Գորիս․ վստահված անձը պնդում է՝ զինվորները ուղղորդված են գնում ընտրության

ՍիվիլՆեթի թիմը Սյունիքի Գորիս քաղաքի թիվ 34/03 ընտրատեղամասում է։

ՍիվիլՆեթի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի վստահված անձ Ռոբերտ Քոչարյանը պնդում է՝ զինվորները դրսից ուղղորդված են գալիս քվեարկության։ Իսկ տեղամասի հանձնաժողովի նախագահ Սոնա Հարությունյանի խոսքով՝ ամեն ինչ խաղաղ է, ներսում ուղղորդումներ չկան․ «Մենք կոչված ենք ապահովելու կոնկրետ տեղամասի ներսում եղած օրինականությունը»։

Մեկնաբանել