Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի պետն ու տեղակալները ազատվել են պաշտոններից

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՔԿ-ի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նրա տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը:

«ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թմրանյութի շրջանառության կասկածանքով ձերկալավել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ։

Մեկնաբանել