Լուրեր Հայաստանից | CivilNet Մեկուկես ամսվա ընթացքում նախատեսվում է, որ կառավարությունը կընդունի Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանային աջակցության ծրագիրը. ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա մանրամասներ հայտնեց 40+10 հազար գումարների, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերի ու կառավարության քաղաքականության մասին։
Լուրեր Հայաստանից | CivilNet Շրջված դասը կամ շրջված դասարանը, եթե խոսք է գնում շարունակական ընթացքի մասին, նոր բան չէ՝ դարեր ի վեր ուսուցիչները դրդել են աշակերտներին ինքնուրույն պրպտել և սովորել։ Երբ երեխաները հիվանդության պատճառով մնում են տանը, սովորում են առանց ուսուցչի։ Շրջված դասը դրան ավելացնում է խմբային աշխատանք, շփում և քննարկում, որպեսզի գիտելիքը ամրապնդվի, կիսվի և դառնա ավելի գործնական։ Այս հաղորդումը նրանց համար է, ովքեր ցանկանում են անցնել այդ ձևաչափին՝ դպրոցում, համալսարանում կամ աշխատանքի վայրում, քանի որ այդ մոտեցումը կիրառելի է կրթական ցանկացած ձեւաչափում։
Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության թեմային։ Ըստ նրա՝ «Արևմուտքը բարեկեցության խոստումների քողի տակ արյուն է խմում և հետո ոչնչացնում այն, ինչ մինչ այդ պտղաբեր էր»։ «Գլխավորն այն է, որ «ոչխարի մորթու» տակ ԵՄ-ական ձոներում, ինչպես միշտ, չթաքնվի «արյունռուշտ գայլը» կամ «անատամ վագրը»։ Սա է խնդիրը և մեծ վտանգը։ Նրանք հենց այդպիսի «սոուսի» տակ են ներդրվում զարգացող պետությունների ներքին կյանքում, տնտեսական նախագծերում։ Արևմուտքը սարսափելի է ոչ թե նրանով, որ դատարկ խոստումներ է տալիս՝ հուսախաբ անելով, այլ նրանով, որ զբաղվում է կեղծիքներով, բեմականացումներով։ Բարեկեցության խոստումների քողի տակ [Արևմուտքը] «սկսում է «արյուն […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է մետաղական հանքարդյունաբերողների կողմից վճարած ռոյալթիների մասհանում ազդակիր համայնքներին, սկսում է գործել։ Կառավարությունը մարտի 28-ի նիստում հաստատեց ընդհանուր հավաքագրված ռոյալթիների 2 տոկոսի մասհանումը ազդակիր բնակավայրերին ու դրանց բաշխումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ ռոյալթիի մասհանումը վերաբերում է Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 6 համայնքներին, որոնք ներառում են 33 ազդակիր բնակավայր։ Համայնքներին հատկացվեց 1 միլիարդ 52 միլիոն դրամ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Հատկացումները կատարվել են՝ 2021-ին վճարած ռոյալթիների համար. այդ տարի հավաքագրված ռոյալթին գերազանցել էր 52 միլիարդ դրամը։ Այսօրվա որոշմամբ՝ Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարանը՝ 190 […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Մարտի 27-ին թատերական աշխարհը տոնում է մասնագիտական տոնը՝ Թատրոնի համաշխարհային օրը։ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արդեն 88 տարի է՝ առանձնահատուկ պատրաստվում է մասնագիտական տոնը նշելուն։ Այս տարի բեմադրել են չեխ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» ներկայացումը և Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից մի հատված։
Լուրեր Հայաստանից | CivilNet «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը այդ հանդիպման վերաբերյալ։
Լուրեր Հայաստանից | CivilNet Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Քննչական կոմիտեն պնդում է, թե «Ազգային ժողովրդավարական բևեռի» գրասենյակում կատարել է խուզարկություն և զենք-զինամթերք հայտնաբերել։ Մինչդեռ, ԱԺԲ-ն հակադարձում է, թե իրենց գրասենյակում խուզարկություն չի իրականացվել։ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության Նոր-Նորքի բաժնում մարտի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Դեպքից հետո բացահայտվել է, որ ներխուժող անձինք «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպությունից են։ Ձերբակալումից հետո ՔԿ-ն մարտի 26-ին հաղորդել է, որ մեղադրյալների ու նրանց հետ առնչություն ունեցող անձանց բնակության վայրերում ու կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքում կատարվել է 23 խուզարկություն։ «Մասնավորապես, նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել է 2 մարտական […]