14 core.base.month.08, 2020 18:52
Ղարաբաղյան թեման Նիկոլ Փաշինյանի HARDtalk-ում
Օգոստոսի 14-ին BBC-ի եթերով հեռարձակվեց հայտնի հեռուստալրագրող Սթիվեն Սաքուրի հարցազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 'Hardtalk' հաղորդման շրջանակում: Փաշինյանը հայաստանյան բարձրաստիճան երկրորդ պաշտոնյան է, որը վերջին շրջանում մասնակցում է այդ հաղորդմանը: Մինչ այդ` 2019-ի հոկտեմբերին, Սթիվեն Սաքուրը հարցազրույց էր վերցրել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից: Մնացականյանի հարցազրույցը արժանացել էր քննադատության Հայաստանում, քանի որ նախարարի պատասխանները Սաքուրի մի շարք սադրիչ հարցերի այդքան էլ համոզիչ չէին: