Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Պուտինը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին Մոսկվայում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։ «Կխոսենք նաև տարածաշրջանում անվտանգության առումով ստեղծված իրավիճակի մասին։ Հարցերն այստեղ շատ են, դրանք շատ զգայուն են»,- հանդիպման հրապարակային մասում ասել է Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ալիևը նշել է, որ Ռուսաստանը կարևոր երկիր է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով։ «Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են։ Մենք ուրախ ենք, թե ինչպես են դրանք լուծվում։ Ռուսաստանը կարևոր երկիր է Կովկասում տարածաշրջանային անվտանգության և ավելի լայն աշխարհագրության առումով։ Մեր երկրների փոխգործակցությունից շատ բան է կախված»,- ասել […]
-
«Համախմբվելով պահպանենք մշակութային ժառանգությունը»․ համաժողով՝ Գորիսում
Լուրեր Հայաստանից | CivilNet Գորիս և Եղեգնաձոր համայնքներում ապրիլի 14-18-ը կայացավ դասընթաց՝ «Համախմբվելով պահպանենք մշակութային ժառանգությունը» թեմայով։ Այստեղ էին Լոնդոնի «Վիկտորյա և Ալբերտ» թանգարանի պատմամշակութային ժառանգության պահպանության բաժնի ղեկավար Վերնոն Րափլին և Եգիպտական մշակույթի ժառանգության հիմնադրամի ղեկավար Ամիրա Սադիկը։
-
Ադրբեջանը սեփական ուժերով է Ղարաբաղում անվտանգություն ապահովում, ասել է ՀԱՊԿ
Լուրեր Հայաստանից | CivilNet Ադրբեջանը սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգության ապահովման համար։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, ներկայումս այն Ադրբեջանի տարածքն է, որն ունի սեփական ուժեր անվտանգության ապահովման համար։ Կարծում եմ՝ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից»,- նշել է ՀԱՊԿ քարտուղարը՝ մեկնաբանելով Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը։ *** Ապրիլի 17-ին մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը […]
-
Ակադեմիական քաղաքում կարող է լինել երաժշտական ինստիտուտ, բայց ոչ Կոնսերվատորիա
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանի կառավարությունը նախատեսում է ակադեմիական քաղաք կառուցել։ Ըստ նախագծի՝ ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում։ Այն բաղկացած է լինելու չորս ակադեմիական կլաստերներից, որոնցից մեկը լինելու է արվեստների կլաստերը։ Երևանի կենտրոնից բուհերը տեղափոխվելու են ակադեմիական քաղաք։ Ո՞րն է Կոնսերվատորիայի դիրքորոշումը, և արդյո՞ք Կոնսերվատորիան պատրաստ է համագործակցության, եթե գաղափարը ի վերջո իրականանա։ Այս մասին պատմում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։
-
ԱՄՆ կոնգրեսում քննարկվում է 40 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ նախատեսող
Լուրեր Հայաստանից | CivilNet ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ պատրաստվում են քվեարկության դնել օրինագիծ, որով պատժամիջոցների կենթարկվեն մոտ 40 ադրբեջանցի պաշտոնյաներ։ Այդ մասին X-ի իր էջում գրել է վաշինգտոնաբնակ ադրբեջանցի հայտնի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։ Խոսքը մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված պաշտոնյաների մասին է։ Ռաուֆօղլուն հրապարակել է նաև այդ պաշտոնյաների ցուցակը, որում ներառված են Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար Հիքմեթ Միրզաևը, ռազմական ոստիկանության հրամանատար Էլգուն Ալիևը, Ադրբեջանի 218-րդ կոմանդո բրիգադի հրամանատար գնդապետ Էլշան Սանաևը, Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Անվար Աֆանդիևը, Ադրբեջանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը և այլք։
-
Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանազատման գործընթացը
Լուրեր Հայաստանից | CivilNet Փոխվարչապետ, սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, հայտնում են կառավարությունից։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին: *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների […]