87 տարեկան հասակում վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր Հանս Վեռներ Հենցեն

Շաբաթ օրը Դրեզդեն քաղաքում վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր Հանս Վեռներ Հենցեն, որը համարվում է ժամանակակից երաժշտության խոշոր դեմքերից մեկը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հենցեն ավելի քան 200 երաժշտական ստեղծագործության հեղինակ է՝ սիմֆոնիա, երաժշտություն բալետի, դաշնամուրի, փողային և լարային գործիքների համար:

Երաժշտության մեջ ունեցած ավանդի համար Հենցեն արժանացել է մի շարք մրցանակներիլ, որոնցից ամենահիշարժանը Էռնստ ֆոն Սիմենսի անվան մրցանակն է (սա երաժշտության բնագավառում ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է, որը համեմատում են Նոբելյան մրցանակի հետ):

Մեկնաբանել