Ութ հոգով՝ փոքր կացարանում․ արցախցի ընտանիքի նոր կյանքը Ներքին Խնձորեսկում

44-օրյա պատերազմը բազմաթիվ արցախցիների դարձրեց գաղթական: Նրանցից շատերը ստիպված՝ լքել են իրենց տունուտեղը` մի օր վերադառնալու հույսով: Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկում է հաստատվել Բադալյանների ընտանիքը: Այստեղ նրանք աշխատում են ու ստեղծում իրենց նոր տունը։ Ութ հոգով ապրում են մի կացարանում, որտեղ անգամ տարրական պայմաններ չկան։

Աջակցել մեզ

Մեկնաբանել