16 դեկտեմբեր, 2020 11:55
Մարդիկ ամենամեծ տրավման ստացան անբարոյական քարոզչությունից
Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Mediaam կայքում Նոյեմբերի 9ին, երբ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում հայտարարեց, որ Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, լուր հրապարակեցինք այդ մասին լրացուցիչ ճշտելով հենց իր՝ Պողոսյանի հետ՝ նշելու, որ նրա էջը կոտրված չէ։ Անմիջապես սկսվեցին դավաճանության մեղադրանքներ և հայհոյանքների տարափ ՍիվիլՆեթի հասցեին։ Քիչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Մենք գիտեինք, որ Շուշին հայկական ուժերի վերահսկողությունից դուրս էր արդեն մի քանի օր։ Եվ զարմանալու ոչինչ չկար, երբ Պողոսյանը հայտարարեց այդ մասին։ Զարմանալին, սակայն, վարչապետի հայտարարությունն էր, թե մարտերը շարունակվում են Դա ասաց այն ժամանակ, երբ մի քանի ժամ անց հայտարարելու էր հրադադարի տխրահռչակ համաձայնագրի մասին, իսկ ռուս խաղաղապահներն արդեն ճանապարհ էին ընկել դեպի Արցախ՝ բնականաբար ոչ առանց վարչապետի գիտության և համաձայնության։ Երևի հիշում եք՝ նոյեմբերի 9ին Երասխի մոտ Նախիջևանի կողմից խփվեց ռուսական ուղղաթիռ, որն