26 սեպտեմբեր, 2020 14:11 Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազորներ՝ բաժնում երկու քաղաքացու խոշտանգելու գործով Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանական բաժնում քաղաքացու խոշտանգման դեպքով ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ։ ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․ 26 սեպտեմբեր, 2020 14:08 Ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, պարզաբանում է «Վեոլիա Ջուրը»   «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակման մասին, որը վերաբերում էր հանրապետությունում ջրամատակարարման գրաֆիկին։ Մասնավորապես, հրապարակված գրաֆիկի համաձայն բազմաթիվ փողոցներում և բնակավայրերում սահմանվում են ջրամատակարարման ժամեր։

26 սեպտեմբեր, 2020 12:41 Հոկտեմբերի 1-ից ջրամատակարարումը կդառնա գրաֆիկով Ընկերությունը ներկայացրել է ջրամատակարարման գրաֆիկները ըստ թաղամասերի և փողոցների։ Երևանում իմնականում ջուրը մատակարարվելու է առավոտյան 7:00-ից մինչև 24:00-ն։

26 սեպտեմբեր, 2020 11:20 Կորոնավիրուս․ 429 նոր դեպք, դրական է թեստերի 10 տոկոսը Սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք, ապաքինվել է 175 մարդ։ Բացասական թեստերի քանակը՝ 3 860։ Մահացել է մեկ մարդ։ Դրական է կատարված թեստերի 10 տոկոսը։ 25 սեպտեմբեր, 2020 19:00 Ծառուկյանի կալանավորման հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 23։00-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 23։00-ին․ այս մասին դատարանից դուրս գալով հայտնեց Ծառուկյանը։ 25 սեպտեմբեր, 2020 13:25 Խտրականություն է ցուցաբերվում, կարծում է Ծառուկյանի փաստաբանը Քանի որ մեկ շաբաթ էր՝ սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում էր, որոշված էր, որ գործը պետք է մուտքագրվի հենց այս օրը, որպեսզի հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այս տեղեկությունները հետագայում հաստատվեցին որոշակի օբյեկտիվ փաստական տվյալներով. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

25 սեպտեմբեր, 2020 12:33 Դավիթ Տոնոյանը Ռուսաստանում մասնակցում է «Կովկաս-2020»-ի հիմնական փուլին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է. ֆեյսբուքյան էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

25 սեպտեմբեր, 2020 12:29 Ծառուկյանի գործով նիստը նախագահող դատավորին ինքնաբացարկ են հայտնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը: 25 սեպտեմբեր, 2020 11:46 Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վերջերս պատգամավորական մանդատը վայր դրած Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ․ համապատասխան որոշումը հրապարակվել է E-gov.am կայքում։ 25 սեպտեմբեր, 2020 11:39 Հաստատվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, մահացել է 2 մարդ Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, 135 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 3 450 է: Դրական է կատարված թեստերի մոտ 10 տոկոսը։

24 սեպտեմբեր, 2020 17:11 Մետաղի ջարդոնի արտահանումը կսահմանափակվի Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկում է սահմանափակել Հայաստանից սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։ 24 սեպտեմբեր, 2020 14:58 Վարկավորման գովազդը պետք է վերացվի. ԿԲ փոխնախագահ ԿԲ-ն, ըստ նրա, ներկայում կանոնակարգերն է խստացնում, որ երբ մարդը հաշիվ չունի, ավանդ չի ունեցել, իր եկամուտները չի կարողանում վարել ֆինանսական համակարգի միջոցով, միանգամից չգնա ու, օրինակ, լվացքի մեքենայի վարկ վերցնի: