Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Քաղաքացին որոշել է իր բնակարանը նվիրել ներքին գործերի նախարարությանը
Լուրեր Հայաստանից | CivilNet Երևանի բնակիչ Ֆլորա Մելքումյանն հունվարին դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարություն՝ ցանկություն հայտնելով իրեն պատկանող Ա. Բաբաջանյան 26/6 հասցեում գտնվող շենքի 19 բնակարանը նվիրել նախարարությանը։ Բնակարանի մակերեսը 67 քառակուսի մետր է։ Ըստ կառավարության՝ բնակարանի շուկայական արժեքը՝ մոտ 15 միլիոն դրամ է։ «Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված անշարժ գույքը կամրացվի ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ իր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Կառավարության ապրիլի 25-ի նիստում որոշման ընդունումից հետո կկնքվի գույքի նվիրատվության պայմանագիր։
-
Թվում էր՝ պաստառի մարդը ամեն ինչ վերահսկում է ու երբեք
Լուրեր Հայաստանից | CivilNet Արամ Թադևոսյան Ռուս խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը․․․ քանի դեռ ապրում էինք այնտեղ, մեզնից շատերը կանխատեսում էին, որ դա շատ հավանական սցենար է, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, որ դա տեղի կունենա մեզնից հետո։ Բացառիկ դեպք է, որ խաղաղապահ առաքելությունը կորցնում է իր նպատակը այդքան գերադրական աստիճանով․ Արցախում հիմա կատարյալ խաղաղություն է։ Մեր վերլուծաբանները շատ են սիրում խոսել այլ պետությունների շահերից, բայց հիմնվելով օբյեկտիվ ու տրամաբանական փորձառության վրա, հաշվի չեն առնում ընթացիկ իրողությունները։ Անգամ Արցախի էթնիկ զտումից հետո ոմանք պնդում էին, թե ի դեմս այնտեղ մնացած խաղաղապահների՝ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանի վրա ազդելու լծակ ունենալ, […]
-
Հայաստանի կողմից Նախիջևանի հետ կապի արգելափակումը «հիասթափեցնող է», ասում է
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտ են, քան երբևէ։ Այդ մասին ապրիլի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը։ «Այժմ մենք ունենք ընդհանուր ընկալում, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ Այժմ պետք է աշխատենք դետալների վրա, ինչը ժամանակ է պահանջում»,- ասել է նա։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մշտապես բարձրացրել է չորս գյուղերի թեման և այն մոռացության չի մատնել․ «Էքսկլավների հարցն ուրիշ է, այն ավելի բարդ է, քանի որ դրանք շրջապատված են այլ երկրի կողմից։ Դրա համար էլ այդ հարցը դելիմիտացիայի գործընթացի շրջանակում պետք է լուծվի»։ Ադրբեջանի նախագահն իր […]
-
Սահմանամերձ Կոթիի պատմության ուսուցիչը
Լուրեր Հայաստանից | CivilNet 22-ամյա Տաթևիկ Ասրյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով երկու տարի ժամկետով գործուղվել է Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղ։ Տեղի դպրոցում Պատմություն և Հասարակագիտություն առարկաներն է դասավանդում։ Ուսուցչուհին աշակերտների հետ գյուղում ծրագրեր է իրականացնում․ որոշել են գյուղի մշակութային ժառանգության մասին ֆիլմ նկարահանել։
-
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ գործադիրը հայտնել էր, որ ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Գործընթացը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ […]