74 տարի ընդմիջումից հետո բրիտանացին կխաղա Ուիմբլդոնի եզրափակչում

Քիչ առաջ ավարտվեց «Ուիմբլդոնի» տղամարդկանց մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը։ Բրիտանացի Էնդի Մարեյը չորս սեթում առավելության հասավ ֆրանսիացի ուժեղագույն թենիսիստ Ժո-Վիլֆրեդ Ցոնգայի նկատմամբ՝ 6։3, 6։4, 3։6, 7։5 հաշվով։ Կիրակի օրը բրիտանացին կհանդիպի Ռոջեր Ֆեդերերին։ Վերջինս ավելի վաղ նույնպես 4 սեթում հաղթել էր աշխաարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչին։ Եզրափակիչ խաղում հաղթանակ տոնելու դեպքում շվեյցարացին երկար ընդմիջումից հետո նորից տեղ կզբաղեցնի ուժեղագույն թենիսիստների վարկանշային աղյուսակի վերին հորիզոնականում։

Տեղեկացնենք նաև, որ 2009-2011թթ.-ին Մարեյը զիջել էր կիսաեզրափակիչ փուլում՝ չկարողանալով հաղթահարել այդ արգելքը։ Նա դարձել է առաջին բրիտանացի թենիսիստը, ով վերջին 74 տարվա մեջ կխաղա «Ուիմբլդոնի» տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել