3 հոկտեմբեր, 2019 15:46 Թիրախավորել է իգական սեռի  վարորդներին․ ԱԱԾ-ն յուրատեսակ գործ է բացահայտել Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացին 2018թ հոկտեմբերից մինչև 2019թ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, նախապես որպես զոհ թիրախավորելով իգական սեռի և «ոսկե» համարանիշներով թանկարժեք մեքենաներ ունեցող վարորդներին, իր կողմից վարվող, վթարված «Դեյվու Նեքսիա» և «Վազ 21-154» մակնիշների ավտոմեքենաներով, պարբերաբար դիտավորյալ բախվել է տարբեր ավտոմեքենաների՝ ստեղծելով վթարային այնպիսի իրավիճակներ, որոնցում հնարավորություն է ունեցել մեղքը բարդել տուժող կողմի վրա, որից խաբեությամբ պահանջել և ստացել է մոտ 600 000 ՀՀ դրամի գումար, պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 4 697 000 ՀՀ դրամի վնաս: Որոշ դեպքերում էլ ապահովագրական ընկերություններից որպես վթարի փոխհատուցում նույնպես խաբեությամբ գումար է ստացել՝ մոտ 350 000 ՀՀ դրամ:

3 հոկտեմբեր, 2019 12:55 Սոչիում կհանդիպեն Պուտինն ու Ալիևը Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպեն Սոչիում Վալդայի ակումբի նիստի շրջանակում։ Նիստին մասնակցում են նաև Ղազախստանի, Ֆիլիպինների ղեկավարները, Հորդանանի թագավորը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Սոչիում նախատեսվում է Ալիևի և Պուտինի երկկողմ հանդիպումը։
3 հոկտեմբեր, 2019 10:51 Եվրոպական դատարանը Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումն ընդունել է վարույթ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ»,- նշված է հաղրոդագրությունում։ 3 հոկտեմբեր, 2019 10:21 Սանիթեքի հետ պայմանագրերը խզվեցին Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ խզել է Սանիթեք ընկերության հետ պայմանագրերը։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ֆեյսբուքյան եթերում։
2 հոկտեմբեր, 2019 15:17 Ծիծեռնակաբերդում ծառուղի կբացվի Ավրորա Մարդիգանյանի պատվին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն (Armenia Tree Project) ուրախ են հայտարարել, որ 2019թ. հոկտեմբերի 20-ին առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում Ծիծեռնակաբերդում ծառեր կտնկվեն: Նոր ծառուղին կանվանակոչվի Ավրորա Մարդիգանյանի պատվին՝ մեկը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից, որը, չնայած կրած տառապանքներին, կհիշվի իր բացառիկ բարեսրտությամբ: Հենց նա էր, որ դարձավ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ստեղծման ոգեշնչման աղբյուր:

2 հոկտեմբեր, 2019 14:16 Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ի նկատմամբ այլևս ֆինանսական պարտավորություն չունի Երևանի քաղաքապետարանը այսօր «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց․ հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

2 հոկտեմբեր, 2019 12:20 ՌԴ դեսպանատանը կայացել է Պուտինի հանդիպումը Քոչարյանի կնոջ հետ․ Armdaily.am Երեկ լրատվամիջոցները գրել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ArmDailyam կայքի հետ զրույցում հաստատել է հանդիպման փաստը։
«Այո, հանդիպումը կայացել է ՌԴ դեսպանատանը», ասել է Սողոմոնյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
1 հոկտեմբեր, 2019 10:25 ԵՏՄ-ն կսերտացնի հայ-իրանական համագործակցությունը․ Ռոհանի Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 30ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու նպատակով։
«Վաղը Հայաստանը նախագահում է մի կարևոր միջոցառում, որին մասնակցելու են տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս երկրների ղեկավարները, իր խոսքում նշել է Իրանի նախագահ Ռոհանին Անչափ ուրախ ենք Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններով։ Եվրասիական տնտեսական միությունը կսերտացնի այդ համագործակցությունը Մոտ մեկ ամիս անց մենք արդեն գործնականորեն կմտնենք ԵԱՏՄի հետ հարաբերություններ ստեղծելու փուլ Անշուշտ, այդ համագործակցությունը կարող է առավել ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները» Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երևանյան համաժողովը կնպաստի ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցությանը, այլև Հայաստանի հետ հարաբերություններն ավելի սերտացնելուն
1 հոկտեմբեր, 2019 09:33 Մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի․ Լուկաշենկո Այդպես է ստացվել, որ Դուք իմ շատ լավ ընկերն եք, և Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել՝ ես շատ լավ եմ վերաբերվում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիևն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի: Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի: Հավատացեք, դրանք այդպիսի հարաբերություններ են:
30 սեպտեմբեր, 2019 17:25 Քոչարյանը Իզմիրլյան կենտրոնում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ. ՀԺ Մարտի 1ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը Իզմիրլյան բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Հայկական ժամանակ»ի հետ զրույցում ասել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քոչարյանին այսօր առավոտյան տեղափոխել էին Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտման։
30 սեպտեմբեր, 2019 17:16 Արցախի ընդդիմադիր պատգամավորը առաջարկում է ԱԺ խոսնակին նշանակել «կոռեկտոր-մոնտաժող» Արցախի ընդդիմադիր «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը դիմել է գործընկեր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին՝ խնդրելով նրանց միջնորդությունը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին նշանակելու ԱԺ «կոռեկտոր-մոնտաժող»։ 30 սեպտեմբեր, 2019 12:31 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն. Iravaban.net Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրյան բժշկական կենտրոն․ այս մասին հայտնում է Iravabannetը՝ հղում անելով Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին։
Կայքի հետ զրույցում Նավիկյանը հրաժարվել է նշել պատճառը։