Հայաստանում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի»,- ասված է հաղորդագրությունում։

Կենտրոնը զգուշացնում է, որ նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՝ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ։

Մեկնաբանել