24 հոկտեմբեր, 2019 10:33 Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կազատվի աշխատանքից Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից․ լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ «գործընթացն ընթացքի մեջ է»։ Պատճառների մասին խոսնակը չի խոսել։
Հովհաննես Քոչարյանը փոխոստիկանապետի պաշտոնին նշանակվել էր 2018ի մայիսին։
 
 
23 հոկտեմբեր, 2019 18:05 Ալիևն ազատել է աշխատանքից աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զբաղեցրած պաշտոնից ազատել է պետական համակարգի հնաբնակներից մեկին՝ աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևին։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է 1995ից։ Մեհթիևին շնորհվել է «Հեյդար Ալիև» շքանշան։
Միևնույն ժամանակ, Ալիևն ընդլայնել է Անվտանգության խորհրդի կազմը` ներգրավելով Մեհթիևին։
Ռամիզ Մեհթիևը 81 տարեկան է։ Համարվում է Ալիևների իշխանության հիմնասյուներից մեկը Հեյդար Ալիևի ժամանակներից սկսած։
Օրերս Ալիևն աշխատանքից ազատել է երկու փոխվարչապետների՝ Հաջիբալա Աբութալիբովին և Ալի Հասանովին։ Նա կոչ է արել իշխանությունում ներկայացված 70 տարեկանից բարձր պաշտոնյաներին հետևել Հասանովի և Աբութալիբովի օրինակին։
 
23 հոկտեմբեր, 2019 16:29 Հայաստանում առաջին անգամ կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կենդանի դոնորի լյարդի ձախ բլթի փոխպատվաստում` երեխային․ այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայբելառուսական համագործակցության ծրագրի շրջանակներում մինչ օրս բելառուսական մասնագետների կողմից իրականացվել է 5 պացիենտի լյարդի փոխպատվաստում Մինսկում ու 11 հայ մասնագետի վերապատրաստում Մինսկում
««Արաբկիր» բժշկական համալիրում այսօր տեղի է ունեցել «Լյարդի փոխպատվաստման կազմակերպում» թեմայով հայբելառուսական սիմպոզիումը, որին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա ՆանուշյանըՄիջոցառմանը ներկա են գտնվել նաև բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, Մինսկի«Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և հեմատոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնի» տնօրեն Օլեգ Ռումմոն«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ կարող ենք փաստել, որ հոկտեմբերի 22ին առաջին անգամՀայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում Սա մեր երկու երկրի` Հայաստանի և Բելառուսի,բարեհաջող և բեղմնավոր համագործակցությա
23 հոկտեմբեր, 2019 13:25 Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն․ Արա Բաբլոյան «Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն»,- 168.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին տեղեկությանը:

22 հոկտեմբեր, 2019 17:17 Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով «Հոկտեմբերի 27ի» գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը, որն իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը
Նավիկյանի խոսքով՝ այս տարի լրանում է Հունանյանի դատապարտման 20 տարին, նա պայմանական վաղակետի համար դիմում է ներկայացրել, որն ընթացքի մեջ է։
Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ հարձակում է գործել Ազգային ժողովի վրա։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է
22 հոկտեմբեր, 2019 09:01 Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալը Ըստ ՀՔԾ-ի՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:

21 հոկտեմբեր, 2019 14:15 Գլխավոր դատախազին դասային աստիճան է շնորհվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44րդ հոդվածի 2րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52րդ հոդվածի 1ին մասիՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան», ասված է հրամանագրում։
18 հոկտեմբեր, 2019 13:48 Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են տարածաշրջանի զարգացումները «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ, նաև քննարկումներ կունենանք Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստերը շատ կարևոր են, որովհետև մեր անվտանգային հարցերի համատեքստում մենք որոշումներ ենք կայացնում նաև տնտեսական բնույթի, քաղաքական բնույթի, և ես համոզված եմ, որ այսօր մեր կողմից կայացվող որոշումները կծառայեն մեր երկրի անվտանգության և բարեկեցության հետագա մակարդակի բարձրացմանը»
Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայք
18 հոկտեմբեր, 2019 09:25 «Ավրորա» ֆորումին զուգընթաց Դիլիջանում կօծվեն նոր կառուցվող եկեղեցու հիմնաքարերը Կրթական համաժողովներից մինչև երաժշտական, մշակութային ծրագրեր, կլոր-սեղան քննարկումներից մինչև ցուցահանդես-վաճառքներ և UWC Դիլիջան դպրոցի 5-ամյակին նվիրված տոնակատարություններ, որոնք կմիավորեն UWC Դիլիջան դպրոցի ողջ համայնքին և հյուրերին:

17 հոկտեմբեր, 2019 15:42 Գյումրիում կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի նոր շենք Նախատեսվում է Գյումրիում «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի ուսումնամարզական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կառուցել նոր մարզակառույց ` Գյումրիի Մովսես Խորենացի 92 հասցեում: 17 հոկտեմբեր, 2019 14:28 Վարչապետը հանդիպել է զոհված զինվորների մայրերին Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հանդիպման համար: Ներողություն եմ խնդրում հանդիպման ուշացման համար, բայց հույս ունեմ, որ տեսել եք իմ աշխատանքային գրաֆիկը, որը եղել է շատ ծանրաբեռնված: Այսօր մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերը, որոնք մեզ հետաքրքրում են: Բայց ես կարող եմ որպես նախաբան ասել հետևյալը. մեր նախորդ հանդիպման ժամանակ ես խոսում էի այն մասին, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը շատ արագ տեմպերով ընդլայնվում է և գիտեք, որ մեր վերջին խոսակցությունից հետո որոշում է կայացվել և այդ հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թվականի հունվարի մեկից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և առաջին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

17 հոկտեմբեր, 2019 11:18 Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով։ Իրավախախտումներին քրեաիրավական գնահատական տալու դիմում գլխավոր դատախազությանը Բաբաջանյանը ներկայացրել էր հոկտեմբերի սկզբին։