Լուրեր Հայաստանից | CivilNet 22-ամյա Տաթևիկ Ասրյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով երկու տարի ժամկետով գործուղվել է Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղ։ Տեղի դպրոցում Պատմություն և Հասարակագիտություն առարկաներն է դասավանդում։ Ուսուցչուհին աշակերտների հետ գյուղում ծրագրեր է իրականացնում․ որոշել են գյուղի մշակութային ժառանգության մասին ֆիլմ նկարահանել։
Լուրեր Հայաստանից | CivilNet Տավուշում սահմանազատման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը, կարելի է ասել, միջանկյալ փոխզիջման են հասել. նշում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Դատելով նախկինում Ադրբեջանի ղեկավարության առավելապաշտական պահանջներից՝ չորս գյուղերի շուրջ պայմանավորվածությունը կարելի է համարել փոխզիջում: Հայաստանը, ինչպես նշում է փորձագետը, Ադրբեջանին է հանձնում երկուսուկես գյուղ, բայց Ադրբեջանը ստանում է վերահսկողություն չորս գյուղի նկատմամբ:
Լուրեր Հայաստանից | CivilNet Մենք հարգում ենք սահմանազատման հանձնաժողովների նիստում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է իրանական Irna գործակալությունը։ «Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու կողմերի ջանքերը՝ հիմնվելով խաղաղ մեթոդների վրա և երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի շրջանակներում»,- ասել է Քանանին։ Քանանին նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի դիվանագիտական համակարգի և հարակից այլ կառույցների կարևոր առաջնահերթություններից է, և այդ խնդիրն ազդում է տարածաշրջանի անվտանգության վրա։ «Օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստում խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը և տարածաշրջանի […]
Լուրեր Հայաստանից | CivilNet ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: – Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք եւ շարժվել դեպի Գորիս: Ո՞րն է այս տեղաշարժի նպատակը: – ԼՂ-ում տեղակայվելու և խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում և Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ ՍիվիլՆեթը Փաշինյանի խոսքից առանձնացրել է մի քանի հատվածներ։ Ենթավերնագրերով բաժանումները ՍիվիլՆեթինն են։ «Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին» Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և նաև ներդրողների հետաքրքրությունների տիրույթում են: Բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են: Եվ այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին հինգ ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Միջազգային խոշոր դերակատարները ողջունել են ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի արդյունքները։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։ ՍիվիլՆեթն ամփոփել է ադրբեջանական արձագանքները քաղաքական այս պայմանավորվածությանը։