Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրելու հարցում արժե՞ շտապել

Ադրբեջանը հրաժարվում է փոխադարձ քայլ անել Հայաստանի կատարած քայլերին ընդառաջ, նշում է «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում: Փորձագետը նկատում է, որ անկլավների հարցում Ադրբեջանը «հիմքեր է» ստեղծում իր հետագա գործողությունների համար: Պետրոսյանը հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում անդրադառնում է տարածաշրջանային երկրների դիրքորոշմանը՝ նշելով, որ բոլոր ուժային կենտրոնները հետաքրքրված են խաղաղության հաստատմամբ:

Մեկնաբանել