25 նոյեմբեր, 2016 16:33
Կարեն Կարապետյանի նժդեհականացման պատճառները
Նոյեմբերի 24-ին կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ՀՀԿին անդամակցելու դիմում է ներկայացրել և նշեց այդ որոշման հիմքում ընկած 7 պատճառ Նժդեհականների շարքերը համալրելու՝ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումն առաջին հերթին սպասելի էր 2017թ խորհրդարանական ընտրությունների համատեքստում Թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ ՀՀԿի ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ նշել են, որ նա կարող է լինել վարչապետ նաև խորհրդարանական ընտրություններից հետո Եթե հավատանք նրանց խոսքերին, ապա այդ դեպքում Կարեն Կարապետյանը պետք է մասնակցի սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ զբաղեցնելով հանրապետականների նախընտրական ցուցակի 1ին կամ 2րդ համարները Առավել հավանական է 2րդը, քանի որ 1ին հորիզոնականը կարող է զբաղեցնել Սերժ Սարգսյանը Վերջինս, շատ հավանական է, որ նախագահության իր 2րդ ժամկետն ավարտելուց հետո նպատակ ունի մնալ իշխանության Համենայնդեպս նա չի բացառել, որ խորհրդարանական ընտրություններից հետո ինքը կարող է դիատարկել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարբերակը ՀՀԿ ցուցակով խորհրդարանական