11 փետրվար, 2019 13:00
ԵՊՀ-ում ուսանողական կառույցներ վերահսկող մարմինը դեռ կա
2019-ի հունվարի 22-ին ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հարցրեց, թե ինչով է զբաղվում ԵՊՀ-ում գործող Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը։ Արամ Սիմոնյանը չկարողացավ տալ պատասխան և միայն վերջում նշեց, որ այն զբաղվում է ռազմահայրենասիրական գործունեությամբ։ Թավշյա հեղափոխության հաղթանակի կարևոր նախադրյալներից մեկը տարբեր սոցիալական խմբերի ակտիվ ներգրավվածությունն էր։ Այդ խմբերից ուսանողության դերը բավականին հատկանշական էր թե՛ էությամբ և թե՛ չափերով։ Ուսանողների ակտիվ մասնակցության պատճառը ոչ միայն դժգոհությունն էր նախորդ քաղաքական ռեժիմից, այլև բողոքը համալսարանական ճնշող միջավայրի, կուսակցականացված ղեկավարության և երիտասարդական մոնոպոլիզացված կառույցների դեմ։