17 հունվար, 2021 21:15
Հունվարի 19-ից 22-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով
Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-19-ին, 20-ի գիշերը բոլոր շրջաններում, 20-ի ցերեկը և 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին՝ միայն լեռնային շրջաններում, իսկ 19-ից՝ բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։
17 հունվար, 2021 11:20
Պաշտպանության փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության փոխնախարար է նշանակել Սուրեն Սահակյանին:
16 հունվար, 2021 15:54
Զինվորների ծնողները վարչապետի հետ առաջիկայում նորից կհանդիպեն
Ծնողները պահանջում են, որ իրենց որդիները ծառայությունը շարունակեն Հայաստանի Հանրապետության տարածքում։
15 հունվար, 2021 17:54
Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
15 հունվար, 2021 17:01
Պուտինը ՌԴ ԱԽ-ի խորհրդակցությանը կրկին քննարկել է ԼՂ հարցը
Խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է հունվարի 11-ի եռակողմ բանակցությունների արդյունքների մասին:
15 հունվար, 2021 16:25
Ասկերանի շրջանի երկու համայնքներում հայտնաբերվել է կորոնավիրուսի օջախ. սահմանվել է մասնակի կարանտին
Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հիշյալ համայնքների բնակիչների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Նշված համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:
15 հունվար, 2021 16:22
2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. վարչապետ
Քննարկվել են 2022թ. պետբյուջեի նախագծի, 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը վերաբերող հարցեր։
15 հունվար, 2021 16:02
Ադրբեջանի նոր նամականիշը արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ է․ ՀՀ ՄԻՊ
«Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ»:
15 հունվար, 2021 14:13
Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 15-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է, որ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները:
15 հունվար, 2021 14:03
Մենք ամեն կերպ ողջունելու ենք հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսությունը․ Զախարովա
«Մեր կարծիքով, նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը»։
15 հունվար, 2021 12:59
Հանցավոր խումբը Արցախից Հայաստան 43 «Կալաշնիկով» է բերել՝ վաճառելու նպատակով
Յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ:
15 հունվար, 2021 11:58
«Սպուտնիկ-V» պատվաստանյութի 2 հազար չափաբաժին է բերվել ԼՂ՝ ռուս խաղաղապահների համար
Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները արդեն սկսել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատվաստումը։