Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Սահմանամերձ Կոթիի պատմության ուսուցիչը
Լուրեր Հայաստանից | CivilNet 22-ամյա Տաթևիկ Ասրյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով երկու տարի ժամկետով գործուղվել է Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղ։ Տեղի դպրոցում Պատմություն և Հասարակագիտություն առարկաներն է դասավանդում։ Ուսուցչուհին աշակերտների հետ գյուղում ծրագրեր է իրականացնում․ որոշել են գյուղի մշակութային ժառանգության մասին ֆիլմ նկարահանել։
-
Հայաստանն ու Ադրբեջանը հասել են միջանկյալ փոխզիջման. Սամվել Մելիքսեթյան
Լուրեր Հայաստանից | CivilNet Տավուշում սահմանազատման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը, կարելի է ասել, միջանկյալ փոխզիջման են հասել. նշում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Դատելով նախկինում Ադրբեջանի ղեկավարության առավելապաշտական պահանջներից՝ չորս գյուղերի շուրջ պայմանավորվածությունը կարելի է համարել փոխզիջում: Հայաստանը, ինչպես նշում է փորձագետը, Ադրբեջանին է հանձնում երկուսուկես գյուղ, բայց Ադրբեջանը ստանում է վերահսկողություն չորս գյուղի նկատմամբ:
-
Նման ձևով սահմանազատումն ընդունելի չէ․ Նոյեմբերյան համայնք
Լուրեր Հայաստանից | CivilNet Նոյեմբերյան համայնքը հայտարարում է, որ համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան։ Համայնքի տարածած հայտարարությունում ասվում է, որ «նման ձևով սահմանազատումն ընդունելի չէ» և «փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում […]
-
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում․ ԱԱԾ
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 23-ին, Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքներ իրականացնել, բայց «Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում»։ «Ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։ ԱԱԾ-ն հայտնում է, որ սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի սահմանապահ զորքերին: Հայաստանի կառավարությունից […]
-
Իրանը «հարգանքով է մոտենում» Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային համաձայնությանը
Լուրեր Հայաստանից | CivilNet Մենք հարգում ենք սահմանազատման հանձնաժողովների նիստում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է իրանական Irna գործակալությունը։ «Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու կողմերի ջանքերը՝ հիմնվելով խաղաղ մեթոդների վրա և երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի շրջանակներում»,- ասել է Քանանին։ Քանանին նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի դիվանագիտական համակարգի և հարակից այլ կառույցների կարևոր առաջնահերթություններից է, և այդ խնդիրն ազդում է տարածաշրջանի անվտանգության վրա։ «Օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստում խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը և տարածաշրջանի […]
-
Խաղաղապահները Գորիսում և Սիսիանում են՝ տեղակայման վայրերը փակելու համար. ԱԽ
Լուրեր Հայաստանից | CivilNet ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: – Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք եւ շարժվել դեպի Գորիս: Ո՞րն է այս տեղաշարժի նպատակը: – ԼՂ-ում տեղակայվելու և խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում և Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն […]
-
Հարցի պատասխանը չունեմ՝ ինչու ենք մնում ՀԱՊԿ անդամ․ Նիկոլ Փաշինյան
Լուրեր Հայաստանից | CivilNet Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ ՍիվիլՆեթը Փաշինյանի խոսքից առանձնացրել է մի քանի հատվածներ։ Ենթավերնագրերով բաժանումները ՍիվիլՆեթինն են։ «Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին» Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և նաև ներդրողների հետաքրքրությունների տիրույթում են: Բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են: Եվ այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին հինգ ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն […]