Լուրեր Հայաստանից | CivilNet Երևանի բնակիչ Ֆլորա Մելքումյանն հունվարին դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարություն՝ ցանկություն հայտնելով իրեն պատկանող Ա. Բաբաջանյան 26/6 հասցեում գտնվող շենքի 19 բնակարանը նվիրել նախարարությանը։ Բնակարանի մակերեսը 67 քառակուսի մետր է։ Ըստ կառավարության՝ բնակարանի շուկայական արժեքը՝ մոտ 15 միլիոն դրամ է։ «Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված անշարժ գույքը կամրացվի ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ իր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Կառավարության ապրիլի 25-ի նիստում որոշման ընդունումից հետո կկնքվի գույքի նվիրատվության պայմանագիր։
Լուրեր Հայաստանից | CivilNet «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post և The London Times պարբերականներում, ինչպես նաև սոցիալական մեդիա ալիքներում: Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. «Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդներն ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ: […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Արամ Թադևոսյան Ռուս խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը․․․ քանի դեռ ապրում էինք այնտեղ, մեզնից շատերը կանխատեսում էին, որ դա շատ հավանական սցենար է, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, որ դա տեղի կունենա մեզնից հետո։ Բացառիկ դեպք է, որ խաղաղապահ առաքելությունը կորցնում է իր նպատակը այդքան գերադրական աստիճանով․ Արցախում հիմա կատարյալ խաղաղություն է։ Մեր վերլուծաբանները շատ են սիրում խոսել այլ պետությունների շահերից, բայց հիմնվելով օբյեկտիվ ու տրամաբանական փորձառության վրա, հաշվի չեն առնում ընթացիկ իրողությունները։ Անգամ Արցախի էթնիկ զտումից հետո ոմանք պնդում էին, թե ի դեմս այնտեղ մնացած խաղաղապահների՝ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանի վրա ազդելու լծակ ունենալ, […]
Լուրեր Հայաստանից | CivilNet «Ակնկալում եմ, որ ադրբեջանցիներն իրենց կպահեն ազնիվ, անկեղծ և ոչ միայն մեզ, այլ ողջ աշխարհին կապացուցեն, որ պատրաստ են պատշաճ համագործակցության և հետ կքաշեն իրենց զորքերն այդ տարածքներից»․ նշում է ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը:
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտ են, քան երբևէ։ Այդ մասին ապրիլի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը։ «Այժմ մենք ունենք ընդհանուր ընկալում, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ Այժմ պետք է աշխատենք դետալների վրա, ինչը ժամանակ է պահանջում»,- ասել է նա։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մշտապես բարձրացրել է չորս գյուղերի թեման և այն մոռացության չի մատնել․ «Էքսկլավների հարցն ուրիշ է, այն ավելի բարդ է, քանի որ դրանք շրջապատված են այլ երկրի կողմից։ Դրա համար էլ այդ հարցը դելիմիտացիայի գործընթացի շրջանակում պետք է լուծվի»։ Ադրբեջանի նախագահն իր […]