Եկամտահարկի վերադարձի մեխանիզմի վերացման դեպքում պետությունը տասն անգամ ավելի շատ կտուժի

«Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը խոսում է անշարժ գույքի շուկայում ընթացիկ վիճակի մասին։ Նրա խոսքով՝ շինարարության ինքնարժեքը գնալով՝ աճում է, անհրաժեշտ ապրանքների գներն աճում են, սակայն անշարժ գույքի քառակուսի մետրի շուկայական գինը մնում է նույնը, ինչը կարող է բերել կառուցապատողների սնանկացման։ Բացի այդ, Բաղդասարյանը զգուշացնում է՝ եթե նորակառույցից բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի մեխանիզմը կառավարությունը որոշի վերացնել, ապա պետությունը տասն անգամ ավել վնասներ կկրի։

Մեկնաբանել