Արցախ. շրջափակման ընթացքում՝ աննախադեպ թանկացումներ

Շրջափակման ընթացքում Արցախի խանութներում ապրանքների թանկացումներ են արձանագրվել։ Մարտի 7-ին Արցախում ընդունվել է ապրանքների շրջանառության հատուկ կարգ, որի համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պետք է նախապես Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ներկայացնեն այն ապրանքների ցանկը, որոնք նախատեսում են իրացնել։ Հանձնաժողովը դրանց համար սահմանում է շուկայում իրացման առավելագույն գին, որը խախտելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական տույժի՝ 500 հազարից 1 մլն դրամի չափով։

Մեկնաբանել