4 դեկտեմբեր, 2020 13:12
«Տղանե՛ր, չե՞ք ուզում մեռնել Բայրաքթարի տակ»
Այսպիսով, հողը հանձնելու դավաճանության մեղադրանք ներկայացնող հասարակությունը, բացարձակ անհասկանալի շրջանցում է երիտասարդ տղաների հանդեպ գործած հանցագործությունը, որոնք գնում էին կռվելու «ադրբեջանաթուրքական համահավաք ռազմական ներուժի դեմ», ինչի մասին զգուշացնում էր Օնիկ Գասպարյանը հուլիսի 12-ին՝ դարակներում մնացած զինվորական հագուստով։ Հա, չմոռանա՛ք նաև զինվորական տաք վերնահագուստ վերցնել, եթե զրահաբաճկոն, բան լինի՝ դա էլ վերցրեք, որ միանգամից չմեռնեք, սաղավարտ էլ եթե գտնեք՝ ավելի լավ, մի քանի օրից կմեռնեք, քանի որ մենք կռվում ենք ադրբեջանաթուքական համահավաք ռազմական ներուժի դեմ՝ ծանոթներից վերցրած սաղավարտով։