։
-
Տավուշ. կիպարիսները՝ Հաղթանակի այցեքարտ
Լուրեր Հայաստանից | CivilNet Գեղայր Զուռնաչյանը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում տնկարան է հիմնել, գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Հիմնականում արքայանարնջի և կիպարիսի տնկիներ է ծլեցնում, ծառ դարձնում ու վաճառում՝ ապահովելով եկամուտ։ Սա Զուռնաչյանների ընտանեկան բիզնեսն է։
-
Որքանո՞վ են իրատեսական «տանը նստած՝ բարձր եկամուտ» խոստացող հայտարարությունները
Լուրեր Հայաստանից | CivilNet Շուշան Ստեփանյան, CivilNetCheck Սոցցանցերում հաճախ ենք հանդիպում տարբեր ընկերությունների հայտարարություններ, որոնք առաջարկում են աշխատանք տնից և մեծ եկամուտներ խոստանում՝ փոքր ներդրումների դիմաց։ Այս ընկերություններից շատերն աշխատում են բազմամակարդակ մարքեթինգի (MLM- multilevel marketing) մեթոդով. սա ուղղակի վաճառքի համակարգ է, երբ ընկերությունը չի սպասում, որ հաճախորդը հետաքրքրվի ապրանքով կամ ծառայությամբ, այլ ներգրավում է «անդամների», որոնք վաճառում են այն և տոկոսներ ստանում նոր անդամներ բերելով։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս հայտարարություններից մի քանիսը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են դրանք գործում, և որքանով է իրատեսական նման տարբերակով գումար աշխատելը։ Ֆինանսական բուրգի և բազմամակարդակ մարքեթինգի տարբերությունը Բազմամակարդակ մարքեթինգի կամ ցանցային մարքեթինգի ռազմավարության […]
-
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Լուրեր Հայաստանից | CivilNet Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ պատճառը Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին։ Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին։ Հանդիպմանը Մակրոնն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն է հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը։ «Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Սա օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում։ *** Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում է ֆրանսիական կողմին՝ Փարիզին մեղադրելով […]
-
Կասկադը վերջնական տեսք կստանա․ աստիճանները կմիացվեն 50-ամյակի հուշարձանին
Լուրեր Հայաստանից | CivilNet Երևանի քաղաքապետարանը «Գաֆէսճեան» թանգարանից որպես նվիրատվություն ընդունեց 5 105 քմ մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները: Ապրիլի 16-ին ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ։ «Հարկ է նշել, որ դեռևս 2022-ին նվիրաբերված, չկառուցապատված 11,53 հա հողամասում էլ համայնքը պատրաստակամություն է հայտնել ավարտին հասցնել «Կասկադ» համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատումը՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուխքների կապը 50-ամյակի հուշարձանի աստիճանների հետ»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։
-
Ամուսնություն շրջափակման մեջ, նկուղ, դժոխքի ճանապարհ. Մուկլիմանդիլ #11
Լուրեր Հայաստանից | CivilNet Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հերթական հյուրը Դիանա Բալայանն է։ Դիանան աշխատում էր Արցախի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում։ Զրույցի ընթացքում նա պատմում է իր կյանքի «առաջ և հետո» մի քանի շրջափուլերի մասին։
-
Հայաստանն արգելել է ռուսական ընկերության արտադրանքի վաճառքը
Լուրեր Հայաստանից | CivilNet Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնն արգելել է ռուսական «Տիմոշա» ընկերության հալվաների ներկրումն ու վաճառքը Հայաստանի տարածքում: Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, նման որոշման պատճառը նշված ապրանքատեսակների` անվտանգության չափանիշներին անահամապատասխանությունն է: «Նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին», – ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագորության մեջ: Խախտումը հայտնաբերելուց հետո տեսչական մարմնը տվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։ Ըստ հաղորդագրության՝ ապրանք ներմուծող ընկերությունը «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ն է, որը փոխկապակցված է ՊԵԿ նախկին նախագահ և ապօրինի հարստացման գործով անցնող Գագիկ Խաչատրյանի հետ: Հաշվի առնելով այն, որ արգելված ապրանքի […]
-
2023-ին խաղադրույքները աճել են՝ անտեսելով վարչապետի պնդումները
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck #Ճշտաչափ Ինտերնետ շահումով խաղերում և վիճակախաղերում 2023-ին կատարվել է 6,319 տրլն, իսկ խաղատներում՝ 111,8 մլրդ դրամի խաղադրույք։ Այս մասին #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Պետեկամուտների կոմիտեից։ Խաղադրույքների 2023-ին գրանցված ծավալը ռեկորդային է դիտարկված վերջին վեց տարիների համար։ Աճի տեմպը, սակայն, դանդաղել է. եթե նախորդ տարիներին գրանցվում էր ամենամյա երկրաչափական աճ, ապա 2023-ին առցանց խաղադրույքների ծավալը նախորդող 2022-ի համեմատ աճել է շուրջ 9,5 տոկոսով։ Ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի տարեսկզբին հայտարարել էր, թե իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում «շա՜տ լուրջ անկում» է գրանցվել։ Վերջին […]